00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ից Հայաստան զենք առաքելու տենդերը ձախողելու առնչությամբ նոր քրգործ է հարուցվել

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԶենքի վաճառք ORSIS–ի խանութներից մեկում
Զենքի վաճառք ORSIS–ի խանութներից մեկում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ORSIS–ի գործի» հետ կապված երկու քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։ Քրեական գործերից մեկը հարուցվել է ORSIS ներկայացուցչի հաղորդման հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը նոր քրգործ է հարուցել ռուսական ORSIS ընկերության կողմից Հայաստան զենք առաքելու տենդերը տապալելու շրջանակում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել էր, որ նոր քրեական գործ է հարուցվել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից ռուսական ORSIS ընկերության շահերը Հայաստանում պաշտպանող փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու փաստով։

«Հարուցվել է քրեական գործ ORSIS ներկայացուցչի հաղորդման հիման վրա։ Այդ գործը միավորվել է ավելի վաղ հարուցված քրեական գործի հետ։ Այսպիսով, երկու քրեական գործերը միացել են մեկ վարույթում։ Կատարվում է քննություն», – ասաց Օհանջանյանը։

Ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ Հայաստան ռազմական տեխնիկա առաքելու ձախողված տենդերի հետ կապված որոշակի առաջընթաց է տեսնում։ Նա նշել էր, որ տենդերի ձախողման մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընկերության ներկայացուցչի խոսքով` իրենց լուրեր են հասել, որ ՊՆ կոնկրետ պաշտոնյաներ յուրացրել են ORSIS–ի` պաշտպանության նախարարությանը նվիրած նմուշները։

Продажа оружия в одном из магазинов ORSIS - Sputnik Արմենիա
«Ոչ մի յուրացում չի եղել». ԳՇ պետը խոսել է ORSIS–ից զենքի նոր գնումների մասին

Դեկտեմբերի վերջին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, վստահեցրել էր, որ Հայաստանը կշարունակի զենք գնել ORSIS ընկերությունից։

ORSIS–ն այլևս «սև ցուցակում» չէ. ընկերությունը կշարունակի՞ զենք առաքել Հայաստան

Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին բազմամիլիոնանոց զենքի առաքման տենդերի պատճառով, որը պետք է տեղի ունենար այս ամառ։ Հայաստանի ՊՆ–ն չեղարկել էր ORSIS ընկերության հայտը` բանկային երաշխիքները չվճարելու հիման վրա։ Իսկ Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» փաստով։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել էր պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել էր Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների «սև ցուցակում»։

«ORSIS–ի գործը». ռուսական զինագործական ընկերությունը դատի չի տվել Հայաստանի ՊՆ-ին

Լրահոս
0