00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունների ձեռքի մտրակը․ «թեթև» վեթինգը կապահովի դատավորների հավատարմությունը

© Photo / official site of the Prime minister of RAНикол Пашинян преставляет Рустама Бадасяна
Никол Пашинян преставляет Рустама Бадасяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգը կարծում է, որ իշխանությունները դատական համակարգի մասշտաբային թարմացումից խուսափելու համար մի քանի պատճառ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իշխանությունները չեն պատրաստվում թարմացնել ողջ դատական համակարգը, նրանց հավատարիմ դատավորներ են պետք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով դատական համակարգի լիարժեք վեթինգից հրաժարվելու կառավարության մտադրությունը։

Մայիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ներկայացրել է դատավորների առաջիկա վեթինգի իրականացման մեխանիզմները, որոնք ենթադրում են դատավորների կազմի սահմանափակ նորացում:

Премьер-министр Никол Пашинян представил нового министра культуры сотрудникам министерства (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է»․ Մակունց

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ՀՀ նոր իշխանությունները դեռ 2018թ-ին պետք է ներկայացնեին տարբեր ոլորտների զարգացման և բարեփոխման իրենց ծրագրերը։ Դա վերաբերում է նաև դատաիրավական համակարգի բարեփոխումներին՝ դատական համակարգ, Դատախազություն, Քննչական կոմիտե և այլն։

«Բայց այդպիսի լիարժեք հայեցակարգ չներկայացվեց։ Վերջերս ներկայացված «թեթև» հայեցակարգը վեթինգի հարցում միայն մասնակի միջոցառումներ է նախատեսում»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը դատավորների կազմի լիակատար թարմացումից խուսափելու մի քանի պատճառ ունի։ Ըստ քաղտեխնոլոգի՝ իշխանությունը, առաջին հերթին, ամբողջական պատկեր ու հայեցակարգ չունի, թե ինչի են ուզում հասնել և կոնկրետ ինչի են ի վերջո ձգտում։ 

«Մենք չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է»․ Մակունց

Հետևաբար, վախերը, թե վեթինգի գործընթացի լիարժեք կիրառումը կբերի նրան, որ համակարգը պարզապես ծանրաբեռնվածությանը չի դիմանա, անհիմն չեն (վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դատավորները պետք է աշխատեն սովորական ռեժիմով՝ չնայած բարեփոխումներին – խմբ․)։

Բացի այդ, Բադալյանի խոսքով, թեև իշխանության գալիս նոր ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք ցանկանում են հասնել անկախ դատական համակարգի ստեղծմանը, բայց հիմա նրանց հայտարարությունները չեն արդարացվում։

«Ակնհայտ դարձավ, որ նրանց անկախ դատական համակարգ պետք չէ։ Նրանք շարունակեցին նախկին իշխանությունների ուղղությունը, որը գոյություն ուներ 30 տարի և ենթադրում էր, որ դատական համակարգը լիովին ենթարկվում է երկրի գործող իշխանությանը»,-շեշտեց Բադալյանը։

Хачатур Марозян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Դատական համակարգը չպետք է մահակ դառնա ընդդիմադիրների դեմ». Մարոզյանը` վեթինգի մասին

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ լիակատար վեթինգի դեպքում կարող են տուժել նաև այն դատավորները, որոնք արդեն հավատարիմ են իշխանությանը։ Դա է պատճառներից մեկը, որ կիրառվում է վեթինգի «թեթև» տարբերակը։ Այն կարող է օգտագործվել որոշ դատավորների դեմ, որոնց վճիռները չեն համընկնի իշխանության կարծիքի հետ։

«Մասնակի վեթինգն ընդամենը միջոց է քեզ չենթարկվող դատավորների վրա ազդելու համար»,- ավելացրեց քաղտեխնոլոգը։

Բոլոր դատավորների ստուգման լիարժեք գործընթացից հրաժարվելու ևս մեկ պատճառ է ոչ այնքան հաջող միջազգային փորձը (օրինակ՝ Ալբանիայի)։

Ընդհանուր առմամբ, ըստ Բադալյանի, վեթինգը պետք է համակարգային բարեփոխումների տարրերից մեկը լինի, ոչ թե միակ լուծումը։

«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար

Նշենք նաև, որ դատական համակարգի լիարժեք թարմացումից հրաժարվելու իշխանության որոշումն արդեն իսկ արժանացել է հանրության լայն շերտերի քննադատությանը։

Հիշեցնենք, որ իշխանության ծրագրած բարեփոխումների համաձայն՝ նախատեսվում է 2020 թ-ին 50%-ով բարձրացնել դատավորների աշխատավարձը։

Լրահոս
0