ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մեր կյանքի ճանապարհն անցնում է նաև Արցախով»․ Նունե Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել
Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելել, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
![Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Հաղթանակի օրը Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Հաղթանակի օրը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2298/54/22985483_0:0:986:703_600x0_80_0_0_f4196c2ab0c454e9de189de6f8c6e2fe.jpg)
Երևան քաղաքում ևս մայիսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վ։ Մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից
Մայրաքաղաքում Հաղթանակի օրը ցերեկը կլինի +16...+18 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին կգրանցվի +8...+10։