00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս կարող է կորոնավիրուսը «բուժել» հայկական կոնյակը. փորձագիտական կարծիք

Բաժանորդագրվել
Փորձագետ Ավագ Հարությունյանը խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է փրկել հայկական կոնյակի «բարի համբավն» ու աջակցել խաղողագործությամբ զբաղվող գյուղացիներին։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում ամեն օր ավելի շատ մարդիկ են բախվում գործազրկության ու եկամտի կրճատման խնդրին։

Бокал с коньяком - Sputnik Արմենիա
Հայկական կոնյակը օղուց էլ լավ կարող է հաղթահարել «վիրուսային» ճգնաժամը. ռուս փորձագետ

Սա նշանակում է, որ հայկական կոնյակի վաճառքի համար հիմա լավագույն ժամանակները չեն։ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը բազմիցս խոսել է այդ մասին։ Հայկական կոնյակի հետ կապված ներկայիս ռիսկերը ցույց են տալիս՝ որքան զգայուն է այն վարակի ու մտածված միջամտությունների նկատմամբ։

Երբ փողի հոտ եկավ

Խորհրդային Միությունում Ստալինից հետո սկսեցին կեղծել կոնյակը։ Տեղական սպիրտին այլ հանրապետություններից բերած սպիրտ էին խառնում (ոչ միայն խաղողի, այլև շաքարի ճակնդեղի)․ «կոնյակային մաֆիայի» համար կատարյալ միջավայր էր։

Նույնկերպ գումար էին ստանում պորտվեյնից, որի մեջ նույնպես սպիրտ էին ավելացնում։ Դրա շնորհիվ հայկական ու ադրբեջանական «մաֆիոզ» օղակները սկսեցին սերտաճել, քանի որ երկու երկրներում էլ զարգանում էր պորտվեյնի արտադրությունը։

Սակայն կոնյակի արտադրության մշակույթը բարձր մակարդակի վրա էր, ու արտադրված կոնյակի 10-15% բարձրորակ էր։ Հնարավոր է՝ 90-ականներին այս վիճակագրությունը զրոյացվեր, եթե ֆրանսիական Pernod Ricard ընկերությունը չգներ Երևանի կոնյակի գործարանը։ Սակայն կոնյակի գործարանների մի մասը աշխատում էր այնպես, ինչպես նախկինում։

Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է պահում կարանտինի ավարտի համար. երկար կենաց է ասելու

90-ականների վերջին վճարունակ պահանջարկը Ռուսաստանում սկսեց վերականգնվել։ Նորից աճեց հետաքրքրությունը հայկական կոնյակի հանդեպ, սակայն ինչպես և նախկինում, միայն անվան, ոչ թե որակի հանդեպ։ Նորից եկամուտ ստանալու հնարավորություն նշմարվեց, օգտվելով իրենց կապերից՝ որոշ արտադրողներ սկսեցին նորից շահարկել «հայկական կոնյակ» անվանումը։

Коньяк в бокале - Sputnik Արմենիա
Որտեղից և ուր է թափվում հայկական կոնյակը. իշխանությունը հին, բայց ցավոտ թեմա է բարձրացրել

Այդ մարդիկ արագ գումար վաստակելու տարբերակ գտան, ու 30-40 հազար գյուղական ընտանիքների հավաքած բերքն էլ ոչ ոքի պետք չէր։ Կոնյակագործությամբ զբաղվողները հասկացան, որ խաղողի սպիրտի փոխարեն կարելի է ավելի էժան՝ ներմուծված սպիրտ օգտագործել։ Հացահատիկի սպիրտը երեք անգամ ավելի էժան է, քան խաղողինը, այդ պատճառով էլ հենց հացահատիկի սպիրտ էին ներկրում արտասահմանից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, կամ էլ հացահատիկ էին ներկրում ու տեղում սպիրտ արտադրում։ Արդյունքում՝ գյուղացիների աճեցրած խաղողը պետք չէր, և նրանք սկսեցին զանգվածաբար ոչնչացնել խաղողի այգիները․ 28 հազարի փոխարեն Հայաստանում 9-12 հազար հա խաղողի այգի մնաց։

