ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է, թե ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին։
«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»,- գրում է Սուրենյանը:
Նշենք, որ օդերևութաբանական կենտրոնի կանխատեսումներով՝ մայիսի 14-16-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում ևս տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +23-ից +25, երեկոյան՝ 16-ից +18 աստիճան։