https://arm.sputniknews.ru/20200323/Odi-jermastichany-kbardzrana-yeghanaki-tesutyun-22484494.html
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակի տեսություն
Sputnik Արմենիա
Ինչպես և կանխատեսել էր հանրապետության գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերին տեղումները կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա։ 23.03.2020, Sputnik Արմենիա
2020-03-23T08:01+0400
2020-03-23T08:01+0400
2020-03-23T01:37+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/227/86/2278669_0:38:1600:938_1920x0_80_0_0_9f29874f3cd419c5d1ab5b8e861c7c87.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/227/86/2278669_195:0:1546:1013_1920x0_80_0_0_d9b51c56a2f5957f3f80aa10bd3e2bed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), գագիկ սուրենյան, եղանակը հայաստանում
հայաստան, հասարակություն , հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), գագիկ սուրենյան, եղանակը հայաստանում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակի տեսություն
Ինչպես և կանխատեսել էր հանրապետության գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերին տեղումները կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում մարտի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ևս առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +14-ից + 16, երեկոյան +10-ից +12 աստիճան։
Հիշեցնենք, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում երեկ հայտնել էր, որ առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է դրախտային, արևոտ ու տաք եղանակ։