00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուհ ընդունվողներն այս տարի միայն մեկ քննություն կհանձնեն. նախարար

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարը նշել է, որ այս կարգն ընտրվել է այն մտահոգությամբ, որ ընդունելությունը չիրականացվի միայն ատեստատի գնահատականի հիման վրա, և անպայման ստուգվի նաև իրական գիտելիքը:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչ կարգով են այս տարի իրականացվել ու բուհերի ընդունելության քննությունները:

Последний звонок в Ереване - Sputnik Արմենիա
Վերջին զանգը չի չեղարկվում, բայց հետաձգվում է

«Ընտրել ենք օպտիմալ տարբերակը, որպեսզի կարողանան և՛ դիմորդների գիտելիքը չափել, և՛ հնարավորինս չխոչընդոտենք հակահամավարակային միջոցառումներին ու խնդիրներ չստեղծենք»,- ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ գործող ընթացակարգի համաձայն, դիմորդներն իրենց հայտերն արդեն լրացրել են մինչև մայիսի 15-ը: Բայց, քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունեցել, անհրաժեշտություն է առաջացել հայտեր ներկայացնելու հնարավորություն տալ նաև նախորդ տարիների շրջանավարտներին կամ այն բուհեր դիմած դիմորդներին, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել են: Այդ նպատակով նախարարությունում որոշում է կայացվել մայիսի 25-ից հունիսի 15-ը ժամանակ հատկացնել դիմորդներին հայտերի ներկայացման համար:

«Դիմորդները հնարավորություն կունենան ընտրել թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով: Այսինքն՝ մենք միայն մեկ քննություն ենք հանձնելու: Մենք հիմա բուհերից առաջարկներն ստացել ենք ու քննարկելու ենք, և մինչև մարտի 30-ը կասենք, թե որն է լինելու այդ միակ ու հիմնական քննության առարկան»,- ասաց Հարությունյանը:

Որոշ սահմանափակումներ կմեղմացվե՞ն. շուտով կլինի պարետի նոր որոշումը

Նախարարը շեշտեց, որ այս կարգն ընտրվել է այն մտահոգությամբ, որ ընդունելությունը չիրականացվի միայն ատեստատի գնահատականի հիման վրա, և անպայման ստուգվի նաև իրական գիտելիքը:

Առարկաների ընտրությունը կատարվել է տվյալ բուհերում հանձնվող ընդունելության քննությունների առարկաների շարքից: Որևէ նոր առարկա չի լինելու, վստահեցրեց նախարարը:
Քննական կենտրոնները, նրա խոսքով, տեղադրվելու են ՀՀ ամբողջ տարածքում՝ տեղաշարժի հետ կապված խնդիրը լուծելու համար: Իսկ քննությանը կմասնակցեն սահմանափակ թվով դիմորդներ՝ կուտակումներից խուսափելու համար:

Араик Арутюнян после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում այս տարի դպրոցական քննություններ չեն անցկացվի. նախարար

Դիմորդները քննությանը կմասնակցեն դիմակներով: Քննական կենտրոններն ապահովված կլինեն ախտահանիչ միջոցներով:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ քննությունները կանցկացվեն հուլիսի 1-ին տասնօրյակում:

Ինչ վերաբերում է բուհերի ավարտական քննություններին, դրանց անցկացման կարգն այս տարի կորոշեն բուհերը: «Քննության անցկացման ձևը որոշում են բուհերը՝ պահպանելով համավարակի չտարածման ընդհանուր կանոնները և մինչև հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ի առավոտվա տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1808-ի: Նրանցից 848-ը առողջացել են, փաստացի բուժվողները 931–ն են, ընդհանուր առմամբ 18547 թեստավորում է իրականացվել, մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսից մահվան 29 դեպք:

Լրահոս
0