ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, իսկ առաջիկա օրերին (մինչև մարտի 30-ը) շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակում երևում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 29-ից կսկսի նվազել։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Երևանում անձրևի հավանականություն կա մարտի 28-ի երեկոյան ժամերին, իսկ 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: