ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. 100 տարեկանում մահացել է ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար և հայտնի պերուացի դիվանագետ Խավիեր Պերես դե Կուելյարը։ Լուրը հայտնում է պերուական Andina գործակալությունը, հղում անելով նախկին գլխավոր քարտուղարի որդու` Ֆրանցիսկո Պերես դե Կուելյարի հայտարարությանը։
⚫ Fallece a los 100 años embajador Javier Pérez de Cuellar.👉 https://t.co/TKZwdJEg8z pic.twitter.com/hyaELwFHCb
— Agencia Andina (@Agencia_Andina) March 5, 2020
Ռուսաստանը ՄԱԿ–ում արբիտրաժ է պահանջել ԱՄՆ–ի իշխանության կողմից վիզա չտրամադրելու հարցով
Դիվանագետի մահվան պատճառը նա չի հայտնել։ Նախկին գլխավոր քարտուղարին կհուղարկավորեն շաբաթ` մարտի 7-ին, Լիմայի Presbítero Maestro գերեզմանատանը։
Խավիեր Պերես դե Կուելյարը ծնվել է 1920 թվականի հունվարի 19-ին Լիմայում։ 1940–ից աշխատել է Պերուի ԱԳՆ–ում, ինչպես նաև Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Շվեյցարիայում Պերուի դեսպանատներում։ 1969–ից 1971 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ԽՍՀՄ–ում Պերուի դեսպանի պաշտոնը։ 1982 թվականին Պերես դե Կուելյարը զբաղեցրեց ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա պաշտոնավարեց երկու ժամկետ։
Ռուսաստանը Դումայի քիմիական հարձակումը կեղծելու ապացույցներ է ներկայացրել ՄԱԿ–ին