00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

COVID-19-ի բռնկումից հետո բաքվեցի փախստականի ընտանիքը հայտնվել է փողոցում

© Photo : provided by Robert KhachaturyanРоберт Хачатурян
Роберт Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Խաչատուրյանը հաշմանդամություն ունեցող որդու հետ ապրելու տեղ չունի, նրանք օթևանել են Երևանում վարձով ապրող հարազատների տանը: Կացարանից զրկված տղամարդն իր խնդրով դիմել է Sputnik Արմենիայի խմբագրություն:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ադրբեջանից փախստական Ռոբերտ Խաչատուրյանը անօթևան է դարձել այն բանից հետո, երբ Երևանի ոստիկանության հոսպիտալը, որտեղ նա ապրել է 29 տարի, վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով պացիենտների համար հիվանդանոցի:

Встреча героев Авроры с жителями столицы (17 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ստորգետնյա դպրոցներ, օգնություն փախստականներին․ հայտնի են «Ավրորա 2020» -ի թեկնածուները

Համավարակի պատճառով, մարտի 22-ին, հոսպիտալի ղեկավարությունը տեղեկացրել է Ռոբերտին և որդուն, որ անհապաղ լքեն հոսպիտալի շենքում իրենց հատկացված սենյակը մինչև կարանտինի ռեժիմի ավարտը:

Այլընտրանքային կեցավայր Խաչատուրյաններին չի տրամադրվել: Ավելին՝ նրանց բոլոր իրերը մնացել են հոսպիտալում, որտեղ մուտքը խստիվ արգելվում է:

«Մարտի 22-ին մենք հագնվեցինք, դուրս եկանք փողոց ու չգիտեինք ուր գնալ: Եթե մեր հարազատները հրաժարվեին մեզ ընդունել, մենք ուղղակի կմեռնեինք փողոցում»,- ասաց Խաչատուրյանը:

Նա հույս է ունեցել, որ օգնություն կստանա «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունից, որը փախստականների համար ֆինանսական օգնություն է ստանում ՄԱԿ-ից, սակայն ապարդյուն:

Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունում տեղյակ են եղել, որ փախստականներին հոսպիտալից հանելու են, խոստացել են օգնել, սակայն այդպես էլ որևէ միջոց չեն ձեռնարկել:

Ռոբերտը որդու հետ ժամանակավորապես ապաստան է գտել ղարաբաղցի զարմուհու տանը, որտեղ վերջինս վարձով է ապրում․ այստեղ էլ նրանք նույն հարկի տակ երկար ապրել չեն կարող:

Գրեթե 30 տարի հոսպիտալում

Հոսպիտալում ապրել են ընդամենը 15 փախստականներ, որոնցից 9-ը անցած տարիների ընթացքում մահացել են, այդ թվում՝ Խաչատուրյանի ծնողները։

Общежитие в селе Дарбник, Араратская область - Sputnik Արմենիա
10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը

«Բոլոր փախստականները հաշմանդամություն ունեին: Ծնողներս առաջին խմբի հաշմանդամ էին: Սակայն ոչ ոք այդպես էլ չստացավ իր հասանելիք բնակարանը»,- ասաց Խաչատուրյանը:

Հաշվի առնելով տարեց ծնողների հաշմանդամությունը՝ նրանք պետք է առաջինը բնակարան ստանային։

Ռոբերտը վստահ է, որ իրենց համար նախատեսված բնակարաններն ուղղակի վաճառվել են:

Նա երկու որդի ունի՝ 27-ամյա Ալեքսանդրն ու 21-ամյա Արմենը: Ավագ որդին հաշմանդամություն ունի, տառապում է բրոնխիալ ասթմայով: Կրտսեր որդին բանտում է, ազատազրկվել է հեռախոսի գողության համար: Կինը տարիներ առաջ հեռացել է ամուսնուց:

«Հոսպիտալում ապրելու տարիներին կինս ու հարսս մեկ անգամ չէ, որ հղիության արհեստական ընդհատմամբ հրաժարվել են երեխաներից, որոնց համար այդ տանը պարզապես տեղ չկար»,-պատմեց Խաչատուրյանը:

Ռոբերտի եկամուտն այսօր ընդամենը 61 հազար դրամ է. դրանից 35 հազարն իր կենսաթոշակն է, 26 հազարը՝ որդու հաշմանդամության նպաստը:

Բնակարանի գնման վկայական տվել են, բայց…

Արդեն նոր իշխանությունների օրոք, 2019 թվականին, որոշվեց վերսկսել փախստականներին բակարաններ տրամադրելու ծրագիրը (2009 թվականից գործընթացը դադարեցված էր):

