ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. RT–ի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չորրորդ անգամ կմայրանա: Նա լուրը հայտնել է Instagram-ի իր էջում:
«Հարգելի և սիրելի հետևորդներ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պետք է հաղորդեմ ձեզ այս լուրն առանց բուռն ծիծաղի, բայց ես կրկին հղի եմ: Իհարկե, դեռ շատ վաղ է։ Ստացվում է` ես հղիացել եմ իմ նախորդ փոքրիկի լույս աշխարհ գալուց ընդամենը չորս ամիս անց, բայց քանի որ դա տեղի է ունեցել, ես չեմ կարող այս իրողությունը չընդունել որպես օրհնություն», - գրել է նա:
Ըստ Սիմոնյանի` ինքը դեմ է հղիության արհեստական ընդհատմանը, ուստի չի էլ մտածում նման քայլի դիմելու մասին:
Посмотреть эту публикацию в Instagram
«Երբեք հրապարակավ չեմ ասել, բայց ես դեմ եմ հղիության արհեստական ընդհատմանը: Չեմ կարծում, որ ես ուրիշներին կարող եմ խորհուրդ տալ այս հարցում, չեմ կարծում նաև, որ պետությունը պետք է զբաղվի դրանով, բայց անձամբ ինձ համար հղիության արհեստական ընդհատումը միշտ անընդունելի է», - նշել է RT-ի գլխավոր խմբագիրը:
Նա հիշել է, որ Մարոյի ծնվելուց հետո հայտարարել էր նորաթուխ մայրերին աջակցելու մասին:
«Ինձ գրել էին 128 կարիքավոր մայրեր, որոնք ստացան իրենց նվերը Մարոյից: Այժմ ես ուզում եմ օգնել ինչ-որ մեկին, որպեսզի նա հղիության արհեստական ընդհատման չդիմի կամ երեխային մանկատուն չհանձնի: Եթե իսկապես դրա կարիքն ունեք, գրեք ինձ, ուղարկեք բանկային քարտի համարը, ես ձեզ փոխանցում կկատարեմ, որը կբավականացնի ծննդաբերության և երեխայի կյանքի առաջին ամիսների համար ... Մենք միասին կծննդաբերենք», - եզրափակել է նա:
Սիմոնյանի հետևորդներին շատ է դուր եկել գրառումը։
«Մարգարիտա, դու գիտես` ինչպես զարմացնես: Թող Աստված քեզ հեշտ ծննդաբերություն և առողջ երեխա տա», «շնորհավորում եմ ձեզ այս հիասքանչ նորության համար»,« ես հիանում եմ ձեզնով»,– գրել են նրանք:
Ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը մայրական նպաստ չի ստացել
Հիշեցնենք` 2019 թվականի հոկտեմբերի 19-ին Մարգարիտա Սիմոնյանը և ռեժիսոր Տիգրան Քեոսայանը երրորդ անգամ ծնող դարձան: Լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Մարոն: Սիմոնյանը և Քեոսայանը ևս երկու երեխա ունեն`7 տարեկան Մարիաննան ու 6 տարեկան Բագրատը:
«Մարո Տիգրանովնան արդեն կարողանում է հայրիկի նման խոժոռել հոնքերը». Մարգարիտա Սիմոնյան