00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են Հնդկաստանում Հայաստանը համարում «ԱՊՀ–ի Սիլիկոնյան հովիտ»

© Sputnik / Asatur YesayantsВ столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван
В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ակտիվացնում է համալիր պաշտպանական ռազմարդյունաբերության զարգացումը, և դա նկատում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի օտարտերկրյա գործընկերները։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Հնդկական խոշոր Moneycontrol.com բիզնես–պորտալում տեղ գտած հրապարակումը վկայում է Հայաստանի հետ համագործակցության դրական արդյունքի մասին։ Հեղինակը մեր երկիրն անվանում է «ԱՊՀ–ի Սիլիկոնյան հովիտ»։ Նյու Դելիում Երևանի հետ կապերը շատ են կարևորում։ Հայաստանը կարող է Հնդկաստանի համար նոր շուկաներ բացել։ Երկու երկրների միջև համագործակցության զարգացման օրինակ է վերջերս Երևանի կողմից հնդկական արտադրության Swathi հակամարտկոցային ռադարների ձեռքբերումը։

Радар обнаружения оружия (Swathi) во время генеральной репетиции парада в честь Дня Республики-2018 (23 января 2018). Нью-Дели - Sputnik Արմենիա
ՀՀ-ն $40 մլն է ծախսել հնդկական ռադարների համար. ինչու են անտեսվել ռուսական անալոգները

Օգտագործելով մերձավոր և հեռավոր արտերկրի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընձեռած բոլոր հնարավորություններն ու առավելությունները, Հայաստանը շեշտը դնում է համալիր պաշտպանական ռազմարդյունաբերության զարգացման և զինապահեստները բարձր տեխնոլոգիական զինատեսեկնորվ հագեցնելու վրա։

Առաջնային են գործարկման հեռակա շառավղով գերճշգրիտ հրթիռները, հրթիռա–զենիթային համալրիները, մարտական ավիացիան, օդային և վերգետնյա ռոբոտացված համակարգերը։ Ռազմական խնդիրների ուսումնասիրության և մշակման համար Երևանում ստեղծվել է ռազմաարդյունաբերական ինստիտուտ։

ՀՀ կառավարությունը հայրենական ռազմարդյունաբերության զարգացումը ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է համարում, այդ պատճառով անցած տարվա փետրվարին  «Արսենալ ՍՊԸ»–ին մաքսային արտոնություն տրամադրեց Չինաստանից ավելի քան 827 հազար դոլար արժողությամբ զինարտադրության համար նախատեսված սարքավորումների և գործիքների ներկրման համար։

Տեսանելի արդյունքներ

Պետական ծրագիրը ենթադրում է զինատեսակների և ռազմական տեխնիկայի հայրենական և համատեղ արտադրության զարգացում, ռազմարդյունաբերության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրում, միջազգային շուկայում հայկական արտադրանքի (այդ թվում` քաղաքացիական նշանակության) մրցունակության բարձացում։

Продажа оружия в одном из магазинов ORSIS - Sputnik Արմենիա
ՌԴ–ից Հայաստան զենք առաքելու տենդերը ձախողելու առնչությամբ նոր քրգործ է հարուցվել

Հայկական բարձր տեխնոլոգիական ռազմական արտադրանքը փոխաբերական արտահայտություն չէ։ Օրինակ` հայկական բանակում անօդաչու սարքերի մոտ 95 տոկոսը հայրենական արտադրության են։ Պատահական չէ, որ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության մասնագետները հավաքվել էին Երևանում, որպեսզի դիտեին ռոբոտացված զինված հակամարտությունների ապագան։ Ապագայի համար լրջագույն գիտաարտադրական և կադրային հիմք է ստեղծում Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ԱԹՍ լաբորատորիան։Մոսկվայի միջազգային «Բանակ – 2019» ֆորումը նշանավորվեց հայկական «Արագած» ձեռնարկության ջերմադիտակների և «Օրբիտա» ընկերության օպտիկական համակարգերի հաղթանակով։ Մասնագետների հատուկ ուշադրությանն արժանացավ նաև «Շանս» արտադրատեսակը(միավորված էլեկտրամագնիսական թնդանոթ, ջերմադիտակ և «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիր)։ Աբու–Դաբիում IDEX-2019 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ միջազգային հանրությանը ներկայացվեց հայկական արտադրության MJ-25 ռադիոլոկացիոն կայանը, որն ի վիճակի է հայտնաբերել քիչ նկատելի (սթելս) օդային թիրախներ։ Ընդ որում` սա փորձնական օրինակ չէ, MJ-25 ՌԼԿ–ն արդեն հայոց բանակի զինանոցում է։

Ավելի վաղ Երևանում «КБ X» ընկերությունը ներկայացրել է հեռակառավարվող հրազենային համակարգեր, մասնավորապես`գնդացիրների շատ հետաքրքիր մոդիֆիկացիաներ  (7,62 մմ и 12,7 մմ կալիբրի)` տեսախցիկներով, տարածաչափերով և հեռակառավարվող։ Զինատեսակը շարունակում է մշակվել, ավելացվում է շարժողականությունը և դիպուկությունը։

Հնարավորությունների աճ

2020 թվականի պետբյուջեի պարամետրերի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականից Հայաստանը ձեռք է բերել զենքի աննախադեպ խմբաքանակ, և կշարունակի համալրվել` տարածաշրջանում վերականգնելով ռազմական հավասարակշռությունը։ Հանրապետության պաշտպանական բյուջեն ընթացիկ տարում կազմում է ՀՆԱ–ի 4%–ը, այսինքն` ավելի քան 600 մլն դոլար։

Армянский военнослужащий с беспилотным летательным устройством - Sputnik Արմենիա
Միլիոնավոր դոլարների արժողությամբ անպիտան զենքի հետքերով. «Ժողովուրդ»

2020 թվականին ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորումը կառավարությունը կավելացնի 114%–ով։ Ռազմարդյունաբերական կոմիտեն այժմ ոչ թե պաշտպանության նախարարության ենթակայության տակ է, այլ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարության, որն էլ հենց կզբաղվի պաշտպանության ոլորտի զարգացմամբ։  Այս ամենը Հայաստանի ՊԱՀ–ին (պաշտպանական արդյունաբերության համալիր) հեռանկարային ապագա է խոստանում։ Մյուս կողմից` Երևանը լավագույն զենքն է գնում մատչելի գներով մի շարք երկրներում, այդ իսկ պատճառով հայրենական արտադրություններին մեծ մրցակցություն է սպասվում։

Հայաստանն անցած տարի Ռուսաստանից ստացավ 4 Су-30СМ բազմաթիրախային կործանիչներ (դեռևս 8-ն էլ պետք է ստանա)։  Սպառազինությունը, ռազմապաշարը ու օդաչուների ուսուցումը հաշվի առնելով` ամբողջ նախագիծը մոտ 300 մլն դոլար է գնահատվում, սակայն տարածաշրջանում տեխնոլոգիական գերազանցությունն այդ արժե։  Նկատելի ձեռքբերում էին նաև Тор-М2КМ և Оса-АК  զենիթահրթիռային համալիրները։ Ավելի վաղ Երևանը ձեռք էր բերել միջին հեռահարության ռուսական С-300 «Фаворит», «Бук» ԶՀՀ–ներ, ТОС-1А  «Солнцепек»  ծանր հրտանի, «Смерч» համազարկային կրակի համակարգեր և «Искандер-М» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ։

Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ Հայաստանի նպատակը ոչ թե ռազմականացումն է և սպառազինության մրցավազքը, այլ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովումը։

Լրահոս
0