00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտե՞ղ հանգստանալ այս ամառ․ գրպանին հարմար 5 ուղղություն

© Sputnik / Անցնել մեդիապահոցЖенщина на пляже
Женщина на пляже  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառը հանգստի ամենապահանջված ու սպասված շրջանն է։ Որպեսզի ձեր հանգիստը ոչ միայն բովանդակալի ու ստացված լինի, այլև մատչելի, այն պետք է հիմա ծրագրել՝ օգտվելով նաև հյուրանոցների առաջարկած վաղ ամրագրման զեղչերից։

Անծով հայերիս պատկերացրած կատարյալ ամառային հանգիստն անպայման պետք է լողալու և արևայրուք ստանալու հնարավորությամբ լինի։ Դե հարևան Վրաստանի ծովափնյա հանգստավայրերը՝ Ուռեկին, Բաթումին, Կոբուլետին և մյուսներն այնքան քաջածանոթ են հայաստանցիներին, որ ներկայացնելու կարիք էլ չկա։ Ի վերջո, հանգիստը կարելի է զուգակցել նոր ու հետաքրքիր վայրեր բացահայտելու հետ, այնպես որ Sputnik Արմենիան ներկայացնում է լավագույն 5 ուղղություններն այս ամռան համար։

Հուրգադա, Եգիպտոս

Արդեն քանի տարի է՝ Եգիպտոսը բացարձակ լիդեր է հայաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի հանգստավայրերի ցանկում։ Պատճառները մի քանիսն են՝ ընդամենը 3 ժամ տևողությամբ ուղիղ թռիչք, համեմատաբար մատչելի արժեք և all inclusive (ամեն ինչ ներառյալ) սննդահամակարգ, ինչը շատ հարմար է հատկապես ընտանեկան հանգստի համար։ Ու իհարկե ծով, որը կարելի է վայելել ամբողջ տարվա ընթացքում։ Շարմ Էլ Շեյխ կարող եք մեկնել ամբողջ տարվա ընթացքում, երբ սրտներդ ուզի, որովհետև այնտեղ հանգստանալու համար սխալ եղանակ չկա։

© Sputnik / Aram NersesyanԼյուքսոր
Որտե՞ղ հանգստանալ այս ամառ․ գրպանին հարմար 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Լյուքսոր

Իսկ Հուրգադան՝ Կարմիր ծովի ափին գտնվող եգիպտական մյուս հայտնի հանգստավայրը, իդեալական է միայն ամռանը։ Ինչու՞։ Որովհետև այստեղ քամիներ են լինում, որոնք խոր աշնանը, ձմռանն ու վաղ գարնանն անհնարին կամ էլ տհաճ են դարձնում ծովում լողալը։ Իսկ ամռան տապին լրիվ հակառակը՝ Հուրգադայում կլիման շատ հաճելի է։ Ի՞նչ է պետք իմանալ մեկնելուց առաջ։ 

Туристы на территории гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ

Նախ ի տարբերություն Շարմ Էլ Շեյխի՝ Հուրգադա մեկնողներին վիզա պետք է։ Այն տրվում է օդանավակայանում առանց ավելորդ թղթաբանության և արժե 25 դոլար։ Այս պահին, երբ դեռ վաղ ամրագրման զեղչեր են գործում, Հուրգադայում մեկշաբաթյա հանգստի փաթեթը երկու անձի համար կարելի է ձեռքբերել սկսած 950 դոլարից՝ ներառյալ ավիատոմսեր, հյուրանոցում all inclusive սննդահամակարգով կեցություն և խմբակային տրանսֆեր՝ դիմավորում, ճանապարհում։ Ըստ էության, այնտեղ լրացուցիչ ծախսերի կարիք չունեք, եթե չցանկանաք տարբեր էքսկուրսիաների մասնակցել կամ էլ գնումներ կատարել։ Այստեղ հնարավոր է ավանդական բոլոր էքսկուրսիաներն էլ ամրագրել՝ սաֆարի տուր, դայվինգ, որն, իհարկե, այնքան տպավորիչ չի լինի, ինչպես Շարմ Էլ Շեյխում և այլն։

Բայց ես խորհուրդ եմ տալիս առիթն օգտագործել ու մեկնել Լյուքսոր։ Հին եգիպտական այս տաճարը շատ տպավորիչ է։ Էքսկուրսիայի արժեքը պայամանավորված է մասնակիցների թվից և ձեր բանակցելու հմտությամբ։ Եթե լավ բանակցեք, կարող եք գինը մինչև 60-70 դոլարի իջեցնել։

© Sputnik / Aram NersesyanՀուրգադա
Որտե՞ղ հանգստանալ այս ամառ․ գրպանին հարմար 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Հուրգադա

Լյուքսորը Հուրգադայից մոտ 3 ժամ հեռավորության վրա է, ճանապարհ եք ընկնում բառիս բուն իմաստով առավոտ ծեգին՝ լույսը դեռ չբացված, որպեսզի հասցնեք օրակարգի բոլոր must do-ները կատարել։ Անպայման ձեզ մոտ ունեցեք ջուր, գլխարկ և արևային ակնոց, որովհետև այնտեղ շատ շոգ է լինելու։ Սովորաբար էքսկուրսիոն ծրագրում ներառված է նաև նավարկություն Նեղոսով և այցելություն բանանների կղզի․ այս վերջինից մեծ բան մի սպասեք՝ բանանների պլանտացիա է մի քանի կապիկներով, բայց, միևնույն է, հաճելի է։

Թունիս

Առաջին անգամ այս տարի Հայաստանից Թունիս կգործարկվեն ուղիղ չարտերային թռիչքներ։ Առաջին չվերթը կայանալու է հունիսի 29-ին։ Նախկինում հայաստանցիների շրջանում Թունիսը որպես զբոսաշրջային ուղղություն պահանջարկ չուներ ոչ միայն ուղիղ չվերթերի բացակայության պատճառով, այլև վիզայի ստացման բարդ, ու ծախսատար գործընթացով։

© Sputnik / Andranik GhazaryanՋեմ ամֆիթատրոնը
Որտե՞ղ հանգստանալ այս ամառ․ գրպանին հարմար 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Ջեմ ամֆիթատրոնը

ՀՀ քաղաքացիները ստիպված էին մեկնել Մոսկվա՝ այնտեղ գործող Թունիսի դեսպատնից մուտքի արտոնագիր ստանալու համար։ Հիմա գործելու է պարզեցված կարգ՝ վիզան տրվելու է տեղում, այժմ բանակցություններ են ընթանում, որպեսզի առհասարակ հյուպատոսական վճար էլ չգանձվի, բայց եթե գանձվեց, ապա մոտավորապես 20-25 դոլար է լինելու։ Ի՞նչ անել Թունիսում։

Презентация нового туристического направления турфирмы Anriva-Tour в Тунис (24 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր ու անսովոր զբոսաշրջային ուղղություն. Թունիս գնալն ավելի է հեշտանում

Միջերկրական ավազանի այս փոքրիկ երկիրը պատահական չէ, որ գերմանացիների և իտալացիների ամենասիրելի հանգստավայրերից է՝ ծովափնյա հանգստից բացի սա նաև մշակութային, պատմական տուրիզմի հրաշալի ուղղություն է։ Երևանից ուղիղ չվերթներն իրականացվելու են դեպի Մոնաստիր՝ թունիսյան հայտնի հանգստավայր․ թռիչքի տևողությունը՝ մոտ 4 ժամ է։ Հայաստանցի զբոսաշրջիկները կարող են մնալ Մոնաստիրում, կարող են նաև ընտրել մյուս հանգստավայրերը՝ Սուս, Համամետ, Մահդիա և այլն։ Թեպետ աֆրիկյան երկիր է, բայց Թունիսի կլիման բավականին մեղմ է՝ ամռան ամիսներին օդի միջին ջերմաստիճանը 33 է, այնպես որ շնչահեղձ լինելու վտանգ չկա։

Ծովափնյա հանգստից բացի անպայման պետք է օգտվել առիթից և լինել Սիդի-Բու-Սաիդում՝ երկնագույն քաղաքում, որը շատերը համեմատում են հունական Սանտորինիի հետ, այցելել պատմական Կարթագեն, ինչպես նաև տեսնել Էլ Ջեմ ամֆիթատրոնը, որը հաճախ գեղարվեստական ֆիլմերում ներկայացվում է որպես Հռոմի Կոլիզեյ, որովհետև ավելի լավ է պահպանված։ Մեկշաբաթյա հանգիստը Թունիսում երկու անձի համար կարժենա 1430 դոլարից սկսած՝ ներառյալ ավիատոմս, հյուրանոցի կեցություն, սնունդը՝ all inclusive, խմբակային տրանսֆեր՝ դիմավորում, ճանապարհում, իհարկե եթե հասցնեք օգտվել վաղ ամրագրման զեղչերից։

