00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղից և ուր է թափվում հայկական կոնյակը. իշխանությունը հին, բայց ցավոտ թեմա է բարձրացրել

Բաժանորդագրվել
Նախկինի նման Հայաստանում կոնյակի «բերովի» սպիրտ է շրջանառվում։ Դրանից կոնյակ են արտադրում, թե պարզապես արտահանում որպես հայկական սպիրտ, պարզ չէ։ Բայց այսպես թե այնպես հարվածի տակ են ընկնում և՛ ազնիվ արտադրողները, և՛ գյուղացիները։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Եթե մենք ոչ այնքան իսկական կոնյակ խմենք, ուրիշ համ կզգանք։ Ընդամենը։ Այլ կերպ չենք տուժի։ Բացի այդ, գուցե մի փոքր տհաճ լինի, որ կեղծված խմիչքի համար ենք գումար վճարել։

Իսկ այ գյուղացին, որը կլոր տարին խաղող է աճեցնում, դրանից մշտապես, ամեն տարի տուժել է։ Կոնյակի գործարանները որքան շատ կեղծ սպիրտ օգտագործեն, այդքան ավելի քիչ է նրանց հայկական խաղող պետք։ Այդ է պատճառը, որ մինչև հեղափոխությունը բոլոր գործարաններն այն գնում էին կիլոգրամը 80-100 դրամով։

Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը 

Իսկ խաղողի այգում 1 կգ խաղող աճեցնելու համար 120 դրամ է ծախսվում։ Եվ ոչինչ, որ գյուղացին վնասներ է կրում, բանկում գրավ դնում ունեցած–չունեցածը. կարելի է արտերկրից էժան սպիրտ ներմուծել, շշալցնել և «հայկական կոնյակ» անվանել այն։

Հեղափոխությունից հետո

2018 թվականի հեղափոխությունից հետո սպիրտի ներմուծումը կտրուկ կրճատվեց, այնուհետև կրկին սկսեց աճել։ Իշխանությունն այս հարցն անուշադրության չմատնեց, և մի քանի օր առաջ ՏՄՊՊՀ–ն շուկայի մանրակրկիտ և լուրջ ուսումնասիրություն հրապարակեց։

Ялтинская конференция - Sputnik Արմենիա
«Ափսոս` 100 տարեկան չեմ, թե չէ 100 շիշ հայկական կոնյակ կստանայի». Չերչիլ

Ապացուցել անապացուցելին. ինչու է Հայաստանում կրկին հայտնվում թուրքական լոլիկ և կեղծ կոնյակ

Իհարկե, հիմա այդքան շատ սպիրտ չեն ներմուծում, որքան հեղափոխությունից առաջ։ Այն ժամանակ նույնիսկ պաշտոնական տվյալներով ներմուծումը կազմում էր տեղական արտադրանքի 40%–ը։ Հեղափոխությունից հետո այդ տոկոսը նվազեց մինչև 10%, այժմ, մեկ տարի անց, շուրջ 2,5 տոկոս է կազմում։ Այսինքն, հին ժամանակներին մենք դեռ չենք վերադարձել, բայց արդեն մոտեցել ենք։

Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն` 2018 թվականին Հայաստան մեկ միլիոն լիտր կոնյակի սպիրտ են ներմուծել (պայմանական հաշվարկով `100%–անոց սպիրտ), իսկ 2019 թվականի հունվար–հոկտեմբերին արդեն` 2,3 մլն լիտր։ Սակայն Հայաստանում տարեկան ընդհանուր առմամբ մոտ 10 մլն լիտր կոնյակ են արտադրում (կրկին պայմանական հաշվարկով 100%–անոց սպիրտ, այսինքն` 40-45 տոկոսանոց կոնյակն իրականում 2.5 անգամ շատ է ստացվում)։ Այսպիսով` 2019 թվականին ներմուծված սպիրտը կազմել է տեղական արտադրության գրեթե ¼–ը, կամ գուցե նաև ավելին. ՏՄՊՊՀ–ն դեռ չի հասցրել ուսումնասիրել նոյեմբեր–դեկտեմբերի տվյալները։

Սպիրտի ճանապարհորդություն

Պետական հանձնաժողովի ուսումնասիրությունը ևս մեկ բավականին հետաքրքիր փաստ է բացահայտել։ Հայաստանից շարունակում են կոնյակի սպիրտ արտահանել, ընդ որում՝ այն արտահանվում է ավելի մեծ ծավալով, քան կոնյակը։ Հայաստանից արտահանվող 24 միլիոն լիտր կոնյակից միայն մոտ 11 լիտրն է մաքուր կոնյակ, իսկ 12 միլիոնը սպիրտ է։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Հայաստանում էժան կոնյակ չպետք է լինի. պետությունը կստուգի բոլոր պահեստներն ու տակառները

Որտեղի՞ց է և ու՞ր է լցվում հայկական կոնյակը։ Այս հարցը դեռ պատասխան չունի։ Սակայն կա մի փաստ. Հայաստան է գալիս հազարավոր տոննաներով կոնյակի սպիրտ (հնարավոր է` դա սովորական հացահատիկի սպիրտ է), հետո նույն կերպ գնում։ Պատասխանի երկու տարբերակ կա։

Առաջինը՝ հայկական գործարանները շարունակում են ներմուծված սպիրտից կոնյակ պատրաստել, ինչը հակասում է օրենքին։ Ոչ, դա արգելված չէ, բայց այդ դեպքում պետք է շշերի վրա գրել ոչ թե «հայկական կոնյակ», այլ «հայկական բրենդի»։ Իսկ այդպես ոչ մեկը, առհասարակ ոչ մեկը չի անում։

Երկրորդը՝ շատ հավանական է, որ ներմուծվող սպիրտը «ձեռքի թեթև հպումով» հայկական է դարձվում ու վերաարտահանվում։ Երկրորդ տարբերակը նույնիսկ ավելի հավանական է թվում, քանի որ տեղական կոնյակի սպիրտը շատ ավելի ձեռնտու է կոնյակի վերածելը, քան կիսաֆաբրիկատի տեսքով վաճառելը։ «Հայկական կոնյակ» արտահայտությունն ավելացնում է գինը. ո՞վ կուզենա հրաժարվել դրանից։ Ներկրած սպիրտը բոլորովին այլ բան է։ Հնարավոր է` արդեն դրանից «հայկական կոնյակ» սարքելու ռիսկին չեն գնում, բայց վերավաճառում են որպես «հայկական սպիրտ»։ Եթե ռուս արտադրողը (այն հիմնականում Ռուսաստան է արտահանվում) համաձայն է դրանից կոնյակ սարքել, թող ինքն էլ լուծի հարցերը Ռոսսելխոզնադզորի հետ։

Խմել կոնյակ, որի «անցած ճանապարհին» լիովին տիրապետում ես, կամ մի տակառագործի պատմություն

Новогодний стол - Sputnik Արմենիա
Տարբեր տարիների ամանորյա ֆիլմերի տոնական սեղանը. հայկական կոնյակը ճանաչվել է ամենաթանկը

Փորձեցինք այս հարցերն ուղղել Պետական հանձնաժողովի ուսումնասիրության մեջ ներկայացված ձեռնարկություններից մեկին (անունը չենք նշում՝ հակագովազդ չանելու համար)։ Գործարանի ներկայացուցիչը պատասխանեց, որ «այդ հարցերը չափազանց բարդ են չպատրաստված մարդու համար», բայց իրենք «մաքուր» են աշխատում հարկայինի հետ։ Իսկ վերջում էլ հորդորեց «մի փոքր խմել՝ վարակի դեմ պայքարելու համար»։

Ոմանք կասեն, որ իզուր ենք բարձրացնում այդ հարցը՝ ներկայացնելով հայկական կոնյակը ոչ բարենպաստ լույսի ներքո։ Բայց կհակադարձենք, որ վատ դրության մեջ է հայտնվում այն մարդը, որն իրեն անազնիվ խաղում մեղադրելու առիթ է տալիս։ Դրանով նա խանգարում է և՛ ինքն իրեն, և՛ իր մրցակիցներին, որոնք ազնիվ են աշխատում, քանի որ Հայաստանում կա շատ լավ ու իսկական (չկեղծված) կոնյակ։

Իսկ ամենակարևորը, որ նա խանգարում է տասնյակ հազարավոր գյուղացիներին։ Եթե ձեռքի տակ «հարմար» սպիրտ կա, նրա համար միևնույնն է արդեն. թող գյուղացիները խաղողով բեռնված բեռնատարներով կանգնեն գործարանի դռների դիմաց ինչքան ուզում են ու ջրի գնով ջուրը լցնեն մի ամբողջ տարվա աշխատանքը։

Դեղ, թե կոնյակ` կեղծիքն անթույլատրելի է. Ռուսաստանում և Հայաստանում պայքար են սկսել

Լրահոս
0