ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում ապրիլի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ
Ապրիլի 19-ին շրջանների զգալի մասում, 20-21-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպսավում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում ապրիլի 17-18-ը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին, իսկ 19-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +20-ից +22, երեկոյան +14-ից +16 աստիճան։