Արաբական Միացյալ Էմիրություններ, Ֆուջեյրա

Կարծու՞մ եք, որ Միացյալ Արաբական Էմիրություններում ամռան ամիսներին հանգստանալը սխալ որոշում է անտանելի շոգի պատճառով։ Ոչ, դուք սխալվում եք, ԱՄԷ-ն հրաշալի առաջարկ ունի նաև ամռան ամիսների համար՝ Ֆուջեյրա։ Այս էմիրությունը մյուսներից տարբերվում է լանդշաֆտով և բնությամբ, նաև աշխարհագրական դիրքով։ Ֆուջեյրայի ափերը ողողում են Օմանի ծովածոցն ու Հնդկական օվկիանոսը:

© Sputnik / Alina GrbashyanԱՄԷ
Որտե՞ղ հանգստանալ այս ամառ․ գրպանին հարմար 5 ուղղություն - Sputnik Արմենիա
ԱՄԷ

Ֆուջեյրան միակ էմիրությունն է, որտեղ նավթարդյունաբերություն չկա։ Եթե Էմիրության հարստության տեսանկյունից սա, ինչպես ասում են, «մինուս» է, ապա զբոսաշրջիկների համար առավելություն է, ջուրն այստեղ առավել պարզ ու թափանցիկ է, լողափերն ավելի մաքուր: Այստեղ կտեսնեք էմիրություններին ոչ հատուկ լեռներ, կանաչ օազիսային հովիտներ: Այստեղ քիչ են երկնաքերները: Բնակլիմայական դիրքի և լանդշաֆտի շնորհիվ Ֆուջեյրայում եղանակն ավելի հաճելի է, անգամ ամռան թեժ շոգին:

Երևանից դեպի Ֆուջեյրա ուղիղ չվերթներ չկան, մեկնում եք Դուբայ կամ Շարժա, այդտեղից մեքենայով շարունակում ճանապարհն ու 1,5-2 ժամում հասնում Ֆուջեյրա։ԱՄԷ մեկնող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մուտքի արտոնագիր, որը զբոսաշրջային ընկերություններից առանձին ձեռքբերելու դեպքում ավելի թանկ է ստացվում, քան ամբողջական փաթեթի գնման ժամանակ։ Ֆուջեյրայում մեկշաբաթյա հանգստի փաթեթը երկու անձի համար մոտ 1500 դոլար է՝ ներառյալ ավիատոմս, 7-օրյա կեցություն 5 աստղանի հյուրանոցում, 2-անգամյա սնունդ (Ֆուջեյրայի հյուրանոցների մոտակայքում խանութներ, ռեստորաններ չկան, երեխաների հետ առավել հարմար է all inclusive սննդահամակարգը), տրանսֆեր՝ դիմավորում, ճանապարհում։ Ի դեպ, ԱՄԷ եկող դայվերասերներն ամենից հաճախ նախընտրում են դայվինգով հենց Ֆուջեյրայում զբաղվել, քանի որ այստեղ նաև ստորջրյա աշխարհն է հարուստ ու առանձնահատուկ գեղեցիկ։

Հունաստան և հունական կղզիներ

Դե Հունաստանն արդեն հայաստանցիների համար ամառային հանգստի ավանդական սիրելի ու պահանջված ուղղություններից է․այստեղ ոչ միայն ծով կա, այլև պատմական, մշակութային հետաքրքիր ու բազմազան վայրեր։

© Sputnik / Asatur YesayantsԱթենքը` վերևից
Որտե՞ղ հանգստանալ այս ամառ․ գրպանին հարմար 5 ուղղություն - Sputnik Արմենիա
Աթենքը` վերևից

Այդ է պատճառը, որ ամռան ամիսներին Երևան-Աթենք թռիչքին ավելանում են նաև չարտերային թռիչքներ դեպի հունական տարբեր կղզիներ՝ Կրետե, Հռոդոս, Կորֆու, Կոս և այլն։ Այս ամառ չարտերային թռիչքներին միանալու են հայաստանյան շուկա նոր մուտք գործած լոուքոսթերները՝ բյուջետային ավիաընկերությունները։ Օրինակ` «Ռայանէյրն» արդեն հայտարարել է, որ չվերթեր է իրականացնելու Երևանից դեպի Սալոնիկ, Գյումրիից էլ՝ Աթենք։ Այնպես որ այս դեպքում հանգստի արժեքը շատ տարբեր կարող է լինել Հունաստանում՝ պայմանավորված նախասիրություններով, հարմարավետությամբ, որակով և այլն։

Որտեղ հանգստանալ աշնանը. գրպանին հարմար 5 լավագույն ուղղություն

Դե Հունաստան մեկնել ցանկացողներն առաջին հերթին պետք է իմանան, որ իրենց անհրաժեշտ է ստանալ շենգենյան վիզա։ Հայաստանում գործում է Հունաստանի դեսպանատուն, բայց ամռան ամիսներին այստեղ այնպիսի մեծ կուտակումներ են լինում, որ շատերը դիմում են վիզաների կենտրոն։ Երկու դեպքում էլ փաստաթղթերի ցանկը նույնն է, ինչ բոլոր շենգենյան երկրների համար։ Վճարումը՝ 35 եվրո հյուպատոսական վճարն է, ևս 12 հազար դրամ անհրաժեշտ է վճարել վիզաների կենտրոնում նրանց մատուցած ծառայությունների դիմաց։ Հունաստանի ցանկացած վայրից մինչև ծով ամենաերկար հեռավորությունը 96 կմ է։ Այնպես որ, ուր ուզում ես գնա, ինչ ուզում ես արա, ծովը հետևում է քեզ, անգամ մայրաքաղաք Աթենքում, որն էլ Էգեյան ծովի ափին է։

Կիպրոս

Ամառային հանգստի հրաշալի ուղղություն է Միջերկրական ծովի ափին գտնվող այս փոքրիկ, սիրուն, հյուրընկալ կղզին։ Գրեթե ամեն տարի ամռան ամիսներին գործարկվում են Երևան-Լառնակա-Երևան ուղիղ, չարտերային թռիչքներ։ Բայց այս տարի կիպրական ուղղությամբ ևս հետաքրքրված են լոուքոսթ ավիաընկերությունները՝ Wizzair-ի ինքնաթիռները կթռչեն Լառնակա, իսկ Ryanair-ը՝ Պաֆոս։

Այնպես որ, այս ուղղությունը ևս բավականին մատչելի ու հասանելի է դառնում։ Ինչ վերաբերում է  վիզային, այն շենգեն չէ, բայց անհրաժեշտ է ներկայացնել նույն փաստաթղթերի ցանկը, ինչը շենգենյան մուտքի արտոնագրերի դեպքում է պահանջվում։ Վիզայի համար պետք է դիմել Հայաստանում Կիպրոսի հյուպատոսություն, հյուպատոսական վճարն էլ 15 հազար դրամ է։ Թերևս ամենամատչելի հանգստավայրը Լառնական է, բայց Լառնակայի ավելի պահանջված հանգստավայր են Լիմասոլն ու Պաֆոսը։ Երիտասարդները, խելահեղ ժամանցի սիրահարները կարող են ընտրել Այա-Նապա կուրորտը, որն անվանում են կիպրական Իբիցա։

Գրպանին ու տրամադրությանը համահունչ. ու՞ր մեկնել Ամանորին․ տոնական թոփ 5 ուղղություն

Կիպրոսը համարվում է հունական սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի ծննդավայրը, դրա համար էլ հաճախ անվանվում է հենց Աֆրոդիտեի կամ Վեներայի կղզի։ Դուք կարող եք էքսկուրսիոն տուր ամրագրել դեպի Աֆրոդիտեի «ծննդավայր»՝ ծովում գեղեցիկ մի ժայռակտոր է, որի մոտ, ըստ լեգենդի, փրփուրներից ծնվեց սիրո աստվածուհին։ Ասում են՝  եթե որևէ մեկը կարողանա գտնել ծովի հատակին եղած այն բացը, որից Աֆրոդիտեն է դուրս եկել, աստվածներից կպարգևատրվի՝ ստանալով նրա գեղեցկությունն ու հավերժ երիտասարդությունը:

Sputnik Արմենիան մաղթում է հաճելի, արևառատ հանգիստ։

Լրահոս
0