00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը

© Sputnik / provided by Lusine AdamyanСотрудница Sputnik Армения Лусине Адамян с двойняшками
Сотрудница Sputnik Армения Лусине Адамян с двойняшками - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլորի համար բարդ այս ժամանակաշրջանում հեշտ չէ հատկապես կանանց համար։ Մանկապարտեզները փակ են, դայակները` հարկադիր արձակուրդում, ամուսինները` ամբողջ օրը տանը, և այս ամենին գումարվել է նաև հեռավար աշխատանքը։ Հայուհիները, իհարկե, այս ամենից ևս պատվով են դուրս գալիս։

«Խխխզզզմմմզզզ»... Մոտավորապես տառերի նման կույտ է հայտնվում իմ ու մեր գործակալության գլխավոր խմբագրի նամակագրության մեջ։ Անմիջապես ուզում եմ հեռացնել` հուսալով, որ խմբագիրը չի հասցրել նկատել, բայց ստանում եմ հետևյալ պատասխանը. «Սա ի՞նչ է»։ Չեմ հասցնում գրել, որ երեխաս է թաթիկով ստեղնաշարին հարվածում, երբ նամակագրության մեջ հայտնվում է «շշշշշշէէէէէ»։ Այդպես էլ չկարողանալով հոդաբաշխ ու հասկանալի բան գրել` փակում եմ նոթբուքը։

Յուրաքանչյուր նյութը գրելիս 10-15 անգամ վեր թռչելը նորմալ է, ավելի քան 30-ի դեպքում արդեն սկսում եմ նյարդայնանալ։ Բայց ամենասարսափելին այն է, երբ տեսնում եմ, թե ինչպես է 1.5 տարեկան աղջիկս, չգիտես ինչպես, հասել նոթբուքին և, ձեռքերի մեջ հազիվ պահելով, փորձում է այն տեղափոխել Ա կետից Բ կետ։ Ոչ, այդ պահին սարքի գնի մասին չեմ մտածում, թեև դա էլ պակաս կարևոր չէ. նախևառաջ աչքիս առաջ է հայտնվում դեռ չուղարկած հեղինակային նյութը, որի վրա տանջվել եմ մինչև կեսգիշեր։

© Sputnik / provided by Lilit HarutyunyanԼիլիթ Հարությունյան
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը - Sputnik Արմենիա
Լիլիթ Հարությունյան

Արդեն մեկ տարի է` այս պայմաններում եմ աշխատում, արդեն որոշել էի դուրս գալ նորմալ աշխատանքի, երբ Հայաստանի կանանց մեծ մասը այս և նույնիսկ ավելի վատ իրավիճակում հայտնվեց երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով։ Դե, այլ ելք չկա. տարօրինակ վարակի դեմ պետք է ինչ–որ կերպ պայքարել։

Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

Յուրաքանչյուր հայուհի իր մարտավարությունն ունի. ոմանք դիմում են մայրիկի օգնությանը, ոմանց փրկում է սկեսուրը… Ամեն մեկն ինչ–որ կերպ գլուխ է հանում։

«Աղջիկս դայակ ունի, բայց հիմա չի գալիս։ Նրա փոխարեն բարեկամներս են ինձ օգնում։ Արդյունքում ստացվում է, որ ամեն օր տարբեր մարդիկ են գալիս», – պատմում է Անուկը, որը մամուլի քարտուղար է աշխատում միջազգային ընկերություններից մեկում։

© Sputnik / provided by David GalstyanSputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանի որդին
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանի որդին

Անուկը երևի շատ բարեկամներ ունի. նա խոստովանում է, որ դուստրը, որի մեկ տարեկանն էլ դեռ չի լրացել, ամբողջ օրվա ընթացքում հաճախ այդպես էլ իր գրկում չի հայտնվում։

Մի փոքր այլ իրավիճակ է երեք երեխաների մայր Աիդայի դեպքում։ Նրա կրտսեր որդին 2 տարեկան է։ Աշխատանքի գնալիս փոքրիկին միշտ տատիկի մոտ է տարել, իսկ հիմա նույնը չի կարող անել։

© Sputnik / provided by Aida OrdyanSputnik Արմենիայի աշխատակից Աիդա Օրդյանը
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի աշխատակից Աիդա Օրդյանը

«Արդեն մի շաբաթ է` տատիկին չենք այցելում։ Որդիս աննկարագրելի սթրեսի մեջ է։ Ամեն առավոտ համոզում է ինձ` աշխատանքի գնամ, որպեսզի ինքն առաջվա պես տատիկի մոտ գնա», – ասում է Աիդան։

Մի քանի օր առաջ տղան գտել է հին խաղալիքներից մեկը և ուրախությունը կիսելու համար ստիպել է ծնողներին զանգել տատիկին ու միացնել տեսախցիկը։ Զրուցակիցս ժպիտով պատմում է, որ երեխան էկրանի միջոցով է փորձել տատիկի մոտ հայտնվել։

Գիտակցելով, որ ինքն էկրանի մեջ չի տեղավորվում, փորձել է խցկել խաղալիքը։

«Բազմաթիվ զավեշտալի դեպքեր են լինում, երբ սկսվում են ավագ երեխաների հեռավար դասերը։ Փոքրիկը նրանց մի վայրկյան հանգիստ չի թողնում և անդադար պատճառ է փնտրում նրանց սենյակ գնալու և դասապրոցեսին մասնակցելու համար», – ժպտալով պատմում է կինը։

Այո, այդ տարիքում երեխաներն իսկապես զվարճալի են, նրանց չարաճճիություններն էլ` շատ համով։ Երբեմն նույնիսկ նորմալ բարկանալ չես կարողանում. ավելի շատ ծիծաղդ է գալիս։

Սակայն բացարձակ այլ իրավիճակ է ծծկեր երեխաների դեպքում, հատկապես երբ մայրիկի ծանրաբեռնվածությունը մեծ է։ Իսկ ո՞վ է նման ժամանակներում բոլորից շատ ծանրաբեռնված։ Ճիշտ է, լրագրողները։

«Պարզապես սարսափելի է տնից աշխատելը, երբ ծծկեր երեխա ունես։ Իհարկե, այս գրաֆիկի առավելությունն այն է, որ դու կարող ես երեխայի կողքին լինել, բայց կենտրոնանալը շատ բարդ է։ Երբեմն վարչապետի ու առողջապահության նախարարի ուղիղ եթերների ժամանակ մյուս սենյակում երեխան կոտորվում է լացից։ Ստիպված ես լինում մեծ ջանք գործադրել, որպեսզի շարունակես հետևել եթերին և աշխատել», – պատմում է Լաուրան։

© Sputnik / provided by Laura SarkisyanSputnik Արմենիայի թղթակից Լաուրա Սարգսյանը
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակից Լաուրա Սարգսյանը

Իրավիճակն իսկապես ծանր է, բայց լուսավոր պահեր էլ կան։ Պատահում է, որ Լաուրան տեքստը գրում է երեխային ծնկներին դրած, իսկ նա այդ պահին ոչ միայն չի նվնվում, այլ հակառակը` ուշադիր հետևում է մայրիկի գործողություններին և նույնիսկ ինչ–որ բան է փորձում ասել իր լեզվով։

Сотрудница детской площадки в ТЦ Yerevan Mall в маске - Sputnik Արմենիա
Գործատուներն արտակարգ դրության ժամանակ վճարում են ըստ ցանկության. նոր նախագիծ է մշակվել

Ի դեպ, այս պայմաններում մայրիկներից շատերն են փորձում երեխաներին ներգրավել աշխատանքային պրոցեսում` նրանց ինչ–որ կերպ զբաղեցնելու համար։ Լուսինեն, օրինակ, հատուկ զրուցարան (чат) է բացել իր 4 տարեկան դստեր համար, որտեղ փոքրիկը «թեստավորում է» մայրիկի տեքստերն ու սմայլիկներ ընտրում դրանց համար։

«Ճիշտ է, աշխատանքը ստիպված ես լինում անել երկու անգամ, բայց գոնե երեխան չի ձանձրանում», – ժպտալով ասում է Լուսինեն։

Բացի ավագ աղջկանից, Լուսինեն նաև երկու որդի ունի։ 6 ամսական երկվորյակներ են։ Այս դեպքում նույնիսկ ժամանակավոր դայակի ծառայություններից հրաժարվելն անհնար է։ Սակայն դայակից բացի Լուսինեին օգնում են նաև մորաքույրը, սկեսուրն ու նրա քույրերը. «Որպեսզի ինձնից բացի ոչ ոք չխելագարվի, ամեն օր մեկն է գալիս»։

Կարճ ասած, բարեկամների հարցում նրա բախտն էլ բերել է, սակայն հանգստի ժամանակ գրեթե չի մնում։ Ասում է, որ երկվորյակներն անդադար ուզում են, որ մայրիկն իրենց գրկի, իսկ եթե մեկը լալիս է, մյուսն անմիջապես սկսում է «ձայնակցել» եղբորը։

© Sputnik / provided by Lusine AdamyanSputnik Արմենիայի աշխատակից Լուսինե Ադամյան
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի աշխատակից Լուսինե Ադամյան

«Իրականում շատ դժվար է։ Եթե օգնականներ չունենայի, իսկապես կխելագարվեի», – խոստովանում է Լուսինեն ու ժպտալով ավելացնում` տղաներից մեկն անընդհատ նրան է նայում հիացած աչքերով, կարծես ասում է` ինչ հիանալի մայրիկ ունեմ ես, և դա նրան ուժ է տալիս։

Մեր մյուս մայրիկը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, բայց վստահեցրեց, որ երեխաներից ամենաբարդը ամուսինն է։

«Հերիք չէ` նա ինձ ընդհանրապես չի օգնում, դեռ փոքր երեխայի պես էլ ուշադրություն է պահանջում։ Նույնիսկ կարող է լրջորեն նեղանալ, եթե ինձ չի հաջողվում մի քանի րոպե նստել նրա կողքին ու սուրճ խմել։ Փրկում է միայն այն հանգամանքը, որ ես նրան շատ եմ սիրում», – ծիծաղելով ասում է կինը։

Իսկ Մարիաննան, որը երկու մանկահասակ տղաների մայր է, ֆեշն–բլոգեր և սովոր է տնից աշխատել, շատ գոհ է այս վիճակից։ Միևնույն ժամանակ ներգրավված է այլ` ոչ վիրտուալ նախագծերում։ Բայց այս պահին դրանք դադարեցվել են։

Կատակ-երգ՝ կորոնավիրուսի թեմայով. հայ աղջիկների կատարումը շատերն են հավանել

Մարիաննայի խոսքով` նույնիսկ համավարակի պայմաններում պետք է պահպանել լավատեսությունն ու ստեղծված իրավիճակն օգտագործել ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։

Гагик Царукян на церемонии открытия алмазообрабатывающей компании ADM (2 декабря 2019). Абовян - Sputnik Արմենիա
Ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն Ծառուկյանի նկատմամբ, եթե նա հրաժարվի վճարել աշխատակիցներին

Նրա ավագ որդին մանկապարտեզ էր հաճախում, իսկ կրտսերին դայակն էր խնամում, բայց հիմա երեխաների ամբողջ հոգսը կնոջ ուսերին է ընկել։

«Իհարկե, աշխատանքը շատ է, քանի որ փոքրս 1.5 տարեկան է, բայց ես հաճույք եմ ստանում երեխաների հետ ժամանակ անցկացնելուց։ Այնպես որ հեռավար աշխատանքից միայն գոհ եմ։ Երեխաներիս համար էլ հիմա իսկական տոն է. մայրիկն ու հայրիկն անընդհատ հետներն են։ Խաղում ենք նրանց հետ, տարատեսակ համեղ ուտեստներ պատրաստում», – պատմում է Մարիաննան։

Նրա կարծիքով` այս ամենի միակ բացասական կողմն այն է, որ երեխաները կսովորեն այս գրաֆիկին ու հետո դժվարությամբ կվերադառնան սովորական առօրյային։

Ինչպես տեսնում եք, մեր հերոսուհիների կարծիքները տարբեր են, բայց այս ամենից կարելի է եզրակացնել, որ նրանք, ինչպես միշտ, այս խնդիրն էլ են կարողացել լուծել ու չկորցնել լավատեսությունը։

«Նորք» ինֆեկցիոնի բժշկին զարմացրել է Երևանի փողոցների աշխուժությունը. նա կոչ է հղել

Լրահոս
0