Բոլորին եվրոպական ալկոհոլ

2000-ականների սկզբին Հայաստանն սկսեց գինու սպիրտ ներկրել Եվրամիությունից։ Այնտեղ գինուց սպիրտ էին թորում գերարտարդությունից ձերբազատվելու համար։ Eurostat-ի տվյալների համաձայն՝ 1980-ականնեից մինչև 2010-ի սկիզբ՝ Հայաստանում 2-ից 4 տոննա գինի էին թորում, ինչը կազմում է տեղական արտադրության 22%-ը։

Սպիրտից էթանոլ էին սարքում ու վաճառում էին չնչին գումարի դիմաց՝ 60-70 եվրացենտով։ Հայաստանում գյուղացիներից նույնիսկ նվազագույն գումարով (որի դեպքում եկամուտ չես ստանա, միայն մի կերպ ծախսերը կհոգաս) խաղող գնելու դեպքում առնվազն երկուսուկես եվրո է անհրաժեշտ։ Տեսնելով դա՝ արտադրողների մեծ մասը սկսեցին «հավեսով» եվրոպական սպիրտ գնել։

Производство бочек для коньяка - Sputnik Արմենիա
Կոնյակի սկսնակ արտադրողներն անհամեմատ քիչ հարկ կվճարեն, եթե «վերևներում» լեզու գտնեն

Այսպիսով՝ մեզնից շատերը, ոչինչ չիմանալով, եվրոպական ալկոհոլ էին խմում, ոչ թե «Ռեմի Մարտեն» կամ «Հենեսի», այլ գինու ավելցուկից թորած սպիրտ։ Այդպիսի կոնյակ ոչ միայն Հայաստանում են վաճառում, այլև Ռուսաստան են արտահանում։

Դու չանես՝ ուրիշը կանի

Բնականաբար, ռուսաստանցի կարգավորիչներն ու մատակարարները ամեն ինչի մասին գիտեին։ Ու եթե հայկական բիզնեսն այդ սխեմային չմասնակցեր, այն կիրականացներ (և իսկապես իրականացնում էին) Մոլդովան, Վրաստանը կամ Ադրբեջանը։

2006 թվականից Վրաստանը հեռացավ շուկայից։ Ռուսական շուկայում մնաց Հայաստանը։ Ավելի ճիշտ՝ այն երկու-երեք «ընտրյալ» ընտանիքները, որոնց մասին խոսում էինք։ Հայաստանը շարունակում էր սպիրտ ներմուծել և այն պատրաստի կոնյակի տեսքով արտահանել։ Դա մասամբ արտացոլված է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջերս արած ուսումնասիրության  ու պաշտոնական վիճակագրության մեջ, որի մասին արդեն գրել ենք։

Ծորակը բացել են, գինի է թափվել. իտալական գործարանում տեխնիկական խափանում է եղել

Այսինքն՝ ավելի շատ կոնյակ է արտադրվել, քան խաղող։ Այդ փաստը թաքցնելու համար վիճակագրության մեջ բերքի անհավանական մեծ ցուցանիշներ էին նշում, ինչի մասին արդեն գրել ենք։

2016 թվականին ՀՀ վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը, որը չէր առնչվում գինու և կոնյակի բիզնեսի հետ․ նա տարիներ շարունակ գազի ոլորտում է աշխատել։ Կարապետյանը հնարավոր ամեն բան արեց՝ խաղողի հարցում կարգուկանոն հաստատելու, նաև կոնյակի վիճակագրությունն ավելի թափանցիկ դարձնելու համար։ Խոշոր բիզնեսն ամեն կերպ ընդդիմանում էր։

Ялтинская конференция - Sputnik Արմենիա
«Ափսոս` 100 տարեկան չեմ, թե չէ 100 շիշ հայկական կոնյակ կստանայի». Չերչիլ