Հերթը հասնում է նաև Խաչատուրյաններին: Նրանց երկու սենյականոց բնակարանի սերտիֆիկատ են առաջարկում (14.5 միլիոն դրամ): Փախստականի խոսքով՝ սակայն, այդ գումարով Ավանում (այդ տարածքում է նախատեսվել) նույնիսկ մեկ սենյականոց բնակարան հնարավոր չէ գնել:

«Մեկ շնչին 5 քառակուսի մետր են հաշվարկում։ Սա ինչ բանտային նորմ է, սա ինչ ստերջացում է, փախստականները երեխա ունենալու, ընտանիք ստեղծելու իրավունք չունե՞ն»,- ասաց Խաչատուրյանը, նշելով, որ բոլոր իշխանությունների օրոք գրել ու հայտնել է իր դժգոհությունը։

Նա արդեն 30 տարի է սպասում է, որ կստանա իրեն հասանելիք բնակարանն Ավանում։ Ի պատասխան իր դժգոհությունների ու բողոքների՝ պետական կառույցներում առաջարկել են այդ գնով տուն փնտրել Վեդիում (Արարատի մարզ)։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Հայաստանում փախստականների ու ապաստան հայցողների թիվն աճում է

Մարտի 24-ին Խաչատուրյանը հերթական նամակն է գրել Միգրացիոն ծառայությանն ու խնդրել իրեն ԲԳՎ-ի փոխարեն բնակարան տրամադրել։

Միգրացիոն ծառայության դիրքորոշումը

Միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Խաչատուրյանը փաստացի բաց է թողել վկայական ստանալու համար դիմելու ժամկետը: Դավթյանը հաստատել է, որ Խաչատուրյանին ընդունել է ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը: Վերջինս անձամբ է խոստացել միջնորդել հանձնաժողովին (ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ենթակայությամբ)՝ Խաչատուրյանին բնակարանով ապահովելու ծրագրում ներառելու համար:

Նամակը վկայում է, որ մեկ վայրում բնակեցման համար կարող են ընտրել սոցիալական տարբեր խմբերի մարդկանց՝ աղետի գոտուց, մանկատներից, զինծառաողների ընտանիքներից:

Խաչատուրյանին տրված մեկ այլ պատասխանում նշվում է, որ փախստականների համար ժամանակավոր կացարաններ տրամադրող «Հանրակացարան» ՊՈԱԿ-ում այս պահին ազատ սենյակներ չկան:

Մինչդեռ, դրանից հետո Խաչատուրյանը նոր դիմում է գրել Միգրացիոն ծառայությանը՝ պահանջելով իրեն տրամադրել 2 սենյականոց բակարան՝ բոլոր հարմարություններով: Ծառայությունում Խաչատուրյանի մոտեցումը անհեթեթ են որակում, այն պարագայում, երբ պատրաստ են ընդառաջել նրան:

«Որոշակի տարածքներում բնակարան գտնելու դժվարության դեպքում մենք նույնիսկ առաջարկում ենք մեր աշխատակիցների օգնությունը: Նրանք ուսումնասիրում են անշարժ գույքի շուկան և օգնում բնակարան գտնելու հարցում»,-հավելեց Դավթյանը:

Փախստականներին ԲԳՎ-ներով ապահովելու ծրագրի վերսկսման ընթացքում 112 ընտանիքներից վկայական է տրամադրվել 50-ին:

Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Փախստականների համար Հայաստանն ամենահյուրընկալ ու ապահով երկիրն է

Այս տարի կգործարկվի ծրագրի հերթական փուլը՝ ևս մոտ 180 ընտանիքի համար: Այսօր ժամանակավոր կացարաններում (հոսպիտալ, մանկապարտեզ, հանրակացարան, դպրոց և այլն) ապրում է Ադրբեջանից փախստականների մոտ 900 ընտանիք:

Նշենք, որ Միգրացիոն ծառայության պատասխանից հետո Խաչատուրյանը նամակով դիմել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին: Նախարարությունից նախ հայտնել են, որ նամակը կհանձնեն նախարարին մայիսի 4-ին, հետո էլ ասել են, որ նամակը չեն ստացել: Փոստում Խաչատրյանին հավաստիացրել են, որ նախարարությանը հասցեագրված նամակը տեղ է հասել ապրիլի 28-ին:

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել Միգրացիոն ծառայություն:

Լրահոս
0