ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Երեկ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. վրաերթի հետևանքով 75-ամյա մի տղամարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
«Մայիսի 23-ին, ժամը 22:00-ի սահմաններում Կոտայքի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»,–գրում է կայքը։
Ժամեր անց հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։