ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 18-19-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ 20-ի ցերեկը, 21-22-ը տեղումները կդադարեն։
© official site of the MES of RAՕդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Ահազանգի հետքերով. Արմավիրի մարզում կաթնամթերքի արտադրություն է կասեցվել
Երևանում մարտի ևս մարտի 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +10-ից +12, երեկոյան՝ +6-ից, +8 աստիճան։