ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Սպորտային լրագրող Դենիել Մանոյանը, որը մահացավ 69 տարեկան հասակում, իր հետ տարավ մի ամբողջ դարաշրջան։ Մանոյանն ապրում էր Ամերիկայի Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում։
«Հաճախ էր ռեպորտաժներ գրում երեկոյան խաղերի մասին, բայց անգամ կեսգիշերին առույգ ու թարմ էր։ Դեդլայնի զգացողությունը նրան ոգեշնչում էր։ Երբ պետք էր աշխատանքը ճիշտ ժամանակին կատարել, նա ազարտի մեջ էր ընկնում»,-հիշում է որդին՝ Ռենդալը։
Նա լրագրողի աշխատանքը սկսել է տեղական Kenosha News թերթում։ Մի քանի տարի գրել է իր շրջանի առաջնությունների մասին։ Հետո սկսել է աշխատել Waukegan News-Sun-ում։ Այստեղ նա ազգային ճանաչում է ձեռք բերել ու մի քանի մրցանակ ստացել Chicago Bears թիմի խաղերը լուսաբանելու համար (1985թ-ին թիմը հաղթեց ԱՄՆ-ի ազգային առաջնությունում (Superbowl))։
1988թ․-ին նրան աշխատանք են առաջարկել Դալլասում, որտեղ մի քանի տարի է աշխատել։ Երբ բաժանվել է կնոջից, և վերջինս երեխաների հետ հյուսիս է վերադարձել, Մանոյանը գնացել է նրանց հետևից, որպեսզի երեխաների կողքին լինի։ Մինչև 2009 թվականն աշխատել է Միլուոկիի տեղական թերթերից մեկում։
Նրա սիրելի մարզաձևերից մեկը գոլֆն էր, ինքն էլ սիրում էր խաղալ։
Միլուոկիում աշխատելու տարիներին Դենիելը սկսել է աշխատել «Мen of Granite» գրքի վրա, որը գրանիտե մարդկանց մասին չէ, այլ Իլինոյսի Գրանիտ Սիթի քաղաքի դպրոցական բասկետբոլային ակումբի, որը առաջնության հաղթող է դարձել 1940թ․-ին։
Պատերազմի կոտրած սերը․ հայ զինվորի և ռուս աղջկա սիրո պատմությունը
Այդ երեխաների պատմությունը գրավել էր Դենիելին, քանի որ նրանցից շատերը Արևելյան Եվրոպայի փախստականների երեխաներ էին, իսկ մի քանիսը` հայեր։
«Այդ մարդիկ նրան շատ սրտամոտ էին, քանի որ միշտ հպարտանում էր իր հայկական ծագումով»,- ասում է նրա գործընկեր և ընկեր Գարի դե Մատոն։
«Անշարժացած» հայ աղջիկը հաղթանակ է բերել լեհ Տոմեկին. մի լուսանկարի պատմություն
Մանոյանն ուզում էր գրքի հիման վրա ֆիլմի սցենար գրել։ Հիմա նրա զավակներն ավարտին կհասցնեն այդ գաղափարը։ Սոցցանցի նրա էջում Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ լուսանկարներ կան։
«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել