00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի բացառություն ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների համար․ Facebook-ը փոխում է կանոնները

Բաժանորդագրվել
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սոցցանցը որոշել է փոխել քաղաքականությունը։ Եթե որևէ հրապարակման բովանդակությունն իսկապես բռնության է դրդում, այն պետք է ջնջվի։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահանալուց հետո Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել «ռասսայական արդարություն» ապահովելու ու իշխանության կողմից ուժ կիրառելու մասին հրապարակումների նոր կանոններ մտցնելու վերաբերյալ։ Այս տեղեկությունը ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է Facebook-ի իր էջում։

Անկարգություններ ԱՄՆ-ում․ Սպիտակ տունը պարսպապատվել է - Sputnik Արմենիա
Անկարգություններ ԱՄՆ-ում․ Սպիտակ տունը պարսպապատվել է

Ջորջ Ֆլոյդը մահացել է մայիսի վերջին՝ Մինեապոլիսում, ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Նրա մահը բողոքի ալիք է բարձրացրել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Մի շարք խոշոր ամերիկյան քաղաքներում բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների, ջարդարարության և կողոպուտի։

«Մենք ռասսայական արդարությունն առաջ տանելու համար սկսել ենք ծրագիր մշակել։ Մեր հասարակության սևամորթ անդամներ՝ ես ձեզ հետ եմ։ Ձեր կյանքը նշանակություն ունի։ Մենք դեռ հեռու ենք Ամերիկայում ու աշխարհում ռասսայական անարդարությունը հաղթահարելուց։ Բոլորը պատասխանատվություն են կրում դրա համար, ու իրավիճակը փոխելու հնարավորություն ունեն։ Հավատում եմ, որ մեր հարթակներն այդ հարցում դրական դերակատարություն կունենան», -գրել է Ցուկերբերգը։

Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ

Նրա խոսքով՝ ընկերության ղեկավարությունը դիտարկում է քաղաքացիական անկարգությունների հետ կապված` «իշխանության կողմից ուժ կիրառելու» մասին սպառնալիքները հրապարակելու կանոնների փոփոխությունը։ Նա ասել է` ընկերության աշխատակիցները դժգոհ են, որ Մինեապոլիսի ցուցարարների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակման վերաբերյալ միջոցներ չեն կիրառվել։

«Մեր ընթացիկ քաղաքականությունը հետևյալն է․ եթե բովանդակությունն իսկապես բռնության է դրդում, ապա այն պետք է ջնջվի։ Ոչ մի բացառություն քաղաքական գործիչների ու լրագրողների համար»,-գրել է Ցուկերբերգը։

Ավելի վաղ ընկերության աշխատակիցները վիրտուալ բողոքի ակցիա են անցկացրել այն բանի դեմ, որ Միենապոլիսի ցուցարարների մասին Թրամփը հրապարակումը Ցուկերբերգը որոշել է թողնել։ Twitter-ը ջնջում է Թրամփի հրապարակումները։

Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները

Լրահոս
0