«Նրանք ասում էին․ «Հաճույքով, բայց փոքր գործարաններն ազնիվ չեն աշխատի»։ Թեև այդ խոշոր գործարարներն իշխանության հետ այնպիսի կապեր ունեին, որ մեկ ժամվա մեջ կարող էին ճնշել փոքրերին», - ընդգծեց Հարությունյանը։

Հեղափոխությունից հետո ներկրվող սպիրտի ծավալները զգալիորեն կրճատվեցին, սակայն 2019 թվականին այն նորից սկսեց մեծ քանակությամբ հայտնվել շուկայում։ Բայց․․․ վրա հասավ կորոնավիրուսը, որտեղից էլ սկսել ենք մեր զրույցը։

Ինչո՞վ կօգնի համավարակը

Ի՞նչ օգուտ, եթե արտահանումը կրճատվի, իսկ վաճառքն ու հարկերը նվազեն։ Չէ՞ որ կորոնավիրուսին զուգահեռ Հայաստանում տարածված է նաև խաղողի լուրջ հիվանդություն՝ ֆիլոքսերա։ Արարատյան դաշտում վարակն արագորեն աճում է, խաղողի այգիների մեծ մասը վտանգված է։

Ավագ Հարությունյանն այս հարցի մասին իր կարծիքն ունի՝ թեև որոշ այգիներ կմահանան, փոխարենը խաղողագործության ու գինեգործության նոր մշակույթ կստեղծվի։

Հայաստանում էժան կոնյակ չպետք է լինի. պետությունը կստուգի բոլոր պահեստներն ու տակառները

«Արդյո՞ք պետք է այդքան ռեսուրս ու հող ծախսել այնպիսի ոլորտի վրա, որը հիմնված է անազնիվ խաղի վրա, որտեղ ցանկացած պահի կարող են ձեռքդ բռնել, իսկ տասնյակ հազարավոր գյուղացիները չեն կարողանում դիմադրել աղքատությանը։ Մենք տարիներով չէինք կարողանում կամ չէինք ուզում վերափոխել այս համակարգը։ Այժմ կորոնավիրուսն ու ֆիլոքսերան ասես ասում են․ «Մի կողմ անցեք, մենք ինքներս ամեն ինչ կանենք», - ավելացրեց Հարությունյանը։

Коньяк в бокале - Sputnik Արմենիա
Քանի դեռ կոնյակի անվան տակ մգեցված սպիրտ է վաճառվում, խաղողի արտադրությունը չի զարգանա

Այժմ կոնյակի բարեխիղճ գործարաններին զուգահեռ պետք է կոնյակի և գինու փոքր արտադրողներ հայտնվեն։ Նրանք չեն կեղծի իրենց արտադրանքը։ Եթե անեն դա, ոչ ոք չի կարողանա քողարկել նրանց, իսկ եթե կորցնեն իրենց տեղը շուկայում, ապա այլևս չեն վերադառնա շուկա։

Այդ պատճառով արտադրողները շեշտը կդնեն որակի վրա, նրանք արդեն ոչ թե էժան սպիրտի, այլ որակյալ խաղողի կարիք կունենան։ Հարությունյանն ընդգծեց, որ ֆիլոքսերայի վերացրած այգիների փոխարեն կհայտնվեն նոր, ճիշտ մշակվող այգիներ։

«Այդ ժամանակ իրական արժեք ունեցող ապրանք կարտադրվի․ այն ոչ թե գին, այլ հենց արժեք կունենա։ Այդպիսի արտադրանքը շատ ավելի քիչ կախված կլինի և՛ վարակից, և՛ քաղաքական կոնյունկտուրայից», - ամփոփեց Հարությունյանը։

Մեր կոնյակն ու գինին կարող են գրավել վիետնամական շուկան. Սուան Ֆուքն ընդունել է Փաշինյանին

Նշենք՝ Հայաստանը տարեկան 24 միլիոն լիտր կոնյակ է արտահանում, որից ավելի քան կեսը ոչ թե կոնյակ է, այլ կոնյակի սպիրտ, ընդ որում՝ միշտ չէ, որ այն հայկական արտադրության է(դա նշված է հանձնաժողովի մեր հիշատակած հետազոտության մեջ)։

Լրահոս
0