ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
© official site of the MES of RAՕդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդի ջերմաստիճանը 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +12-ից +14, երեկոյան` +5-ից +7 աստիճան։
Արցախի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +17-ի։
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում երեկ հայտնել էր, որ մինչև մարտի 6-ը հանրապետության բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից փոքր-ինչ կամպի, բայց օդի ջերմաստիճանը չի նվազի։