ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Հայաստանում հունիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում նույնպես տեղումներ չեն սպասվում. օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29-ի սահմաններում: