ԵՐԵՎԱՆ, 29 մարտի –Sputnik. Այսօր և վաղը, ինչպես նաև ապրիլի 1-2-ը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը, ապրիլի 1-2-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կտատանվի 14-16 աստիճանի սահմաններում: