00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:35
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծիծեռնակաբերդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, կմասնակցեն մոտ 160 երաժիշտներ

© ARKAМемориал памяти жертв Геноцида армян Цицернакаберд
Мемориал памяти жертв Геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլորն են համակարծիք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, միևնույն ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սա լավագույն լուծումն է։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրին, թե վաղը՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցին նվիրված ինչ միջոցառումներ են տեղի ունենալու։

«Այս պահին Ծիծեռնակաբերդում լայնածավալ ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում։ Առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր ենք ունենալու։ Կարծում եմ, սա ևս հիշարժան տարելից կդառնա և կառանձնանա իր տեսակով՝ որպես մի նոր ձևաչափ»,-ասաց Խզմալյանը։

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Արցախում նույնպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա

Նրա խոսքով` վաղը Ծիծեռնակաբերդում նախատեսվում  է մոտ 60 ելույթ, որը կապահովեն շուրջ 160 մասնակիցներ։

«Նշեմ, որ խստորեն պահպանելու ենք անվտանգ հաղորդակցության բոլոր նորմերը։ Մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծեռնակաբերդում, այլ փոխարինելու են իրար, առավելագույնը 5 անձ կլինեն՝ բացօթյա միջավայրում»,-ասաց նա։

Խզմալյանի խոսքով ելույթ կունենան սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը` իր երգչախմբերով և նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպերային երգիչներ և այլք։

Ամբողջ ծրագիրը լինելու է բազմաժանր ՝սկսած ժողովրդական երգ-երաժշտությունից մինչև միջնադարյան երաժշտության ջազային մշակում։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն էլ, անդրադառնալով Ծիծեռնակաբերդում  մեր հայրենակիցների խորհրդանշական ներկայությունն ապահովող sms հաղորդագրություններին, մանրամասնեց, որ դրանք կլինեն սիմվոլիկ 1 դրամ արժողությամբ։

Ցեղասպանության կարգախոսը կփոխվի՞. կառավարությունում այս թեմայով քննարկում է եղել

«Սկսած առավոտյան 8-ից  Հայաստանում և Արցախում բնակվող մեր  հայրենակիցները կարող են 1915 կարճ համարի ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունը` ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։ Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են իրենց անուն- ազգանունները ուղարկել 0037433191500 հեռախոսահամարին։ Մեր օպերատորները համաձայն են այս ակցիային անվճար մասնակցել, բայց որոշակի օրենսդրական գործողությունների արդյունքում է, որ չի թույլատրվում  անել բացառապես անվճար, այդ պատճառով մեկ հաղորդագրության արժեքը կլինի 1 դրամ»,-ասաց Վիրաբյանը։

Пара сидит на камне в горах - Sputnik Արմենիա
Եթե ամուսնացել ես հայի հետ... օտարերկրացի կանայք պատմում են իրենց ամուսինների մասին

Նրա խոսքով` յուրաքանչյուր հեռախոսահամարից կարող են ուղարկել առավելագույնը 5 անուն-ազգանուն, ցանկալի է դրանք լինեն հայատառ։

«Սա լավագույն լուծումն էր, որ մենք կարող ենք առաջարկել մեր հայրենակիցներին ստեղծված պայմաններում։ Վստահ եմ, որ երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին կգրվեն հարյուր հազարավոր անուն-ազգանուններ»,-ասաց նա։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքն այս տարվա ապրիլի 24-ին փակ կլինի։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին։ Երեկոյան 21։00-ին կհնչեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ Կառավարությունը կոչ է անում  21։00-ից սկսած մարել բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։

Մարեք լույսերը, միացրեք հեռախոսները. ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշահամալիրը փակ կլինի

Ապրիլի 24-ին, ժամը 10–ին կմեկնարկեն վարչապետի, նախագահի, կաթողիկոսի այցերը հուշահամալիր։

Լրահոս
0