00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են շնորհալի հայուհուն մերժել «Ձայնը» նախագծում, կամ ինչ է նա բացահայտել Հայաստանում

© Photo : provided by Lusine ArutyunovaПевица Лусине Арутюнова
Певица Лусине Арутюнова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևահեր գեղեցկուհին իր հզոր ձայնով հիացրել է ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերգեյ Լազարևին ու Նադեժդա Գրանովսկայային։ Թե ինչ է Լուսինեն գտել Հայաստանում ու ինչու նրան չեն ընտրել ռուսական «Ձայնը» նախագծում՝ ընթերցեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Լուսինե Հարությունովան հավատում էր իր ուժերին, սակայն «Ну-ка, все вместе!» ռուսական հեռուստաշոուում ելույթի ժամանակ` պայթած ռումբի նման արձագանքի չէր սպասում, թեև Կրասնոդարից ժամանած աղջիկը բազում մրցույթների է մասնակցել։ 2014 թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել «Караоке без границ» Ռուսաստանի առաջնությունում։ Երեք տարի առաջ երիտասարդ կատարողը Հայաստանի «Ձայնի» կիսաեզրափակիչ է դուրս եկել, սակայն ռուսական «Ձայնի» հարցում նրա բախտը չբերեց։

© Photo : provided by Lusine ArutyunovaԼուսինե Հարությունովա
Ինչու են շնորհալի հայուհուն մերժել «Ձայնը» նախագծում, կամ ինչ է նա բացահայտել Հայաստանում - Sputnik Արմենիա
Լուսինե Հարությունովա

«Ինձ ընտրեցին քասթինգում, հարցրազրույց վերցրին։ Հետո ուղարկեցին Կրասնոդար և ասացին՝ սպասիր, մինչև կզանգեն կույր լսումներին գնալու համար։ Սակայն, այդպես էլ չզանգահարեցին։ Ինքս զանգեցի, պարզվեց՝ որոշել են ինձ չվերցնել։ Չգիտեմ` ինչու»,- պատմում է Լուսինեն։

Աղջիկը չի բացառում՝ հնարավոր է, պատճառն այն է, որ հայկական «Ձայնը» նախագծից մեկ տարի էլ չէր անցել։

Իսկ «Ну-ка, все вместе!» նախագծում աղջկա ելույթի ժամանակ ժյուրիի 100 անդամներից 99-ը ոտքի կանգնեցին։ Դա իսկական հաղթանակ էր։

«Ты супер!» շոուի հայաստանյան ներկայացուցիչը պատմում է իր հույզերի մասին եզրափակիչ անցնելուց հետո - Sputnik Արմենիա
Սաթենիկի հերթական հաղթանակը. տաղանդավոր հայուհին անցավ «Ты супер!»–ի եզրափակիչ փուլ

Մրցույթի կանոնների համաձայն, մասնակիցներն իրենց կատարմամբ պետք է կարողանան ժյուրիի 100 անդամներին ստիպել ոտքի կանգնել ու իրենց հետ միասին երգել։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ 1 միավոր է շնորհում երգչին։

Լուսինեն կատարում էր բրիտանացի երգիչ Ռորի Գրեյմանի (որն ավելի հայտնի է Rag'N'Bone Man կեղծանունով) Human երգը։ Նրա ելույթից հետո երգիչ Սերգեյ Լազարևը խոստովանել էր, որ ցնցված էր ու ակամա ցատկոտում էր։

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատարուհի Նադեժդա Գրանովսկայան հիացմունքով նշել էր․ «Սա լրիվ անիրական է։ Ֆանտաստիկ տեմբր ունեք։ Փշաքաղվեցի»։

Լուսինեն հույս ուներ, որ նախագիծն իր համար կբացի դեպի մեծ շոու բիզնես տանող դռները։

Իսկ ի՞նչ է տվել նրան հայկական «Ձայնը»։ Բացի այն, որ կիսաեզրափակիչ է հասել, աղջիկը նաև իր համար պատմական հայրենիքն է բացահայտել։

Տպավորությունների և հետաքրքրասեր հարևանների մասին

«Ծնվել եմ Թբիլիսիում, մեծացել՝ Ռուսաստանում։ Մինչև մրցույթը երբեք չէի եղել Հայաստանում»,-ասում է Լուսինեն։ Երգչուհին խոստովանում է, որ Հայաստանում ամենաշատը իրեն դուր են եկել մարդիկ։

«Հայաստանում մարդիկ ավելի բարի են, դիմացինին հասնող, ավելի ուշադիր։ Միշտ փորձում են օգնել»,- նշում է նա։
Սակայն, միաժամանակ, նրա կարծիքով, ազգային մտածելակերպից դրդված, նույն մարդիկ հաճախ չափն անցնում են ու սկսում են ներխուժել դիմացինի անձնական կյանք։

© Photo : provided by Lusine ArutyunovaԼուսինե Հարությունովա
Ինչու են շնորհալի հայուհուն մերժել «Ձայնը» նախագծում, կամ ինչ է նա բացահայտել Հայաստանում - Sputnik Արմենիա
Լուսինե Հարությունովա

Լուսինեն մրցույթի ընթացքում կես տարի Երևանում է բնակվել, միայն կարճ ժամանակով է Կրասնոդար մեկնել։ Ապրել է բարեկամուհու տանը, որն, ըստ նրա, ավելի հանդուրժող է` քան նրա հարևանները։

«Մարդիկ Հայաստանում այնքան են միմյանց կյանքով ապրում, որ երբեմն դիմացինի անձնական տարածք են ներխուժում։ Օրինակ` հարևանները միշտ հարցնում էին՝ ինչու եմ տարբեր մեքենաներով գալիս, թեև դրանք տաքսիներ էին։ Եթե նախագծի մասնակիցներից մեկն ինձ ճանապարհում էր, հարցնում էին՝ ինչու մենակ չեմ եկել», - ժպիտով պատմում է Լուսինեն։

Ընդհանուր առմամբ, աղջկա խոսքով, նա մեծ հաճույք է ստացել և՛ «Ձայնը» նախագծին մասնակցելուց, և՛ լրիվ այլ միջավայրում հայտնվելուց։ Երգչուհու խոսքով, Հայաստանում քիչ բան է հասցրել տեսնել։

Ջերմության հետքերով․ ինչպես ամերիկուհու թեթև ձեռքով Գյումրին հայտնվեց Forbes-ում

Լուսինեն Գառնի, Գեղարդ ու Սևան է գնացել։ Բողոքում է, որ չի հաջողվել ամբողջ երկրով շրջել, բայց մի քանի էքսկուրսիայի շնորհիվ հասցրել է հասկանալ` որքան հին երկիր է Հայաստանը։

Հարցին, թե ինչ է բացահայտել պատմական հայրենիքում, Լուսինեն առանց երկմտելու պատասխանում է․ «Բարեկամներիս։ Դա կարող եմ հաստատ ասել։ Մենք նախկինում երբեք չէինք հանդիպել ու գրեթե չէինք շփվում, իսկ հիմա արդեն մտերիմներ ենք»։

Շոու-բիզնեսի նրբություններն ու նվիրական երազանքը

Լուսինեն Կրասնոդարի լանչ-բարերում ելույթ է ունենում Սոլանժ կեղծանունով, սակայն երազում է մեծ բեմերում երգել, բայց հասկանում է, որ դրա համար ո՛չ տաղանդը, ո՛չ էլ աշխատասիրությունը բավարար չեն։

«Պետք է երգես որոշակի ձևաչափով, որը հիմա ամենապահանջվածն է։ Երբեմն ուժեղ, գեղեցիկ, հզոր ձայները ոչ ոքի պետք չեն։ Ցավոք, հենց այդ պատճառով, լավ ձայնային տվյալներ ունեցող բազում արտիստներ չեն կարողանում մուտք գործել շոու-բիզնես»,-ընգդծում է Լուսինե Հարությունյանը։

Сотрудница Sputnik Армения Лусине Адамян с двойняшками - Sputnik Արմենիա
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը

Լուսինեն հիմնականում բլյուզ, սոուլ, ջազ, R'n'B ոճի երգեր է կատարում։ Նա նաև հեղինակային երգեր է գրում ու երբեմն ձայնագրում դրանք։ Ասում է, որ 2019 թվականն այդ առումով բավականին արդյունավետ տարի էր․ նա ստուդիայում ինը հեղինակային կատարում է ձայնագրել։

Տաղանդավոր աղջիկը երազում է նորից այցելել պատմական հայրենիք, բայց այս անգամ` համերգով ու իր սեփական ալբոմը ներկայացնելու համար։ Անկեղծանում է՝ դատելով մարդկանց արձագանքից, երկրպագուներ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ` սփյուռքում, այնպես որ «դահլիճը դատարկ չի մնա»։

Հավելենք, որ երիտասարդ աղջկա իսկապես հարուստ տեմբրին ու բեմական հմայքին անհնար է դիմադրել, կարևորը՝ նրան տեսնելն ու լսելն է։

Լրահոս
0