00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Թուրքիայում Մեծ եղեռնի ճանաչման նկատմամբ դիրքորոշումը կոշտ է»

© Sputnik / Hayk PetrosyanСурен Манукян
Сурен Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում նշվող Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցին։ 
Մանուկյան. «Թուրքիայում Մեծ եղեռնի ճանաչման նկատմամբ ցուցաբերվում է ավելի կոշտ դիրքորոշում»

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի խոսքով` 1967թ–ից ի վեր առաջին անգամ չի լինելու զանգվածային միջոցառում, չի լինելու երթ դեպի Ծիծեռնակաբերդ, և մենք պատկերավոր ասած վերադառնում ենք մինչև 1960-ականն թվականները, երբ մարդիկ փորձում էին Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը պահել տներում։  

«Ցեղասպանությունից հետո առաջին հիսուն տարիներին փաստացի կարելի է համարել, որ հենց այսպես էլ նշվել է ապրիլի 24-ը։ Նրանք, ովքեր տանն ունեին արհավիրքը վերապրած հարազատներ ու բարեկամներ, թաքուն նշում էին տարելիցը, որովհետև Խորհրդային Միությունում նման քայլը կարող էր լինել շատ վտանգավոր։  ԽՍՀՄ–ն այդքան էլ չէր ողջունում ցեղասպանության բարձրաձայնումը, մարդկանց դրա համար նույնիսկ կարող էին մեղադրել ազգայնականության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ցեղասպանագետը։

Президент Кипра Никос Анастасиадис  - Sputnik Արմենիա
«Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին ու հարգում նրանց հիշատակը»․ Կիպրոսի նախագահ

Մանուկյանի դիտարկմամբ` մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ այլ տարբերակ չունենք։ Եթե սահմանափակումների մասին չհայտարարվեր, Ծիծեռնակաբերդը մարդաշատ կլիներ, որովհետև հուշարձանը շատ թանկ է ցանկացած հայի համար։ Դա այն օրերից է, որը բոլոր հայերին միավորում է։ Վարակի առկայության պարագայում, ըստ նրա, ընտրվեց ամենախելամիտ տարբերակը։

«Այս տարի ունենցանք Հայոց ցեղասպանության ճանաչման ևս երեք դեպք։ Մեկը Պորտուգալիան էր, մյուսը ԱՄՆ–ի Կոնգրեսի երկու պալատներն էին, երրորդը` Սիրիան։ Հատկապես վերջինիս քայլը վաղուց սպասված էր, որովհետև միշտ կարծում էինք, որ Սիրիան ցեղասպանությունը պետք է ճանաչեր առաջինների թվում, որովհետև դա նաև իր պատմություն մի մասն է։ Դեպի Դեր Զոր տանող ճանապարհներն անցնում էին արաբական այդ երկրի տարածքով, հետևաբար ընդունելով Մեծ եղեռնը վերապրած գաղթականներին` Սիրիան փաստորեն առնչվել է խնդրի հետ»,– նշեց Մանուկյանը։

«Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ»․ ռուսաստանցի աստղերը տեսանյութ են տարածել

Ցեղասպանագետը կարևորում է հատկապես ԱՄՆ–ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ այդ երկիրը համարվում է Թուրքիայի ամենամեծ դաշնակիցը, ինչը շատ կարևոր կռվան է հայերի ձեռքում։ Այն կարևոր է նաև ճանաչման գործընթացն այլ երկրներ տեղափոխելու առումով։ Իսկ Պորտուգալիայի ճանաչման պարագայում, ըստ ցեղասպանագետի, մեծ էր տեղի հայկական համայնքի արդյունավետ աշխատանքը, որին գումարվեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն այդ երկիր։ 

Президенты Армении и Карабаха Армен Саркисян и Бако Саакян возложили цветы перед манументом в честь павших солдат в апрельской войне (1 апреля 2019). Талыш - Sputnik Արմենիա
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ. լուսանկար

«Հեղափոպությունից հետո քաղաքական գծի առումով ոչինչ չի փոխվել, քանի որ այդ պրոցեսն այսօր մեծամասամբ գտնվում է հենց ԱԳՆ–ի ձեռքում։ Նա է աշխատանքներն առաջ տանող հիմնական լոկոմոտիվը։ Նախկինում դա հավասարապես բաժանված էր և՛ նախագահականի, և՛ Ազգային ժողովի միջև։ Հիմա առաջամարտիկն արտգործնախարարությունն է, բայց չեմ կարծում, որ տեղի են ունեցել մարտավարական կամ ռազմավարական փոփոխություններ»,– ընդգծեց Մանուկյանը։

Նրա փոխանացմամբ` Թուրքիայում Մեծ եղեռնի ճանաչման գործընթացի նկատմամբ ցուցաբերվում է ավելի կոշտ դիրքորոշում։ Մասնագետի կարծիքով` Թուրքիայի ներսում իրավիճակը հանգիստ չէ, քաղաքական վերնախավն իշխանությունը պահելու համար փնտրում է միջոցներ, որոնցից մեկը բոլոր վիճելի հարցերի շուրջ դիրքորոշման կոշտացումն է։ Էրդողանը ոչ միայն չի ընդունում կատարվածը, այլև մեղադրում է զոհերին` նշելով, որ եթե արխիվները բացվեն, կպարզվի, թե իբր հայերն են թուրքերին կոտորել։ Ցեղասպանագետը դժվարությամբ է պատկերացնում, թե ինչպես կարելի է նման պարագայում աշխատել թուրքական հասարակության հետ։

Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում է արել

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Այլևս ցեղասպանություն թույլ չենք տա․ ՀՀԿ գրասենյակը ուղերձ է հղել ապրիլի 24-ի առնչությամբ

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0