ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում են ստացել, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։
Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու Կենտրոն վարչական շրջանը սպասարկող պարեկայինները պարզել են, որ շենքի բնակիչներից մեկը անկանոն կրակոցներ է արձակել նախ շքամուտքի, ապա բնակարանի դռան մոտ՝ աներոջ ուղղությամբ։
47-ամյա տղամարդը տեղում մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակ, որսորդական հրացան, ինքնաձիգի փամփուշտի 10-ից ավելի կրակված պարկուճ և այլն։
Ոստիկանության ծառայողները 35-ամյա կասկածվողին հայտնաբերել են, վնասազերծել ու բերման ենթարկել Կենտրոնական բաժին։
Գեղարքունիքում շմոլ գազի արտահոսքի հետևանքով 6 երեխա և 2 մեծահասակ հոսպիտալացվել են
Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։