00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը

© Photo : provided by Garik IsraelianГарик Исраелян
Гарик Исраелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայազգի հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը մի քանի տարի առաջ հիմնեց «Սթարմուս» փառատոնը: Եկող տարի այն առաջին անգամ կկայանա Հայաստանում՝ մեր երկիր բերելով նոբելյան մրցանակակիր գիտնականների, աշխարհահռչակ երաժիշտների ու «Սթարմուսի» մեծ թվով երկրպագուների:

Աշխարհի տարբեր երկրներ պետք է շատ մեծ ջանքեր գործադրեն, մրցակցեն հնարավորինս մեծ թվով զբոսաշրջիկների գրավելու համար: Եթե Ճապոնիան  հյուրերի պակաս չի ունենա շնորհիվ  օլիմպիական խաղերի, ապա Հայաստանն էլ՝ շնորհիվ գիտության: 2021թ.-ին Հայաստանում կկայանա համաշխարհային մեծ ճանաչում ունեցող «Սթարմուս» փառատոնը:

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գարիկ Իսրայելյանին. արխիվային լուսանկար
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գարիկ Իսրայելյանին. արխիվային լուսանկար

Բացի այն, որ մեր երկրում կհյուրընկալվի աշխարհի գիտական էլիտան, կգան նաև երաժշտական աշխարհի  հսկաներն ու ժամանակակից լեգենդները, ինչպես օրինակ՝ Հանս Զիմմերը, Պիտեր Գեբրիելը, Բրայան Մեյը, Ժան Միշել Ժարը և ուրիշներ: Փառատոնի հիմնադիրը մեր հայրենակից, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն է։ Նրա մասին խոսելիս «Քուին» լեգենդար խմբի կիթառահար, աստղագետ Բրայան Մեյն ասում է՝ իր դոկտորականը չէր պաշտպանի, եթե չլիներ Իսրայելյանը:

© Photo : Max Alexander / provided by Garik Israelian«Սթարմուս» փառատոնը
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը - Sputnik Արմենիա
«Սթարմուս» փառատոնը

Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է անցկացրել Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, անվանի գիտնական Գարիկ Իսրայելյանի հետ:

Դպրոցն ու մշուշոտ ապագան

Անդարդ մանկություն էր… Ապրում էինք Երևանի Տերյան փողոցում, սովորում էի Կրուպսկայայի (հիմա` Նիկոլ Աղբալյանի անվան` խմբ.) անվան դպրոցում:

Կյանքեր փրկող «հանցագործը». ինչպես հայ բժիշկն օրգանների փոխպատվաստման առաջամարտիկը դարձավ

Լավ չէի սովորում, ինձ դպրոցը չէր հետաքրքրում: Երաժշտություն էի շատ սիրում, ամբողջ ժամանակն անցնում էի կիթառ նվագելով: Ռոքով էինք տարվել, ընկերներով խումբ էինք ստեղծել: Ամեն ինչում ակտիվ էի, բացի սովորելուց: Չգիտեի էլ, թե դպրոցից հետո ինչով էի զբաղվելու, ապագայիս մասին գաղափար չունեի:

© Photo : provided by Garik IsraelianԳարիկ Իսրայելյանը
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը - Sputnik Արմենիա
Գարիկ Իսրայելյանը

Կինոն մոտեցրեց աստղերին

Պատահաբար խորհրդային ֆանտաստիկ ֆիլմեր դիտեցի, ինչպես՝ «Սոլյարիսը»: Գիտաֆանտաստիկան ինձ գրավեց, սկսեցի նաև գրքեր կարդալ: Այդ ամենն ինձ շատ արագ կլանեց ու տարավ դեպի աստղաֆիզիկա: Քանի որ գիտելիքներս շատ քիչ էին, այդ տարի չէի կարող համալսարան դիմել, փոխարենն աշխատանքի ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես բեմի բանվոր: Աշխատելուն զուգահեռ տանն իմ ուժերով պարապում էի, շատ արագ գիտելիքներս ավելացրեցի:

