00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օկուպացված Ալեքսանդրապոլն ու թուրքերի «քաղաքակիրթ» թալանը. ինչ են վկայում փաստերը

© Photo : provided by Derenik MalkhasyanОбщий вид на центральную часть города Александрополь
Общий вид на центральную часть города Александрополь  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի «Մշակութային հայրաքաղաք» շարքը ներկայացնում է Գյումրու ոչ միայն պատմամշակութային կառույցների, այլ նաև մարդկային ճակատագրերի ու պատմական իրողությունների մասին հետաքրքիր դրվագներ: Այս անգամ անդրադարձը թուրքական զորքի կողմից Ալեքսանդրապոլի օկուպացիան է:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Հայերին թալանելն ու նրանց ունեցվածքին տիրանալը եղել է թուրքական ջարդերի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը։ Այդպես էր նաև 1918թ.-ի Ալեքսանդրապոլի օկուպացիայի օրերին։ Sputnik Արմենիային հետ զրույցում քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ներկայացրել է թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի մեծահարուստներին պատկանող ունեցվածքի թալանի մասին փաստերը:

Ինչպես հայտնի է, 1918 թ. մայիսի 15-ին թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլ (այսօր՝ Գյումրի) քաղաքն ու համանուն գավառի մեծագույն մասը։ Շուրջ 6 ամիս այն մնաց թուրքական օկուպացիայի տակ:

Здание бывшего турецкого консульства в Гюмри - Sputnik Արմենիա
Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

Օկուպացիայի այդ օրերին` 1918թ. սեպտեմբերի 4-ին, Ալեքսանդրապոլում բացվում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը, որը գործում է մինչև 1919թ. հունվարի 25-ը: Ներկայացուցչության հիմնական նպատակը թուրքերի հետ հարաբերվելը, բանակցություններ վարելն ու ՀՀ կառավարության տեսակետները ներկայացնելն էր: «Այս ժամանակների մասին ներկայացված են ոչ միայն թերթերում, այլ նաև պաշտոնական զեկուցագրերում ու  վկայություններում: Թուրքերի հետ հարաբերվելու նպատակով ստեղծված ՀՀ արտաքին գործերի նախարարության այս ներկայացուցչության ղեկավարը`Գևորգ Խոյեցյանը, մանրամասն զեկուցագրեր է գրել` ներկայացնելով թուրքական գործողություններն Ալեքսանդրապոլում և Ալեքսանդրապոլ գավառում»,-նշում է Դերենիկ Մալխասյանը:

Խոյեցյանի ներկայացրած զեկուցագրերից մեկը վերաբերում է մեծահարուստ Յուզբաշովներին  պատկանող հարստության թալանին, որը հովանավորվել է թուրքական զինվորական հրամանատարության կողմից:

 Յուզբաշովն առաջին գիլդիայի առևտրական էր: Քաղաքում ուներ շինանյութի մեծ խանութ: Ի դեպ, նրան պատկանող  մի քանի շինություն մինչ այսօր կանգուն են Գյումրու կենտրոնում: Գյումրու Աճեմյան փողոցի վրա գտնվող կառույցը, որը եղել է Յուզբաշովների առանձնատներից մեկը, կից ունեցել է շինանյութի ապրանքների խանութ կամ պահեստ: Օկուպացիայի ժամանակ թալանվել է նաև այդ խանութը։ Այդ ժամանակ Յուզբաշովը գտնվել է Թիֆլիսում։ Վերադառնալով Ալեքսանդրապոլ` նա դիմել է տեղական իշխանություններին՝  իր ունեցվածքը վերադարձնելու պահանջով:

© Photo : provided by Derenik MalkhasyanԱլեքսանդրապոլը
Օկուպացված Ալեքսանդրապոլն ու թուրքերի  «քաղաքակիրթ» թալանը. ինչ են վկայում փաստերը - Sputnik Արմենիա
Ալեքսանդրապոլը

«Չունենալով հրաժարվելու պատճառ ՝ թուրքական պատվիրակության նախագահ Խալիլ բեյը հանձնարարում է վերադարձնել ունեցվածքը։ Սակայն ըստ Խոյեցյանի, Յուզբաշովին չի վերադարձվել ունեցվածքը՝ այն պատճառաբանությամբ, որ Յուզբաշովի ընտանիքն այդ պահին փախստական է՝ գտնվում է Թիֆլիսում ու հետ չի վերադարձել Ալեքսանդրապոլ»,-պատմում է Դերենիկ Մալխասյանը` հավելելով, որ թալանված  ունեցվածքը հետ վերադարձնելու փոխարեն, փաստ ընդունելով այն, որ Յուշբաշովի փաստաթղթի ժամանակը լրացած է, նրան ոստիկանների ուղեկցությամբ նստեցնում են գնացք ու կրկին ուղարկում Թիֆլիս:

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Այս փաստին անդրադարձել է նաև արձակագիր, հասարակական գործիչ Ատրպետը, որը «Մշակ» թերթում նկարագրել  է թուրքական թալանը՝  այդ թվում նաև Յուզբաշովների խանութի: «Ատրպետը նշել է, թե ինչ «քաղաքակիրթ» ձևով են թուրքերը նախ խանութի կահ-կարասու թալանը կազմակերպել, ապա պատը ծակել ու ավելի թանկարժեք իրեր գողացել: Ի դեպ, առաջին շրջանում թուրքերը թալանել են այն մեծահարուստների տները, ովքեր օկուպացիայի շրջանում իրենց դռները փակել ու հեռացել են Ալեքսանդրապոլից»,-պատմում է Դերենիկ Մալխասյանը:

© Photo : Facebook / Derenik MalkhasyanԴերենիկ Մալխասյանը
Օկուպացված Ալեքսանդրապոլն ու թուրքերի  «քաղաքակիրթ» թալանը. ինչ են վկայում փաստերը - Sputnik Արմենիա
Դերենիկ Մալխասյանը

Թուրքական խորամանկ թալանի օրինակներից էր իբրև հայ գեներալների` Ալեքսանդրապոլ այցի նպատակով մեծահարուստներից արժեքավոր իրերի՝ այդ թվում նաև սպասքի պարագանների, լամպերի ու անկողնային ու այլ իրերի հավաքումը։ Ըստ Ատրպետի, այդ իրերն այդպես էլ հայ գեներալներին չեն հասնում: Մեկնաբանը սրան իր բացատրություն  է տալիս. «Բարբարոս թուրքերը, որ եկել հասել էին մի քաղաք, որը քաղաքային միջավայր ունեցող էր, չէին կարող այդ ճոխությունը թալանելուց զերծ մնալ: Ատրպետի տեղեկություններով` թուրքերը երկաթուղով ու սայլերով Կարս են ուղարկել թալանը. ամեն ինչ` ռազմամթերքից մինչև կենցաղային իրեր»:

Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Վիճակագրություն, թե ստույգ ինչ ծավալների  է հասել թալանը, չկա, քանի որ խոսքը ոչ միայն մեծահարուստների տներին է վերաբերում, այլ նաև դրամատներին: Բաթումի, այսպես կոչված, հաշտության և բարեկամության պայմանագրով, որը կնքվեց Օսմանյան  կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, նախատեսվում էր  հետ վերադարձնել թալանի մի մասը, սակայն ինչպես շատ դեպքերում, սա ևս մնաց թղթի վրա:

Լրահոս
0