00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

© Sputnik / Andranik GhazaryanСтаринный дом в районе Конд
Старинный дом в районе Конд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով չէ, որ խախտումներով է իրականացվել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ «Հին Երևանի» կառուցապատման ընթացքում կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո խախտումներով շինարարությունը շարունակվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Старый Ереван: райной Конд - Sputnik Արմենիա
«Հին Երևանը» 2–րդ սերիա կունենա. իշխանությունը համուհոտը վերադարձնելու նոր տարբերակ ունի

«2020թ. մարտի 6-ին «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդված, համաձայն որի քաղաքային իշխանությունների թողտվությամբ 1 տարի շարունակ «Հին Երևանի» կառուցապատումն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության: Հոդվածում առկա տվյալներն ուսումնասիրվել են ու Երևանի քաղաքապետարանից ստացվել են «Հին Երևանի» կառուցապատմանն առնչվող փաստաթղթերը»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևանի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» համալիրի նախագծի իրականացման նպատակով: Ըստ ստացված փաստաթղթերի՝ սկսած 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. դեկտեմբեր Երևան համայնքի կողմից 4 ընկերությունների տրվել են համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, որոնք համաձայնեցվել են իրավասու մարմնի և օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ: Իսկ 2016-2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են շինթույլտվություններ, որոնց նախագծերը համաձայնեցված են ՀՀ մշակույթի նախարարության, օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ:

«Հին Երևանի» ճակատագիրը վստահվեց Հայկ Մարությանին. հուշարձան շենքերը չեն քանդվի

Պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի: Նկատի ունենալով, որ ընկերությունը կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում շարունակել է նախագծի խախտումներով իրականացվող շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին:

И.о. премьер-министра Никол Пашинян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի կառավարությունը հողատարածք է հատկացրել «Հին Երևան» նախագծի համար

Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն, ինչի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ի դեպ, 315.1–րդ հոդվածը սահմանում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու համար նախատեսված պատիժը։

Դատախազությունը հայտնում է, որ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել։

«Սիրում եմ Երևանը, որն արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները». Պիոտրովսկի

Հիշեցնենք` «Հին Երևան» նախագիծը Երևանի կենտրոնում մոտ 100 000 քմ տարածք է ընդգրկում` Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց և Արամի փողոցից մինչև Բյուզանդի փողոց։ Նախագծի շրջանակում նախատեսված էր վերականգնել XIX–րդ դարի վերջի, XX–րդ դարի սկզբի Երևանի ճարտարապետական տեսքը։ Ենթադրվում էր, որ «Հին Երևան» նախագիծը պետք է ավարտին հասցվեր 2010-2011 թվականներին, բայց կառավարությունը որոշակի խնդիրների պատճառով միայն 2014 թվականին պայմանագիր կնքեց Multicontinental distribution հետ։ Շինարարական աշխատանքները մեկնարկեցին միայն 2017 թվականին և առ այսօր ընթացքի մեջ են։

Լրահոս
0