00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գավառի վենդետայի հետքերով, կամ երբ «ասֆալտին փռելու» քաղաքականությունը քո դեմ է աշխատում

© Sputnik / Asatur YesayantsПолицейские на месте преступления (29 апреля 2020). Гавар
Полицейские на месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գավառի արյունալի բախումներն իրավապահ համակարգի խնդիրներն ի հայտ բերող լակմուսի թուղթ դարձան։ Ինչպե՞ս ոստիկանությանը հետ պահել քաղաքական խնդիրների մեջ թաթախվելուց և ազատել «ես սրանց հետ գործ չունեմ» սինդրոմից։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Իշխանափոխությունից հետո իրավապահ մարմիններում փոփոխություններ եղել են, սակայն դրանք չեն հանգեցրել ոստիկանության հեղինակության բարձրացմանը։ Ու թեև ոստիկանության աշխատակցի հանդեպ քաղաքացիների վերաբերմունքն ավելի բարյացակամ է դարձել, նախկին ագրեսիվությունը չկա, սակայն կառույցի անմիջական առաջադրանքների կատարումը գնալով ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացնում։

Ինչո՞ւ ոստիկանությունը որոշ դեպքերում ուժ չի կիրառում. Բաղդասարյանը` վերջին դեպքերի մասին

Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը (2018թ․ մայիսի 18-ից մինչև 2019թ․-ի հոկտեմբերի 23) կարծում է, որ ոստիկանությունը պետք կենտրոնանա բռնության կանխարգելման և հանցագործությունների բացահայտման վրա։ Ուրեմն ինչո՞ւ են այս առումով հատկանշական Գավառի դեպքերը, որտեղ փոխհրաձգության արդյունքում երկու հոգի զոհվել են, ևս չորսը վիրավոր են։ Երկու վիրավորներին փորձել են սպանել հիվանդանոցում, ուր սպանվածների հարազատները ներխուժել են դանակներով և մահակներով ու նրանց վնասվածքներ հասցրել։

Գավառը և իրավապահ համակարգում վակուումի վտանգը

Քոչարյանի խոսքով ՝ Գավառի ոստիկանության գործողությունները դիտարկելիս պետք է հասկանալ արդյո՞ք տեղի ունեցածը եղել է հանգամանքների բերումով, թե՞ դա իրավապահ համակարգում ստեղծված իրավիճակի հետևանք է։

Полицейские на улице Григора Лусаворича - Sputnik Արմենիա
Վաղ թե ուշ սա պիտի լիներ, կամ ի՞նչ կփոխվի, երբ ոստիկանությունն ընդգրկվի ՆԳՆ–ի կազմում

«Եթե ոստիկանությանը հասանելի են եղել տեղեկություններ կոնֆլիկտի զարգացման մասին, այն պետք է կանխատեսեր հնարավոր սցենարները։ Դա բարդ շրջան է, Նորատուս գյուղի բնակիչների մասնակցությամբ առաջին անգամը չէ, որ իշխանության դեմ կոլեկտիվ ընդվզման դեպքեր են տեղի ունենում։ Ոստիկանությունը դա շատ լավ գիտի, ինչպես և այն, թե ինչպես կարող են այդ մարդիկ պահել իրենց ծայրահեղ իրավիճակներում»,-նշեց Քոչարյանը։

Եթե հարձակման տեղեկատվություն, այնուամենայնիվ եղել է, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք բռնությունը կանխելու համար բավականաչափ միջոցներ ձեռնարկվել են, առավել ևս, որ հիվանդանոցում ենթադրյալ օրինախախտներն են պառկած եղել (սպանության մեջ կասկածվողները)։

Նրա խոսքով` միայն այս հարցերին պատասխանելուց հետո, , կարելի է կարծիք հայտնել ոստիկանության գործողությունների մասին։ Մյուս կողմից՝ եթե ոստիկանությունը չի ժխտում իր հասցեին հնչող մեղադրանքները, ապա հասարակության գիտակցության մեջ ամրապնդվում է այն կարծիքը, որ անգործության փաստն ակնհայտ է։

«Ես ուշադիր հետևում էի։ Ոստիկանության պատմության մեջ առաջին անգամ դեպքերի զարգացման նման ֆոնին ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ժամանակին հայտարարություն չտարածեց, այն բավականին ուշ հրապարակվեց (պետք է նշել, որ ոստիկանության մամուլի հաղորդագրությունը Facеbook-ի էջում հայտնվեց գիշերը, բայց մի քանի րոպե անց ջնջվեց։ Նոր հաղորդագրություն տարածվեց միայն հաջորդ օրը, ցերեկը` խմբ․)։ Ես լավ գիտեմ այդ վարչությանը, գիտեմ, թե ինչ մասնագետներից է այն կազմված և վարչության պետի գործողությունների ձևը գիտեմ։ Եթե չեն հրապարակել, ուրեմն նման հանձնարարական չի եղել»,-ասաց Քոչարյանը։

Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, գոյություն չունի. Վանեցյանը խոսել է Գավառի դեպքից

Նախկին բարձրաստիճան ոստիկանի խոսքով` տեղեկատվական այդ խառնաշփոթը կարող էր և չլինել, եթե ժամանակին ինֆորմացիա տրվեր դեպքերի վերաբերյալ։

Ինչպիսի անհրաժեշտությամբ էլ պայմանավորված լիներ ոստիկանության արձագանքի ուշացումը, այն հայտնվեց շատ ավելի ուշ, քան պետք էր։

Գավառում աղմկահարույց սպանությունների կադրերը՝ առանց մոնտաժման - Sputnik Արմենիա
Գավառի սպանությունների կադրերը՝ առանց մոնտաժման. նոր տեսանյութ է հրապարակվել

«Հիմա պետք է դեպքի հանգամանքների մանրամասն վերլուծություն կատարվի։ Պետք է հասկանալ այդ բռնարարքի պատճառները, հանգամանքները և արդյո՞ք հնարավոր էր այն կանխել։ Եթե անգործության փաստեր լինեն, դրանց պետք է իրավական գնահատական տրվի»,-նշեց Քոչարյանը` ընդգծելով, որ գործընթացը պետք է հանրության համար թափանցիկ լինի։

Խնդիրը նրանում է, որ հանրային ընկալման մեջ տպավորություն է ստեղծվել, թե «իրավակարգի վակուում»  կա։ Իսկ դա կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացիները պարզապես դադարեն վստահել պետական մարմիններին։

«Եվ «վենդետան» նման կոնֆլիկտների լուծման համար սովորական միջոց կդառնա։ Դրանից պետք է ամեն կերպ ձերբազատվել»,-նշել է Քոչարյանը։

Դրա համար, նրա կարծիքով, պետք մի քանի սուր հարցեր լուծել։

Անպաշտպան ոստիկանը վախկոտ ոստիկան է

Նախկինում գոյություն ուներ «վարչական խնամակալության» ինստիտուտը։ Այսինքն` եթե ոստիկանությունն իրավակարգն ամրապնդող հանրային գործողություններ էր իրականացնում, քաղաքական ղեկավարությունը աչք էր փակում աշխատակիցների մանր իրավախախտումների վրա (խոսքը կոպիտ խախտումների, անթույլատրելի բռնության մասին չէ)։ Դա արվում էր համակարգը մարտունակ, կենսունակ պահել  համար։

«Հիմա դա չկա։ Հիմա հակառակն է՝ ցանկացած իրավախախտում մեղավորության կանխավարկածի տեսանկյունից է դիտարկվում։ Իսկ ոստիկանությունն իր աշխատակցին պաշտպանելու հնարավորություն չունի։ Նա մեն-մենակ է մնում քրեական հետապնդման մարմինների հետ և մենակ էլ փորձում է իր իրավունքները պաշտպանել։ Եվ դա այն դեպքում, երբ այն գործել է ծառայողական պարտականությունների բերումով»,-նշեց Քոչարյանը։

Այս իրավիճակում իրավապահ մարմինների աշխատակիցը կոնֆորմիստ է դառնում, սկսում է վախենալ։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի նման ծայրահեղ իրավիճակներում ջրից չոր դուրս գա։ Նախկին փոխոստիկանապետը կարծում է, որ այս խնդիրը կարելի է լուծել իրավակիրառման ոլորտում օրենսդրական փոփոխությունների միջոցով։

Ոստիկանությունը պետք է քաղաքականությունից դուրս լինի

Եվս մեկ կարևոր կետ։ Ոստիկանությունը պետք է լինի և ընկալվի իբրև չքաղաքականացված մարմին։

«Այն պետք է իր գործողություններից բացառի  քաղաքական իշխանություններին դուր գալու ձգտումը։ Կառույցը վերջապես պետք է ազատվի իշխանության վարկանիշը պահելու մոլուցքից։ Դա նրա գործը չէ, դա քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գործն է»,-ասաց Քոչարյանը։

