00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել

© Sputnik / Asatur YesayantsՁեռնաշղթա, ոստիկան
Ձեռնաշղթա, ոստիկան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սամվել Մայրապետյանի պաշտպանը դատարանի որոշման վերաբերյալ պաշտոնական գրություն դեռ չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրել։

Գրավի դիմաց ազատ արձակված Սամվել Մայրապետյանին վիրահատել են Գերմանիայում

Մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրան կալանավորելու համար։ Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, անձնական երաշխավորություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:

Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը Sputnik Արմենիային ասաց, որ որոշման մասին կարծիք կհայտնեն, երբ դատարանից այդ մասին պաշտոնական ծանուցում ստանան։

Հիշեցնենք, որ Մայրապետյանը դեռ Գերմանիայում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018–ին` ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին: 2019–ի հունվարին ՀՔԾ–ն Մայրապետյանին թույլ է տվել բուժման նպատակով մեկնել Հայաստանից։

Специальная следственная служба Армении - Sputnik Արմենիա
Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ

Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր` Մայրապետյանի փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի սահմանած ողջամիտ ժամկետում Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ՀՀ, քանի որ օդանավակայանում ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա չի կարողացել ՀՀ վերադառնալ

Լրահոս
0