Патрик Деведжян в президентском Елисейском дворце в Париже (9 августа 2010). Париж - Sputnik Արմենիա
ԱՍԱԼԱ-ի մարտիկների փաստաբանից մինչև քաղաքապետ, պատգամավոր ու նախարար. մի հայի պատմություն

Սկզբում որոշեցի Մոսկվայի համալսարանում ուժերս փորձել: Առաջին քննությունը 4 ստացա, շատ դժվար էր, իսկ երկրորդի բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի, բայց ինձ  «կտրեցին», զավեշտալի ու անհասկանալի պատմություն էր: Բողոքեցի և այլն, բայց անարդյունք: 1 ամիս անց վերադարձա Հայաստան, ֆիզիկայի քննությունները շատ լավ հանձնեցի: Ֆիզիկայի տեսական քննությանը մեր այսօրվա նախագահ Արմեն Սարգսյանն էր ինձ քննում, տարիներ անց իրեն հիշեցրել եմ այդ մասին: Համալսարանական տարիներին էլ ռոք-խումբ ունեինք, նվագում էինք, մի քանի անգամ համերգներ ենք ունեցել: Արշավների էինք գնում, ամբողջ Հայաստանն ու Արցախը ոտքով շրջել ենք:

ՈՒՀԱ-ի պես բաներ էինք կազմակերպում, գնում էինք մեր այդ թիմով Լենինգրադ, Մոսկվա: Այդ ամենի կողքին գերազանցությամբ սովորում էի, բայց դասախոսություններին հաճախ չէի մասնակցում, որովհետև հետաքրքիր չէին, ձանձրանում էի: Տարբեր գրքեր էի գնում, տանն էի կարդում, սովորում: Գիտական հոդվածներ էի տպագրում, ասպիրանտուրայում սովորելու տարիներին Ճապոնիայում, Ավստրիայում կոնֆերանսի մասնակցեցի, 3 ամսով Անգլիա գնացի ամառային դպրոցի: Նկատի ունեցեք, խոսքը խորհրդային տարիների մասին է:

Միությունը փլուզվեց, գիտության ժամանակը չէր…

Ասպիրանտուրան ավարտելը համընկավ Խորհրդային Միության փլուզման հետ. 1 տարի առանց աշխատավարձի մնացինք, ծանր էր շատ: Վիկտոր Համբարձումյանը, որը միշտ կողմ էր, որ մարդիկ Հայաստանում սովորեին, պաշտպանեին, աշխատեին, նույնիսկ ինքն այն ժամանակ ընդունեց, որ այլ հնարավորություն չկա, ինձ երաշխավորագիր տվեց: Պաշտպանելուց հետո մեկնեցի Նիդեռլանդներ ու աշխատանքի անցա Ուտրեխտի համալսարանում: Դրսում գիտության բնագավառում այնպիսի մրցակցություն կար, որ մենք չէինք տեսել՝ 100 հոգի պայքարում էին մի պայմանագրի համար:

Իսկական հեղաշրջում բժշկության ոլորտում. ինչպես հայ պրոֆեսորի գյուտը փոխեց աշխարհը

Պետք է անընդհատ աշխատել, գիտական հոդվածներ տպագրել: Աշխատեցի տարբեր երկրներում՝ Ավստրալիա, Բելգիա, հետո տեղափոխվեցի Կանարյան կղզիներ, որտեղ աշխարհի ամենամեծ աստղագիտական կենտրոններից մեկն է: Մոտ 10 տարի տևեց, մինչև մշտական աշխատանք ստացա: Հեշտ բան չէ, պահանջներ կան, պետք է նվազագույնը մի 100 հոդված ունենաս, կոնգրեսների մասնակցած լինես: Իսպանիայում նաև օրենք կար, որ մշտական աշխատանքի համար պետք է ԵՄ քաղաքացի լինել, բայց ինձ համար բացառություն արվեց՝ պատվավոր քաղաքացի դարձա, իսկ 2005թ.-ին՝ նախագծի ղեկավար: Ինձ թվում էր`բոլորի նման հանգիստ պետք է գիտությամբ զբաղվեի, բայց մեկ տարի անց հասկացա, որ դա ինձ համար չէ:

