ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Մարտի 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանում օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում. Գեղամ Գևորգյան
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մարտի 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում են տեղումներ։ Մարտի 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 14–ի գիշերը սպասվում է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15–ից +17 աստիճան։