Իսկ ոստիկանությունը պետք է իր ուժերն ու միջոցները կենտրոնացնի բռնարարքների և հանցագործությունների կանխարգելման վրա։

Министр здравоохранения Арсен Торосян в медцентре Гавара (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Սպանություններից ու հարձակումից հետո ի՞նչ էր կատարվում Գավառում. լուսանկարներ

«Հարցրեք տուժածներին՝ նրանք գո՞հ են քննության ընթացքից։ Կա՞ արդյոք քրեական միջավայր օպերատիվորեն թափանցելու հնարավորություն, տեղեկատվություն ստանալու մեխանիզմներ։ Չկան։ Իսկ հետհեղափոխական շրջանում դրանք վերականգնելու և զարգացնելու հնարավորություն եղել է»,-ասաց Քոչարյանը։

Բայց երբ զբաղված ես «ասֆալտին փռելու» գործով, իսկ հետո չես կարողանում կանխել այնպիսի ծանր հանցագործությունը, ինչպիսին տեղի ունեցավ Գավառում, ապա առաջին գործընթացի ամբողջ էֆեկտը քո դեմ է աշխատում։

Ո՞ր դեպքերում էր մեզ իրականում պետք ոստիկանությունը։ Ինչ-որ մեկին ասֆալտին փռելո՞ւ, թե մարդկանց առողջությունն ու կյանքը հանցավոր ոտնձգություններից փրկելու։ Քոչարյանի խոսքով՝ պատասխանն ակնհայտ է։

Հիմա խոսում են հնարավոր պաշտոնանկումների ու վեթինգի մասին։ Բայց եթե անգամ ինչ-որ մարդկանց պաշտոններից հեռացնեն, ապա հարց է առաջանում՝ ո՞վ կփոխարինի նրանց։

Չկա կադրերի ճիշտ տեղաբաշխման համակարգ, մրցույթի արդյունքով ընդունման հնարավորության։ Չկա այդ կադրերի ընտրությամբ զբաղվող կրթական համակարգ։

«Ախր միայն ասելով չի՝ մեկին հանենք, մյուսին բերենք։ 30 տարի է՝ ինչ-որ մարդկանց հանում, ուրիշներին բերում են»,-նշեց նախկին փոխոստիկանապետը։

Ոստիկանների վերապատրաստում

Լուրջ բարեփոխումների համար «ճանապարհային քարտեզ» է հարկավոր։ Հիմա պետք է դրված լինի պրոֆեսիոնալ, քաղաքականապես չեզոք ոստիկանության ստեղծման հարցը։ Այդ հարցը գերակա է, քանի որ ոստիկանները նման կոնֆլիկտային իրավիճակներում գործելու ունակություններ չունեն։

Բարեփոխումների իմաստը նրանց գեղեցիկ համազգեստ հագցնելն ու մեքենա գնելը չէ։ Դրանց նպատակն է ձևավորել պրոֆեսիոնալ պարեկային ոստիկանների համակարգ, որոնք կարող են կանխել և արագ արձագանքել իրավիճակին ՝ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառելով։

«Հեղափոխությունից հետո, երբ լարվածությունը թուլացավ, այդ հարցը պետք է արագ լուծվեր։ Ինստիտուցիոնալ փոփոխությունները պետք է սկսվեին հենց այդտեղից ՝ կրթական համակարգից»,- ասում է Քոչարյանը։

Այսօր համակարգը լճացման մեջ է, ոչ մի փոփոխություն չկա, կա ծրագրային խառնաշփոթ։ «Ռեստարտ» է պետք։ Բայց դանդաղ, շփոթված, կիսատ-պռատ միջոցները չեն կարող լուծել խնդիրը։ Այո, դա ծախսեր է պահանջում,  բայց դրանք անհրաժեշտ են, քանի որ հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել։

Գավառում հնչած կրակոցների գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Քոչարյանը մատնանշում է, որ գերատեսչության առաջնահերթ զբաղմունքը պետք է լինի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը, մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Երկու տարին բավական էր, օրինակ, արագ արձագանքման կենտրոնի ստեղծման հարցը լուծելու համար։

Հիշեցնենք, որ Քոչարյանը փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է հեղափոխությունից անմիջապես հետո՝ ընդհուպ մինչև 2019 թ․-ի հոկտեմբերի 23-ը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։

Նախքան պաշտոնից հեռանալը Քոչարյանը հանդես էր գալիս ոստիկանապետի պաշտոնի «քաղաքականացման» և խորհրդարանին հաշվետու լինելու նախագծի քննադատությամբ:

Լրահոս
0