00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ

© Sputnik / Aram NersesyanТуристы на территории гостиничного комплекса в Египте
Туристы на территории гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքն ու կրթությունը կարևոր են, բայց հանգիստն անհրաժեշտ է այս երկուսի արդյունավետության բարձրացման համար: Sputnik Արմենիան առանձնացրել է թոփ 5 ուղղություններ, որոնց համար ձեզ վիզա պետք չէ կամ այն տրվում է օդանավակայանում՝ մի քանի րոպեների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի-Sputnik, Մարիաննա Փայտյան. Ցանկանում եք հանգստի մեկնել արտերկիր, բայց ժամանակ կամ էլ նյարդեր չունեք վիզայի ստացման գործընթացի և թղթաբանության համար: Իսկ անծով հայերի ամենամեծ ցանկությունն ամառային այս տապին դառնում է ծովափնյա հանգիստը:

Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի

Հարևան Վրաստանում ծովափնյա հանգիստի տարբերակ միշտ կա՝ առաջին հերթին մատչելի է, երկրորդը՝ մուտքի արտոնագրի կարիք չկա: Բայց մի քանի տարի իրար հաջորդող նույնօրինակ հանգիստը ձանձրալի է, ի վերջո, արձակուրդը նաև  լավ հնարավորություն է նոր երկիր բացահայտելու համար: Ու՞ր մեկնել, եթե կա՛մ ժամանակ, կա՛մ էլ նյարդեր չունեք վիզայի ստացման երկար ու խճճված գործընթացի համար:

Եգիպտոս

© Sputnik / Aram NersesyanԵգիպտական հանգստավայրեր
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք.  թոփ 5 երկրներ - Sputnik Արմենիա
Եգիպտական հանգստավայրեր

Արդեն մի քանի տարի է՝ եգիպտական հանգստավայրերը հայաստանցիների «թոփ» ուղղությունների շարքում են՝ դառնալով այլընտրանք ոչ միայն Վրաստանի, այլև Թուրքիայի, մասնավորապես՝ Անթալիայի համար: Եգիպտոսը ոչ միայն ընտանեկան հանգստի համար մատչելի ուղղություն է, այլև շատ հարմար, որովհետև Երևանից դեպի եգիպտական արևոտ հանգստավայրեր շաբաթական մի քանի անգամ կատարվում են կանոնավոր և չարտերային թռիչքներ: Մոտ 3 ժամ, և դուք արդեն Կարմիր ծովի ափին եք:

© Sputnik / Алексей ПокровскийԳիզայի բուրգերը
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք.  թոփ 5 երկրներ - Sputnik Արմենիա
Գիզայի բուրգերը

Սա հարմար տարբերակ է թե՛ ընկերներով, թե՛ ընտանիքով` երեխաների հետ հանգստի համար. հյուրանոցներում գործում է all inclusive՝ «ամեն ինչ, ներառյալ`սննդակարգը», ինչը շատ հարմար է երկու պատճառով՝ ավելորդ գումար չեք ծախսում սննդի համար և պետք չէ այս ու այն կողմ ընկնել ուտելու վայր գտնելու համար:

Шенгенская виза - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է բարդացել Շենգենյան վիզա ստանալը. պատգամավորն ու մասնագետը մտահոգ են

Ուղղությունը սիրված է դարձել հայաստանցիների համար նաև շնորհիվ վիզային դյուրացված ռեժիմի: Շարմ Էլ Շեյխ մեկնելու և մինչև 14 օր մնալու դեպքում ՀՀ քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չէ: Շարմ Էլ Շեյխի նահանգապետը հատուկ կարգ է սահմանել ՀՀ քաղաքացիների համար՝ հաշվի առնելով վերջին տարիներին այնտեղ իրենց հանգիստն անցկացնել նախընտրող քաղաքացիների մեծ թիվը: Եթե Շարմ Էլ Շեյխից նպատակ ունեք էքսկուրսիոն տուր կատարել դեպի, օրինակ, Կահիրե կամ Լյուքսոր, ապա այդ դեպքում օդանավակայանում պիտի տեղեկացնեք այդ մասին՝ վիզա ստանալու համար: 25 դոլար արժեցող վիզան տրվում է առանց խնդիրների և ավելորդ փաստաթղթերի. միայն պետք է անձնագիր ու վերջ: Եգիպտական մյուս հանգստավայրի՝ Հուրգադայի դեպքում վիզա պետք է, բայց այն տրվում է տեղում՝ օդանավակայանում՝ առանց ավելորդ քաշքշուկի: Վիզայի արժեքը կրկին 25 դոլար է:

Մոնետենեգրո

Մեկնել Եվրոպա հանգստի և դա անել առանց վիզայի. սա ՀՀ քաղաքացիների համար արդեն երազանք է դարձել: Մեզանից շատերը խուսափում են հանգիստը ծրագրել Եվրոպայում հենց վիզայի պատճառով, հատկապես երբ լսում են, թե ինչպես են առանց ծանրակշիռ հիմնավորման մերժվել հարևանի, բարեկամի, հեռավոր ծանոթի վիզայի ստացման դիմումները:

Россия приостанавливает полеты в Египет - Sputnik Արմենիա
Հայ զբոսաշրջիկներին էլի խաբում են. միայն օդանավակայանում է պարզվում, որ ավիատոմսը կեղծ է

Արդեն մի քանի տարի է՝ Բալկանյան թերակղզում, Ադրիատիկ ծովի ափին գտնվող չքնաղ Մոնտենեգրոն՝ Չեռնոգորիան, ՀՀ քաղաքացիների համար սահմանել է վիզային դյուրացված ռեժիմ. հունիսից մինչև սեպտեմբեր ՀՀ քաղաքացիները կարող են Մոնտենեգրո մեկնել առանց վիզայի: Այս ուղղությունը բավականին հարմար է նաև այն պատճառով, որ Երևանից դեպի Տիվատ՝ Մոնտենեգրոյի կուրորտային քաղաքներից մեկը, ամռան ամիսներին գործում է չարտերային ուղիղ թռիչք:

Մոնտենեգրոն լավ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ծովափնյա հանգիստը համատեղել պատմաճարտարապետական ճանաչողական տուրիզմի հետ: Միջքաղաքային ավտոբուսներով միջինը 5-7 եվրոյով կարելի է մի քաղաքից մյուսը գնալ, տեսնել 400 տարի վենետիկցիներին պատկանած և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող ռոմանտիկ Կոտորը, լինել Մոնտենեգրոյի ամենահայտնի կուրորտում՝ Բուդվայում, մի քանի ժամով այցելել Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքների սիրելի հանգստավայր Սուրբ Ստեփանոս կղզի, գիշերային լուսավորությամբ անցնել մայրաքաղաք Պոդգորիցայի Միլենիումի կամրջով և հայրենիք վերադառնալ Ադրիատիկի ափերին ստացած գեղեցիկ արևայրուքով:

Հորդանան

Ինչպես Մոնտենեգրոն, այնպես էլ Հորդանանը լավ ընտրություն են ծովափ+պատմաճարտարապետական էքսկուրսիաներ փնտրողների համար: Հորդանանում է ոչ միայն Նոր աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ չքնաղ Պետրան (հնագույն ժայռափոր մի ամբողջ քաղաք), այլև՝ Աստվածաշնչից հայտնի սուրբ վայրեր։

Անշուշտ, Իսրայելում դրանք անհամեմատ ավելի շատ են, բայց Հորդանան մեկնելն, ի տարբերություն Իսրայելի, դժվար չէ: Առանց ավելորդ թղթաբանության, քաշքշուկի և սթրեսի Հորդանանի օդանավակայանում ստանում եք երկրի մուտքի արտոնագիր՝ վիզա՝ վճարելով 60 դոլար:  Երևանից Հորդանան երբեմն գործարկվում են չարտերային թռիչքներ, բայց այս ամառ և առհասարակ ամբողջ տարվա ընթացքում Երևանից Հորդանան կարող եք հասնել համակցված թռիչքով՝ Մոսկվայով կամ Շարժայով:

Участники Исторического Квеста - Sputnik Արմենիա
Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Հորդանանի ամենահայտնի կուրորտային քաղաքն ու միակ նավահանգիստն Աքաբան է, որը գտնվում է Կարմիր ծովի ափին: Աքաբայից ոչ թե կարող եք, այլ պետք է այցելեք Պետրա, միայն թե նկատի ունեցեք, որ ժայռափոր քաղաքի մուտքի տոմսն արժե 70 դոլար, բայց այդ հրաշքն արժե տեսնել: Հորդանան մեկնող զբոսաշրջիկներն անպայման այցելում են Հորդանան գետ, որտեղ ըստ Աստվածաշնչի, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին: Ուխտագնաց քրիստոնյաներն աղոթքով գետն են մտնում՝ հավատալով, որ այն սրբացել է Քրիստոսի մկրտությամբ:

Ինչպես Իսրայելում, այնպես էլ Հորդանանում հնարավոր է հանգիստ անցկացնել նաև Մեռյալ ծովի ափին: Այն հայտնի է ոչ միայն իր յուրահատուկ գեղեցկության, այլև առողջարար, բուժական հատկությունների շնորհիվ։ Սա աշխարհի ամենաաղի լիճն է (ծով են անվանում մեծության համար): Ջուրն այնքան աղի է, որ այստեղ լողալիս, նույնիսկ մեծ ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր չէ խեղդվել, կարելի է հանգիստ պառկել ջրի մակերեսին ու նույնիսկ գիրք կարդալ:

Լիբանան

Ծովափնյա հագեցած հանգիստ նախընտրողները կարող են մեկնել նաև Լիբանան, որն անվանում են «Արևելքի մարգարիտ»: Լիբանան կարճաժամկետ հանգստի մեկնող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագիր պետք չէ, երկիր մուտք գործելու թույլտվություն մի քանի րոպեում, առանց ավելորդ թղթաբանության և գումարի ստանում եք հենց օդանավակայանում:

© Sputnik / Aram Nersesyan Բեյրութ
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք.  թոփ 5 երկրներ - Sputnik Արմենիա
Բեյրութ

Ամռան ամիսներին Երևանից Բեյրութ ուղիղ թռիչքներ շաբաթվա գրեթե բոլոր օրերին կան: Սա շատ հարմար ուղղություն է նրանց համար, ովքեր չեն սիրում երկար ժամանակ անցկացնել օդանավում. Երևանից Բեյրութ թռիչքի տևողությունը մոտ 2 ժամ է: Լիբանանը շատ փոքր երկիր է, որը Միջերկրական ծովափին փռված է երկարությամբ:

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԼիբանան
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք.  թոփ 5 երկրներ - Sputnik Արմենիա
Լիբանան

Ամբողջ Լիբանանը ծայրից ծայր կարելի է մի քանի ժամում անցնել, այնպես որ 1 շաբաթը լիովին բավական է հանգստանալու և Լիբանանը բացահայտելու համար: Միայն թե նկատի ունեցեք, որ Լիբանանը մատչելի երկիր չէ։ Օրինակ, եթե որոշեք տաքսիից օգտվել, ապա հնարավոր է, որ մի ամբողջ կարողություն թողնեք մեքենայում: Այնպես որ, այս ուղղությունն ընտրելիս պետք է շատ լավ ծրագրել հանգիստը, որպեսզի և Միջերկրական ծովը վայելեք, և հազարամյակների պատմություն ունեցող բացառիկ վայրեր այցելեք:

Բալի

Եթե շքեղ հանգիստ եք ցանկանում, բայց կրկին վիզայի մասին մտածելու և նյարդեր քայքայելու ժամանակ ու տրամադրություն չունեք, ուրեմն Բալին լավագույն ընտրությունն է:

© AFP 2024 / SONNY TUMBELAKAԲալի
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք.  թոփ 5 երկրներ - Sputnik Արմենիա
Բալի

Պատահական չէ, որ այն անվանում են «Աստվածների կղզի». սա դրախտային հանգստի համար իդեալական վայր է՝ ջունգլիներից մինչև շքեղ լողափեր: ՀՀ քաղաքացիներին վիզան տրվում է հենց օդանավակայանում, անվճար: Իհարկե, ի տարբերություն նախորդ ուղղությունների՝ Բալիի ճանապարհը բավականին երկար է: Երևանից Դենպասար՝ Բալիի մայրաքաղաք, կարող եք հասնել Դոհայով տարանցիկ թռիչքով: Այն, որ Բալին «լաքշըրի» ուղղություն է, հասկանում ես արդեն ավիատոմս ձեռքբերելիս, որը կարող է 1000 և ավելի դոլար արժենալ:

Բարսելոնա, Ռոդոս, Վենետիկ և ոչ միայն. Հայաստանից ի՞նչ չարտերներ են գործարկվել այս ամռանը

Եթե կարդում եք սա ու մտածում, որ  Բալին` էլիտար գներով, էլիտայի հանգստի համար է և ձեր գրպանին հասանելի չէ, ապա արժե իմանալ, որ իրականում ամենաթանկը հենց ավիատոմսն է, եթե կարողանաք հարմար գնով ավիատոմս ձեռքբերել, ապա Բալիում մնալը, սնվելը, զբոսնելը կարելի է շատ մատչելի, բյուջետային տարբերակով կազմակերպել։ Այստեղ կտեսնեք տարբերվող մշակույթ, հազարամյակների պատմություն, բնական հրաշքներ ու մարդակերտ ապշեցնող, կախարդող կառույցներ, և ամենակարևորը՝ հյուրընկալ, բարի ու կենսուրախ բնակիչներ։

Sputnik Արմենիան մաղթում է ձեզ լավ տրամադրությամբ հրաշալի հանգիստ:

Լրահոս
0