ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Զբոսաշրջության կոմիտեն կոչ է անում 50 և ավելի սենյակներ ունեցող հյուրանոցներին գնառաջարկով հանդես գալ` կորոնավիրուսով վարակվածներին կամ էլ մեկուսացվածներին այնտեղ տեղավորելու համար։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ասաց, որ այժմ հյուրանոցներ են փնտրում Ծաղկաձորի, Դիլիջանի և Երևանի տարածքում։
«Հյուրանոցներում գրեթե զբոսաշրջիկներ չկան։ Իսկ այն հյուրանոցները, որտեղ կորոնավիրուսով վարակվածները կամ էլ մեկուսացվածները կտեղավորվեն, այդտեղ որևէ այլ անձ մուտք գործել չի կարող»,–ասաց Սաֆարյանը։
Նրա խոսքով` հյուրանոցները դրանից հետո պարտադիր ախտահանվում են, և որևէ մեկը չպետք է մտավախություն ունենա հետագայում այդ հյուրանոցներից օգտվելիս։
Սաֆարյանն ասաց նաև, որ չի բացառվում նաև ժամանակի հետ ավելի փոքր հյուրանոցներին դիմեն։ Ուստի, փոքրաթիվ սենյակներով հյուրանոցները նույնպես պետք է փաթեթ կազմեն գների մասով։
ԱԺ պատգամավորների մոտ մի թեստը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը, մյուսը՝ հերքել
Հիշեցնենք, որ մարտի 1-ին, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով առաջին վարակվածի մասին, դրանից հետո նրա հետ շփվածներին տեղափոխեցին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոց։ Այս պահի դրությամբ հայաստանյան որոշ հյուրանոցներում կան ինչպես մեկուսացվածներ, այնպես էլ կորոնավիրուսով վարակվածներ։