ԵՐԵՎԱՆ, 19 մարտի-Sputnik. Այսօր մահվան ելքով ողբերգական ավտոպատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գորիս-Շինուհայր ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ ճանապարհի 15-րդ կմ-ին «Toyota Avalon» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները մեքենայից դուրս են բերել 43-ամյա վարորդ Երվանդ Ք-ի դին։