««Սթարմուսը» ծնվեց», որ ոգեշնչի

Մտածեցի ստեղծել փառատոն, որը կունենա միջազգային ճանաչում ու կոգեշնչի մարդկանց: Ես իմ օրինակով գիտեի, թե ոգեշնչվելն ինչքան կարևոր է: Գիտեի, որ աստղագիտությունը կարող է ոգեշնչել, որ փառատոնից հեռանան ու սկսեն կարդալ, ֆիլմեր դիտել, երիտասարդները որպես մասնագիտություն գիտությունն ընտրեին: Ընդ որում, փառատոնը միայն աստղագիտության մասին չէ, կենտրոնում տիեզերական թեման է, բայց շուրջը տեղեկատվական տեխնոլոգիաներ, կենսաքիմիա և այլն: 

Հայ պատանիներն իրենց հավակնոտ ծրագրերով Մարս կհասնեն, իսկ առայժմ մեդալներ են շահում

Ու իհարկե, փառատոնի կարևոր բաղադրիչը երաժշտությունն ու արվեստն են: Դրա ստեղծման համար ինձ շատ օգնեցին երաժշտական, նաև բիզնեսի աշխարհում ունեցածս կապերը: Երաժիշտներին, դերասաններին, երգիծաբաններին ասում էի՝ դուք պետք է օգնեք հանրահռչակել գիտությունը: Այսպես, «Սթարմուսը» դարձավ իսպանական պաելյա, որի ամեն բաղադրիչը պետք է ճիշտ քանակով լինի, անհրաժեշտ չափով էլ «եփվի», որ համեղ լինի:

Ու սկսվեց…

Առաջին «Սթարմուսի» ժամանակ շատ անփորձ էի, բայց Նիլ Արմսթրոնգը եկավ: Բոլորի շոկի մեջ էին, որովհետև նա ոչ մի տեղ չէր գնում, մի 30 տարի ոչ մեկ նրան չէր տեսել ու հանկարծ եկավ մեր փառատոնին, որը ո՛չ հեղինակություն ուներ, ո՛չ հովանավորներ: Երկրորդին եկավ Սթիվեն Հոքինգը:

Հորիզոնից այն կողմ նաև Հոքինգն է….

Հոքինգի հետ մեր առաջին հանդիպմանը շոկի մեջ էի: Մի երեք ժամ տևեց. դժվար էր, մինչև գրում էր, մի 20 րոպե անցնում էր, ես  դեռ չգիտեի`ինչպես իր հետ հաղորդակցվել: Բայց սովորեցի շփվել նրա հետ: Այնքան բարդ էր իր գալը կազմակերպելը, իր հետ մի մեծ խումբ էր գալիս՝ 10 բուժքույր, բժիշկներ, աջակցող միջոցներ՝ թթվածին և այլն, նավով եկավ, որովհետև օդանավով թույլ չտվեցին: Եկավ ու փառատոնի աստղը դարձավ, 2 դասախոսություն կարդաց:

Эрик Богосян на сцене во время 64-й ежегодной премии Obie Awards (20 мая 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Սեքս, թմրադեղեր, ռոքնռոլից մինչև «Նեմեսիս» գործողություն. պատմություն մի հայի մասին

Առաջարկեցինք մեր խորհրդի անդամ դառնալ, սիրով համաձայնեց: Մտածում էի, թե ինչպես ենք իրեն բեմ հրավիրելու. այդ շրջանում մի ռոք երգ էի լսում, շատ էներգիայով լի էր։ Մտածեցի, որ լավ նախաբան կլինի նրա համար: Երբ Հոքինգին անվասայլակով դահլիճի միջով բերում էին դեպի բեմ, այդ երաժշտությունն էր հնչում ու շատ բարձր: Իմաստ այն էր, ցույց տայինք՝ ինքը հիվանդ, խեղճ չի, ինքը մեզանից բոլորից ուժեղ է, ես կյանքում այդքան ուժեղ մարդ չեմ տեսել:

Գիտեք՝ այդ հիվանդությունից բոլորը մեկ տարում ինքնասպան են լինում, այդ հիվանդությամբ ոչ ոք այդքան չէր ապրել, ինչքան ինքը: Դա նրա ոգու ահավոր մեծ ուժն էր, իր լավատեսությունն ու կյանքի հանդեպ ծարավը: Մոտ 1 ամիս մնաց մեզ մոտ, առողջությունն այնքան լավացավ, երբ հետ գնաց, բժիշկներն ասացին, որ մի 20 տարի քեզ այսպես չէինք տեսել: Հաջորդ փառատոնը որոշեցինք հենց իրեն նվիրել. անվանեցինք՝ «Հորիզոնից այն կողմ», որովհետև հորիզոնից այն կողմ այնպիսի անբացատրելի երևույթներ կան, ինչպիսին Սթիվեն Հոքինգն էր:

© Photo : Max Alexander / provided by Garik IsraelianՍթիվեն Հոքինգը «Սթարմուսում»
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը - Sputnik Արմենիա
Սթիվեն Հոքինգը «Սթարմուսում»

Ի դեպ, մենք նաև Հոքինգի անվան մեդալ ստեղծեցինք, որը սակայն գիտնականներին չենք շնորհում, այլ արվեստագետներին, նրանց, ովքեր իրենց աշխատանքով են գիտությանը ճանաչում բերում, ինչպես, օրինակ, Հանս Զիմմերը. նա այնպիսի գիտաֆանտաստիկ ֆիլմերի համար է երաժշտություն գրում, որ նպաստում է գիտության հանրահռչակմանը:

«Սթարմուս»` գիտությունն ու երկիրը հանրահռչակելու հարթակ

Երկրորդ փառատոնից հետո Կանարյանի կղզիների կառավարությունը մամուլի ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ «Սթարմուսից» ստացած ճանաչումը գնահատվում է 175 միլիոն եվրո: Իրենք տարեկան միլիոնավոր եվրոներ են ծախսում երկիրը գովազդելու, զբոսաշրջիկներ գրավելու համար, բայց այս փառատոնը 100 անգամ ավելի մեծ ճանաչում է բերում, որովհետև մեկտեղում հավաքվում են գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, օսկարակիր կինոգործիչներ, երաժիշտներ, մարդիկ, ովքեր մարդկության համար արժեք են ստեղծում: Երկրորդին Հանս Զիմմերն ու Սառա Բրայթմանն էին ելույթ ունեցել, երրորդ փառատոնից հետո «Սթարմուսի» բերած ճանաչումը գնահատվեց 400 միլիոն եվրո: 5-րդ փառատոնն անցկացվեց Շվեյցարիայում` Ցյուրիխում, հաջորդը՝ Հայաստան ենք գալիս:

Ամբիցիոզ ծրագիր հայրենիքի համար

Մեր հիմնական նպատակն է, որ «Սթարմուսը» մեծ ճանաչում բերի Հայաստանին: Կորոնավիրուսից հետո դա ավելի շատ է պետք, քան մինչև այդ էր: Եկող տարի շատ երկրներ փորձելու են զբոսաշրջիկներին իրենց մոտ տանել: Մենք կարծում ենք, որ «Սթարմուսով» այնքան լավ PR կանենք, որ շատ մարդ կգա: Նորվեգիայում 50 հազար մասնակից եղավ, Հայաստանում այդ թիվը կարող է 100 հազարի հասնել: Շատ լավ թեմա ենք ընտրել՝ մյուս տարի Մարս իջնելու 50-ամյակն է: Այս տարի 4 առաքելություններ են ուղարկվում Մարս, եկող տարի 4-ն էլ տեղ կհասնեն, և լրահոսը լցված է լինելու Մարսով:

Սա շատ լավ հնարավորություն է, հատկապես որ այդ առաքելությունների ղեկավարները գալու են փառատոնին: Մի բան էլ կա, առաջին փոքրիկ ռոբոտը, որն իջել է Մարսի վրա, հայ է պատրաստել՝ Ալեքսանդր Քիմուրջյան: Մենք ուզում ենք, որ նրա անունը ոչ միայն Հայաստանում հայտնի լինի, այլև աշխարհում, որովհետև նա նաև տիեզերական ռոբոտատեխնիկայի հայրն է:

Ուզում ենք նաև SpaceX-ի Իլոն Մասկը գա:   Հետաքրքիր փառատոն է նախագծվում, ինձ համար շատ կարևոր է, որ այն էներգիան, որը մինչ այժմ ծախսել ենք մյուս փառատոնների համար, Հայաստանի դեպքում կրկնապատկվի:

© Sputnik / provided by Garik IsraelianՇառլ Ազնավուրը, Դմիտրի Դիմբրովը և Գարիկ Իսրայելյանը
Շառլ Ազնավուրը, Դմիտրի Դիմբրովը և Գարիկ Իսրայելյանը - Sputnik Արմենիա
1/5
Շառլ Ազնավուրը, Դմիտրի Դիմբրովը և Գարիկ Իսրայելյանը
© Photo : Max Alexander / provided by Garik Israelian«Սթարմուս» փառատոնը
«Սթարմուս» փառատոնը - Sputnik Արմենիա
2/5
«Սթարմուս» փառատոնը
© Photo : Max Alexander / provided by Garik IsraelianՍթիվեն Հոքինգը «Սթարմուսում»
Սթիվեն Հոքինգը «Սթարմուսում» - Sputnik Արմենիա
3/5
Սթիվեն Հոքինգը «Սթարմուսում»
© Photo : Max Alexander / provided by Garik Israelian«Սթարմուս» փառատոնը
«Սթարմուս» փառատոնը - Sputnik Արմենիա
4/5
«Սթարմուս» փառատոնը
© Photo : provided by Garik IsraelianԳարիկ Իսրայելյանը
Գարիկ Իսրայելյանը - Sputnik Արմենիա
5/5
Գարիկ Իսրայելյանը
1/5
Շառլ Ազնավուրը, Դմիտրի Դիմբրովը և Գարիկ Իսրայելյանը
2/5
«Սթարմուս» փառատոնը
3/5
Սթիվեն Հոքինգը «Սթարմուսում»
4/5
«Սթարմուս» փառատոնը
5/5
Գարիկ Իսրայելյանը

Հ.Գ. Ի դեպ, Գարիկ Իսրայելյանը ռոք երաժիշտ չդարձավ, բայց իր երազանքը չմոռացավ: Բացի այն, որ Իսրայելյանը նվագում է էլեկտրակիթառ, դաշնամուր և այլ գործիքներ, նա նաև կարողացավ կապել իր երկու մեծ սերերը՝ երաժշտությունն ու աստղերը՝ ստեղծելով  բառիս ամենաբուն իմաստով աստղային երաժշտություն: Գարիկ Իսրայելյանն ուսումնասիրեց աստղերի՝ մթնոլորտում առկա ակուստիկ ալիքներն ու բացահայտեց՝ հնչում են բոլոր աստղերը՝ ամեն մեկը յուրահատուկ ձևով:

Իսրայելյանն ինչ-որ կերպ աստղային ձայները կարողացավ մարդու ականջի համար հասանելի դարձնել, աստղային երաժշտական շտեմարան ստեղծել: Աշխարհահռչակ երաժիշտ Ժան Միշել Ժարն այդ մեղեդիները հետաքրքիր ձևով ներդրեց երաժշտական ստեղծագործության մեջ, որն առաջին անգամ կհնչի հենց Հայաստանում:

Լրահոս
0