00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:27
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է երիտասարդ օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВрач скорой медицинской помощи возле больницы для пациентов с подозрением на коронавирус в Москве
Врач скорой медицинской помощи возле больницы для пациентов с подозрением на коронавирус в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ տղամարդը հիվանդ էր դիաբետով, նա մահացել է կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետևանքով։ Այս պահին նրա ծնողները հիվանդանոցում են և միացված են թոքերի արհեստական շնչառության սարքին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik․ Մոսկվայում կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետևանքով մահացել է 30-ամյա օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը։ Այս տեղեկատվությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա գործընկեր Արմինա Մամիկոնյանը։

 «Հրաչը շաքարային դիաբետ ուներ, նա մահացել է կորոնավիրուսի բարդացումից։ Ես նրան ճանաչում էի 2010 թվականից, մենք միասին սկսեցինք աշխատել այն ժամանակ նոր բացված հայկական ТВ АРМ РУ հեռուստաալիքում։ Այդ ժամանակ նա ГИТР-ի (Հեռուստատեսության և կինոյի ինստիտուտ – խմբ․) ուսանող էր։ Առաջին իսկ օրերից հեռուստաալիքի բոլոր աշխատակիցների ու Հրաչի միջև ջերմ ընկերություն հաստատվեց, քանի որ նա բացսիրտ, անկեղծ, զուսպ ու չափազանց բարի մարդ էր»,-պատմեց Արմինան։

Նրա խոսքով` լրագրողները միշտ ձգտում էին նկարահանման գնալ հենց Սաղաթելյանի հետ։ Հեռուսաալիքից հեռանալուց հետո Սաղաթելյանը հասցրել է աշխատել մի շարք խոշոր դաշնային հեռուստաընկերություններում, ներգրավված է եղել խոշոր նախագծերում։ 

«Վերջին ժամանակներս անընդհատ չէինք կարողանում հանդիպել, քանի որ երկուսս էլ շատ զբաղված էինք, բայց սա ինձ համար շատ թանկ ու ցավոտ դաս կլինի, որը կսովորեցնի ժամանակ գտնել ընկերների ու մտերիմների համար, մնացած ամեն ինչ դատարկ բան է»,-խոստովանում է Արմինան։

Автомобили скорой помощи в аэропорту Шереметьево, где самолет рейса Москва - Мурманск был вынужден вернуться в аэропорт из-за возгорания на борту (5 мая 2019). Москвa - Sputnik Արմենիա
Մոսկվայում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը

Հրաչյայի համակուրսեցի, գործընկեր և ընկեր Պավել Պավլովը Sputnik Արմենիային պատմել է, որ Հրաչյայի ծնողներն այս պահին հիվանդանոցում են և միացված են արհեստական շնչառության սարքին։ Ընկերները գումար են հավաքում Հրաչյայի ծնողների բուժման համար, հենց դրա համար էլ բանկում հաշվեհամար են բացել․ 89265926126 Сбербанк

«Հրաչյան անչափ բարի ու լուսավոր մարդ էր․․․ Բոլորիս համար սա մեծ ողբերգություն է։ Բոլորս վշտի մեջ ենք»,-ասաց Պավելը։

Sputnik Արմենիայի խմբագրությունը ցավակցություն է հայտնում Հրաչյայի հարազատներին և մտերիմներին, շուտափույտ առողջացում է մաղթում նրա ծնողներին։

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսից արդեն մահացել է ազգությամբ հայ 4 պացիենտ՝ ամուսիններ Միշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանը, ՀՀ քաղաքացի Վարդևան Օրդյանը և Հրաչյա Սաղաթելյանը։  

 

Լրահոս
0