00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

էջմիածնեցի 29-ամյա կինը կալանավորվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով

© Photo : GPНаручники
Наручники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննությամբ պարզվել է, որ կինը, հանցավոր համաձայնության գալով երկու տղամարդկանց հետ, կատարել է մի շարք հանցագործություններ։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում բացահայտվել են 29-ամյա կնոջ մասնակցությամբ մի շարք հանցագործություններ։

Воинская часть - Sputnik Արմենիա
ՀՀ զորամասերից մեկում 7000 լիտր դիզվառելիք և բենզին է յուրացվել. Դատախազություն

Էջմիածին քաղաքի 29-ամյա բնակչուհին, նախնական համաձայնության գալով Արարատի մարզի 48-ամյա բնակչի հետ, 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-23:30-ի միջակայքում մուտք են գործել Էջմիածնի Մաշտոցի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկը և այնտեղ բնակվող 81-ամյա համաքաղաքացուն կապել են կպչուն ժապավենով, այնուհետև բութ, կոշտ առարկայով հինգ հարված հասցրել նրա գլխին, ինչի հետևանքով տղամարդը մահացել է:

«Այնուհետև վերցրել են 81-ամյա տղամարդու տան, պահեստի, երկաթյա պահարանի, ավտոտնակի և ավտոմեքենայի բանալիները, մուտք են գործել նույն փողոցում գտնվող վերջինիս պատկանող կոնյակի խանութ, ավտոտնակ և հափշտակել նրան պատկանող «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ կնոջ հանցավոր գործեղություններն այսքանով չեն սահմանափակվել․ նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև նրա կողմից կատարված առերևույթ հանցագործությունների այլ դրսևորումներ:

Երևանում տրանսգենդերները էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են մի տղայի

Մասնավորապես՝ 29-ամյա կինը, 2018թ-ի նոյեմբերի 17-ին` ժամը 20:10-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակարաններից մեկում, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երկաթյա առարկայով 3 անգամ դիտավորությամբ հարվածել տանտիրուհու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Антитеррористические учения государств-членов СНГ Арарат-Антитеррор-2019 (25 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում են

Բացի այդ, 2018թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 29-ամյա կինը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 59-ամյա տաքսու վարորդին խնդրել է օժանդակել իրեն. վերջինիս ավտոմեքենայով ուղևորվել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղ, ապօրինի մուտք գործել գյուղի անասնագոմերից մեկը, գաղտնի հափշտակել է խոշոր չափերի հասնող՝ 780.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 12 գլուխ ոչխար:

Նույն կինը 2019թ. հունվարի 19-ին` ժամը 01:30-ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք գործելով Նար-Դոս փողոցում գտնվող հագուստի խանութ-սրահ, հափշտակել է հագուստներ, սպորտային կոշիկներ՝ պատճառելով խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր՝ 820.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, 29-ամյա կինը, 2019 թվականի հունվարի 28-ին` ժամը 12:05-13:30-ը, իր ծանոթին տեսակցելու պատրվակով հյուրընկալվել է վերջինիս և օգտվելով տանտիրոջ՝ հյուրասենյակից բացակայելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է նրա անձնագիրը, որը հետագայում ներկայացնելով՝ վարձակալությամբ վերցրել է 2 համակարգիչ:

Հայաստանյան արտակարգ դրությունը «խփել» է հանցագործներին

29-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ), ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված
(ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելով), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (գողություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով,պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով), և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը):

Директор компании Спайка Давид Казарян в здании суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ձերբակալվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը․ ԱԱԾ

48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ 59-ամյա տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով (հանցագործությանը օժանդակելու) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով), և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ «MAN»-ի վարորդը տեղում մահացել է

Լրահոս
0