00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չէ՞ որ ուտել է պետք. արտակարգ դրության ժամանակ ինչպե՞ս է փոխվել սննդի առաքիչների աշխատանքը

© Sputnik / Andranik GhazaryanДоставщик еды на улицах Еревана
Доставщик еды на улицах Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փակ ռեստորանների և սրճարանների, նաև տնից աշխատելու պայմաններում, սննդի արագ առաքման ծառայությունների պատվերներն ավելացել են։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է մի քանի ընկերությունների աշխատակիցների հետ։

Արդեն երկու օր է, ինչ Երևանը խոր լռության մեջ է։ Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում պարետատունը խստացրել է տեղաշարժի պայմանները։

Բայց, չէ՞ որ ուտել է պետք։ Եվ, ահա, այստեղ է, որ օգնության են հասնում սննդի արագ առաքման ծառայությունները։ Sputnik Արմենիան հետաքրքրվել է, թե ինչպես է փոխվել սննդի առաքիչների աշխատանքը և արդյո՞ք ոստիկանները նրանց անհանգստացնում են անձը հաստատող փաստաթղթերի և տեղաշարժման թերթիկների առումով։

Пандок Темурноц - Sputnik Արմենիա
«Թեմուրնոց» պանդոկի վերադարձը

Menu.am-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Հովհաննես Մինասյանը պարզաբանեց, որ սննդի արագ առաքման պատվերներն ավելացել են, սակայն անկայուն են։

«Ամեն ինչ շատ անկանխատեսելի է։ Մենք բազմաթիվ պատվերներ ունենք, ու հանկարծ պարետատունը ինչ–որ նոր բան է հայտարարում, և ամեն ինչ կտրուկ փոխվում է»,– պատմեց նա։

Ինչ վերաբերում է առաքիչներին, ապա, մեր զրուցակցի խոսքով, այս ընթացքում ոստիկանությունը նրանց չի անհանգստացնում․ մոպեդներով աշխատող առաքիչներին չեն կանգնեցրել և փաստաթղթերը չեն ստուգել։

Ընկերության մյուս աշխատակիցները, որոնք առաքման հետ անմիջական կապ չունեն, տնից են աշխատում։

Երևանյան սրճարաններն աշխուժանում են. կորոնավիրուսը սրճարան չի՞ մտնում

Buy.am սննդի առաքման ծառայությունը ուտելիքներ է առաքում ոչ միայն ռեստորաններից, այլև սուպերմարկետներից և խանութներից։  Ընկերության մարկետոլոգ Լիանա Բարսեղյանը պատմեց, որ արդեն երկու շաբաթ է՝ արտակարգ դրության ռեժիմում են աշխատում։

Ресторан Sherep - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի դեմ պայքարն ու ռեստորանների աշխատանքը Հայաստանում. առաքումներն ավելացե՞լ են

«Պատվերները շատացել են, և նման գերծանրաբեռնվածությունը մեզ համար նորություն է։ Եթե մինչև վիրուսի հետ կապված իրավիճակը մենք կարող էինք մթերք հասցնել Carrefour սուպերմարկետից մեկ ժամվա ընթացքում, ապա հիմա մեծ հոսքի պատճառով, այդ ժամանակի մեջ չենք տեղավորվում»,– ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով` կարանտինի օրերին Buy.am–ի հաճախորդները առավել հաճախ կենցաղային մթերքներ են պատվիրում և սնունդ սուպերմարկետներից, ոչ թե ռեստորաններից։ Բարսեղյանը նշեց նաև, որ ոստիկանները մի քանի անգամ կանգնեցրել են ընկերության առաքիչներին։

«Մեր աշխատակիցներին մոտեցել են, պահանջել փաստաթղթերը, համոզվել են, որ ամեն ինչ նորմալ է, բարի ճանապարհ են մաղթել։ Ստուգումները երկար չեն տևում, այնպես որ, մեր աշխատանքի վրա դրանք չեն ազդում»,– նշեց ընկերության ներկայացուցիչը։

Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, որը ևս զբաղվում է սննդի առաքմամբ, պատվերներ է առաքում նաև Sputnik Արմենիայի գրասենյակ։ Առաքիչին մի փոքր զարմացրեց այն հարցս՝ արդյոք ոստիկաններն ավելորդ անհանգստություն չեն պատճառում։

«Ինձ ոստիկանները չեն մոտեցել, բայց ես լրացրած թերթիկ ունեմ։ Չէ՞ որ սա միակ գրասենյակը չէ, ուր մենք առաքում ենք, այնպես որ մենք հաճախ ենք փողոց դուրս գալիս, և դեռ մերոնցից ոչ մեկի մոտ խնդիր չի առաջացել», – ասաց նա։

Автомобиль дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Երևանում առաքիչների ու ռեստորանի մենեջերի վեճն ավարտվել է ծեծկռտուքով

Սնվել ուզում են ոչ միայն մարդիկ, այլև նրանց չորքոտանի ընկերները։  «Հաֆ–հաֆ» խանութների ցանցը` հետևելով պարետատան որոշմանը, ստիպված փակվել է, սակայն առաքման ծառայությունը շարունակում է գործել։ Ցանցի տնօրեն Լիլյա Գաբրիելյանը անօրինաչափ և անտրամաբանական է համարում խանութները փակելու պարետատան որոշումը։

«Գիտեք, որ հիմա մթերային խանութներից բացի, մնացած բոլոր խանութները փակում են, և այդ տրամաբանությամբ ստիպում են փակվել նաև մեզ, քանի որ, ըստ իրենց, մենք մթերային խանութների ցանկի մեջ չենք մտնում։ Իսկ մենք կենդանիների համար նախատեսված խաղալիքներից և աքսեսուարներից բացի, նախևառաջ կեր ենք վաճառում։ Ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ միանգամից 10-կիլոգրամանոց կեր գնել իրշան համար։ Մենք շատ հաճախորդներ ունենք, որոնք 2-3 օրը մեկ  գալիս են և 200 գրամ, այսինքն՝ մեկ օրվա համար կեր են գնում։ Եվ ինչ կլինի, եթե որոշ մարդիկ` իրենց տնային կենդանիներին կերակրելու հնարավորություն չունենալու պատճառով, նրանց դուրս քցեն։ Չէ՞ որ դա խնդիր է»,– նեղսրտեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` քաղաքացիները օրվա մեջ մեկ անգամ զանգահարում են և հետաքրքրվում՝ արդյոք առաքման ծառայությունը չի՞ փակվել։

Երևանում փակվում են խոշոր առևտրի կենտրոնները, մարզասրահներն ու սրճարանները

Միևնույն ժամանակ պատվերները կրկնակի ավելացել են, և աշխատակիցները դժվարանում են հասցնել առաքել բոլորը։ Կերից բացի, հաճախ կատվի ավազ (կատուների զուգարանի լցանյութ) են գնում։ Ռեստորանները, հասարակական սննդի կետերը, ինչպես նաև կենդանիների խանութները փակ կմնան առնվազն մինչև մարտի 31-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Официант с соленьями - Sputnik Արմենիա
Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

Թույլատրվում է տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դա իրականացվում է բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Սուպերմարկետները, կրպակները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները շարունակում են գործունեությունը։

Նշենք, որ մարտի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 290-ի։

Այսօր Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

Լրահոս
0