00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թեմուրնոց» պանդոկի վերադարձը

© Sputnik / Ruben ShukhyanПандок "Темурноц"
Пандок Темурноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պատմում է 1970-ականներին Երևանում գործող հանրահայտ «Թեմուրնոց» պանդոկի մասին, որը վերջերս վերաբացվել է նույն վայրում:

Կասկադի պուրակում, Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնած կամարներով այս շենքի կողքով բոլորն էլ անցնում էին, սակայն քչերն էին տեղյակ, որ հենց այստեղ էր ժամանակին գտնվում 1970-ականների երևանյան ամենահայտնի ու թերևս ամենասիրված պանդոկներից մեկը` «Թեմուրնոցը»: Այն գործեց 1962-ից մինչև 1980-ականների սկիզբը, և ահա 2016-ի նոյեմբերին այն վերաբացվեց՝ նույն վայրում, նույն անունով և անգամ՝ նույն ֆիրմային ուտեստով:

© Sputnik / Ruben ShukhyanԵրևանի «Թեմուրնոց» պանդոկը
Пандок Темурноц - Sputnik Արմենիա
Երևանի «Թեմուրնոց» պանդոկը

Ժամանակին «Թեմուրնոց» հիմնականում հաճախում էին երևանյան մտավորականները՝ ստեղծագործական բնագավառի մարդիկ: Այդ առումով այն սովորական պանդոկ չէր, այլ կարծես այլընտրանքային ակումբի նման մի յուրահատուկ երևույթ, որտեղ համեստ հնարավորություններով գրողները, նկարիչներն ու դերասանները` համեղ կերակուր ճաշակելով և գարեջուր ըմպելով քննարկում էին իրենց հուզող տարբեր ստեղծագործական հարցեր:

«Թեմուրնոցը» կոչվում էր նրա պանդոկապանի` ուստա Թեմուրի անունով, որը շատ յուրահատուկ և պատկերավոր մի անձնավորություն էր` միշտ ճշգրիտ, զգոն և արդար: Երբ 1974-ին գարեջրատան հարևանությամբ` Մոսկովյան փողոցի վրա տեղադրվեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, պանդոկի բոլոր հաճախորդներն էլ միակարծիք էին, որ սա հենց ինքն է, որ կա, մեր հարազատ Թեմուրը` երկու ձեռքերով հենված սեղանին:

© Chai-khana«Թեմուրնոց» պանդոկում
«Թեմուրնոց» պանդոկում - Sputnik Արմենիա
1/2
«Թեմուրնոց» պանդոկում
© Chai-khana«Թեմուրնոց» պանդոկում
«Թեմուրնոց» պանդոկում - Sputnik Արմենիա
2/2
«Թեմուրնոց» պանդոկում
1/2
«Թեմուրնոց» պանդոկում
2/2
«Թեմուրնոց» պանդոկում

Շատերն են վկայում, որ ուստա Թեմուրը պանդոկ հաճախած և վճարի գումար չունեցող գրողներից ու արվեստագետներից հաճախ ընդհանրապես փող չէր վերցնում: Բարեսիրտ պանդոկապանը ոչ մեկին չէր մերժում, իսկ չվճարած հաշիվներն ավելացնում էր իր հայտնի պարտքացուցակում և մեծ մասամբ հետագայում «մոռանում» այդ պարտքերի մասին։ Այո, բազմաթիվ երիտասարդ մտավորականներ այդպես էլ մինչև վերջ պարտք մնացին Թեմուրին: Իսկ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանից, որը 60-ականների վերջին, 70-ականների սկզբին երևանյան ստեղծագործական շրջանակում ճանաչված և սիրված անձնավորություն էր, Թեմուրն ընդհանրապես փող չէր վերցնում: Գիտեր, որ Սլավիկը կամ պարզապես Չիլոն շատ տաղանդավոր է, բայց փող չունի, տուն, աշխատանք՝ նույնպես։

Մի այսպիսի հիշողություն էլ կա՝ կապված Սլավիկ Չիլոյանի հետ: Սլավիկի մտերիմները գիտեին, որ նա միշտ պարտք էր Թեմուրին, և երբ Թեմուրը մահանում է, Սլավիկը պարտքը վերադարձնում է պանդոկում Թեմուրին փոխարինողին, որը տեղյակ էլ չէր այդ պարտքի մասին: Սլավիկը մի պայման է դնում միայն, որ երբ մտնի «Թեմուրնոց»` պարտադիր մի բաժակ ձրի գարեջուր պետք է ըմպի: Ասում են, որ այդ պայմանը կատարվում էր մինչև Սլավիկի ողբերգական մահը` 1975-ի նոյեմբերին «Պապլավոկ» («Առագաստ») սրճարանում տեղի ունեցած դժբախտ պատահարից:

«Թեմուրնոցի» ֆիրմային ուտեստը հետևյալն էր. կլոր սև թավաների մեջ տապակվում էր բարակ կտրատած սարդելկան և կիսախաշած կարտոֆիլը, և այդ ամենը լիուլի համեմվում աղացած կարմիր պղպեղով: Մեկ չափաբաժինը հենց այդպես էլ կոչվում էր` մի «թեմուր», ու այդպես էլ պատվիրվում էր սպասասեղանի մոտ կանգնած պանդոկապան Թեմուրին: Թավաները երեք տեսակի էին. փոքրը` երկու չափաբաժին (կամ, բնականաբար, երկու «թեմուր»), միջինը` չորս և մեծը` վեց: Հացը և ավանդական թթուն տրվում էր պատվիրված ուտեստի չափաբաժիններին համապատասխան: Իհարկե, խոհարարական տեսակետից` դա պարզունակ մի կերակուր էր, բայց գնային առումով` շատ մատչելի և միաժամանակ համեղ ու կշտացնող` էլ ի՞նչ էր հարկավոր այն ժամանակվա երիտասարդության համար:

© Sputnik / Chai-khana«Թեմուրնոցի» ֆիրմային ուտեստը
Фирменное блюдо пандока Темурноц - Sputnik Արմենիա
«Թեմուրնոցի» ֆիրմային ուտեստը

Գարեջուրը լցնովի էր` մեկ, երկու կամ երեք լիտր ապակյա տարաներով (բալոններով), որոնք հաճախորդը պետք է ինքը բերեր սպասասեղանից` իր սեղանին, և նոր արդեն այնտեղ լցներ գարեջուրը բաժակների մեջ: Գարեջրի տարաները լցվում էին ոչ միանգամից, այլ դրվում էին «հերթի», քանի որ լցնելու ընթացքում շատ փրփուր էր առաջանում ու տարան լցվում էր ընդհատումներով` մինչև որ փրփուրը պակասի:

Ահա այդպիսին էր 70-ականների երևանյան հանրահայտ «Թեմուրնոցը»` նաև այն ժամանակվա ուսանողության սիրված վայրերից մեկը, որտեղ սեղանի շուրջն անվերջանալի էին ընկերական բազմաբնույթ զրույցներն ու քննարկումները, այսինքն՝ կենդանի մարդկային շփումը, որին ոչ մի սոցիալական ցանց, իհարկե, չի կարող փոխարինել:

Լրահոս
0