00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլևս ցեղասպանություն թույլ չենք տա․ ՀՀԿ գրասենյակը ուղերձ է հղել ապրիլի 24-ի առնչությամբ

© Sputnik / Asatur YesayantsГоловной офис Республиканской партии Армении
Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախկին իշխանությունը համոզված է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը պետք է այնքան ժամանակ լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում, մինչև հասնենք մարդկային խղճի և արդարության հաղթանակին` անհանդուրժողականության, ատելության և չարի հանդեպ:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի- Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առնչությամբ։

Вечный огонь мемориального комплекса Цицернакаберд - Sputnik Արմենիա
Մարեք լույսերը, միացրեք հեռախոսները. ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշահամալիրը փակ կլինի

«Օսմանյան Թուրքիայում անցած դարասկզբին պետականորեն ծրագրված և աննախադեպ դաժանությամբ մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից մեկի` Մեծ եղեռնի հետևանքով իր բնօրրանում ոչնչացվեց, հայրենազրկվեց հայ ժողովրդի մի հատվածը:Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին»,- գրված է ՀՀԿ ուղերձում:

Նախկին իշխանության ներկայացուցիչները նաև երախտիքի խոսք են հղել իրենց կյանքի փրկության, արժանապատվության և ազգի հարատևման համար պայքարած ու անասելի փորձությունների միջով անցած մեր նախնիներին:

«Ուղիղ հինգ տարի առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց հայ ժողովրդի միասնական կամքն ու միտքն արտահայտող կարևորագույն մի փաստաթուղթ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի մայր օրինակը ի պահ հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այն այսօր` հինգ տարի հետո էլ, նույնքան արդիական է և այս հարցում մեր համերաշխության, համախմբվածության խորհրդանիշ ու համազգային պայքարի ուղենիշ»,- նշված է ուղերձում։

Հանրապետականները վստահ են, որ յուրաքանչյուրիս պարտքն է սերունդներին փոխանցել անվտանգ և հզոր հայրենիք, իսկ պատմական արդարության համար մղվող համազգային պայքարը պարտավոր ենք շարունակել բացառիկ միասնականությամբ: Բոլորը պետք է վստահ լինեն, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու, այլևս թույլ չենք տալու:

Соучредитель гуманитарной премии «Аврора», президент Корпорации Карнеги в Нью-Йорке Вартан Грегорян - Sputnik Արմենիա
Ապրիլի 24–ին «Ավրորան» առցանց քննարկում կանցկացնի

Նախկին իշխանականները համոզված են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը պետք է այնքան ժամանակ լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս, մինչև հասնենք մարդկային խղճի և արդարության հաղթանակին` անհանդուրժողականության, ատելության և չարի հանդեպ:

Ըստ նրանց՝ ցեղասպանության հարցում մերժողականությունն ապագա չունի, հատկապես՝ այսօր, երբ աշխարհի բազում երկրներ և կազմակերպություններ իրենց ձայնն են միացրել արդարության պայքարին։

Նշվում է, որ ապրիլի 24-ին մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց անկախ պետականության բացառիկ նշանակությունը։ Պետականություն, որն իր հզորությամբ այսուհետ թույլ չի տա նման հանցագործության կրկնությունը, որի համար կշարունակի գերակա մնալ մեր արդար դատը միջազգային ատյաններում պաշտպանելու պարտավորությունը, և որն այս հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ կդիտարկի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության շարունակություն:

ՀՀԿ գրասենյակից հորդորում են, որ գլուխ խոնարհելով մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առջև, նաև արձանագրենք, որ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և խաղաղ ապրելու ձգտման հիմքում պետք է ընկած լինի միասնականությունը:

Алексис Оганян наблюдает теннисный матч Серены и Винус Уильямс в финале Australian Open (28 января 2017). Мельбурн, Австралия - Sputnik Արմենիա
«Թուրքիան ձախողվել է, ես ծնվել եմ ապրիլի 24–ին». Ալեքսիս Օհանյանը տոնելու և սիրելու է

Գրասենյակից կոչ են անում Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի շուրջ որպես մեր ցավի և պայքարի խորհրդանիշ ամեն տարի խոնարհվող ծաղիկների փոխարեն, hամաճարակի ներկայիս պայմաններում բյուր աղոթքներով հիշել ու ոգեկոչել մեր նախնիների հիշատակը՝ վերահաստատելով Հայկական բարձրավանդակում հայ ժողովրդի հարատևման ամուր վճռականությունն ու կամքը, մեր մշտական պայքարը քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար:

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքն այս տարվա ապրիլի 24-ին փակ կլինի։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին։ Երեկոյան 21։00-ին կհնչեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ Կառավարությունը կոչ է անում  21։00-ից սկսած մարել բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։

Ապրիլի 24-ին, ժամը 10–ին կմեկնարկեն վարչապետի, նախագահի, կաթողիկոսի այցերը հուշահամալիր։

Լրահոս
0