ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Երգչուհի Օլգա Բուզովայի «երկրպագուն», որը սպառնացել էր պայթեցնել Մոսկվայի «Ալֆա–բանկի» բաժանմունքը, երկու ամսով կալանավորվել է: Տեղեկությունը հայտնում է tv360ru տելեգրամ ալիքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդ տղամարդը ներխուժել է բանկ և հայտարարել, որ ականապատված է։
Տղամարդն աշխատակիցներից խոշոր գումար էր պահանջել ու բանկի մասնաճյուղում գրություն թողել․
«Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտությունը»։
Բացի այդ, նա պահանջել էր բանկ բերել Օլգա Բուզովային։ Հանցագործի խոսքով՝ նա ուզում էր զրուցել երգչուհու հետ, քանի որ վերջինս նրանից «ինչ-որ բան է գողացել»։
Հիշեցնենք` բանկ ներխուժած տղամարդը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներից մեկին, ժամանել էին հատուկ ջոկատայիններ և դիպուկահարներ ու վնասազերծել չարագործին։
Տղամարդու մոտ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ մուլյաժ՝ կեղծ զենք էր եղել։
Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել