«Ты супер!» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը հիանալի երգեց կանադացի երգչուհի Սելին Դիոնի «Սիրտս կբաբախի» (My Heart Will Go On) ստեղծագործությունը և անցավ եզրափակիչ փուլ։
«Իհարկե, շատ ուրախ եմ։ Աթոռին էի կանգնած։ Հետաքրքիր զգեստ էի հագել, համապատասխանում էր երգին», — ասաց Սաթենիկը։
Նրա խոսքով՝ հետնաբեմում շատ էր հուզված, չէր պատկերացնում՝ ինչպես է բեմ դուրս գալու։
«Բայց դուրս եկա, տեսա։ Երրորդ անգամ եմ բեմում, ինձ համար արդեն սովորական է։ Հուսով եմ՝ այսպես էլ կշարունակվի», — ասաց աղջիկը։
Նա մաղթեց, որ բոլորը եզրափակիչ անցնեն, քանի որ «բոլորը հզոր են»։