ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
«Վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց ջերմաստիճանը չի նվազում»,–գրել է նա։
Սուրենյանի հետևորդները շատ են ուրախացել լավ լուրով։ Նրանք անգամ սկսել են կատակներ անել։
«Ձգի Սուրենյան ջան, սաղ աշխարհի բժիշկները քեզ են նայում, ձգի +27,որ անտեր վիրուսը վերանա, պրծնենք էս դարդից»,«որ ուզում եք , անում եք», «ինչ էինք անելու առանց Սուրենյանի»,–գրել են նրանք։
Մինչև մարտի 8-ը կկարողանա՞նք կարճաթև հագնել. Սուրենյանը երկուշաբթին բարի լուրով է սկսել
Հիշեցնենք ավելի վաղ Սուրենյանը հայտարարել էր, որ մարտին ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20–ից +25, նախալեռնային գոտում` +18–ից +20, լեռնային գոտում` +10–ից +15 աստիճանի։