ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. RT–ի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram–ի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որի գլխավոր հերոսը որդին է։ Տեսանյութում փոքրիկ Բագրատը երգում է «Հայեր ջան, դուխով» երգը։
«Ես էլ ձայն ունեմ, ես էլ եմ ուզում երգել»,– տեսանյութին կից գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Օգտատերերին շատ է դուր եկել փոքրիկի կատարումը։
«Իսկական հայ է, շատ լավ ընտանիք ունեք, կեցցե Բագրատը, համով ջան, ապրես դու»,– գրել են նրանք։
«Ձախում կանգնած մորուքավորը հայրս է». Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է հոր լուսանկարը
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 19-ին Սիմոնյանի ու Քեոսայանի ընտանիքում ծնվեց երրորդ զավակը։ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա արդեն ունեին: 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը՝ Մարիանան, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին՝ Բագրատը։ Եվս 2 դուստր (Ալեքսանդրիա և Քսենյա) Տիգրան Քեոսայանն ունի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից։
Մարգարիտա Սիմոնյանի սկեսուրը «Դլե յաման» է երգում. տեսանյութ