00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկորսեզեի հայազգի սցենարիստը. ինչպես իրաքահայ տղան նվաճեց Հոլիվուդը

© AFP 2024 / GABRIEL BOUYSАмериканский сценарист Мардик Мартин
Американский сценарист Мардик Мартин  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2019 թվականի սեպտեմբերին աշխարհի առաջատար լրատվամիջոցները գրեցին՝ կյանքից հեռացել է հոլիվուդյան հայտնի սցենարիստ Մարտիկ Մարտինը։ Շատերը գուցե հենց այդ լուրով առաջին անգամ լսեցին հայազգի սցենարիստի անունը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Մարտիկ Մարտին անուն–ազգանունը շատերին ոչինչ չի ասում, մինչդեռ այն ներառված է ԱՄՆ գրողների միության կազմած «Երբևէ ստեղծագործած լավագույն 101 սցենարիստների ցանկում»։

Մեր հայրենակիցը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 16-ին Իրանի Աբադան քաղաքում: Փոքր տարիքում ընտանիքի՝ ծնողների, քույրերի ու եղբայրների հետ տեղափոխվում են Իրաք ու հաստատվում Բաղդադում: Հետագայում իր հիշողություններում Մարտիկ Մարտինը պատմում է, թե ինչպիսի ծանր տպավորություն էր այդ քաղաքն իր վրա թողել՝ անգույն, կեղտոտ, դեպրեսիվ: Կինո մանկուց էր սիրում էր, ֆիլմ դիտելու առիթը բաց չէր թողնում։ Էկրաններին ուրիշ կյանք էր՝ գունեղ, հետաքրքիր, սիրուն, երազկոտ:

Парники алоэ в селе Гай, Армавир - Sputnik Արմենիա
Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը

«Դա կարծես այլ իրականություն լիներ, նման էր դրախտ գտնելուն»,- ֆիլմերում ներկայացվող վառ տեսարանների, բարեկեցիկ կյանքի մասին հիշելով՝ պատմում էր Մարտինը:

18 տարեկանում Մարտիկ Մարտինի հայրը նրան Միացյալ Նահանգներ է ուղարկում: Դրա համար 2 պատճառ կար. նա ցանկանում էր, որ որդին արևմտյան կրթություն ստանա և չծառայի իրաքյան բանակում: Մարտինը ոտք է դնում Միչիգան, անգլերենի արագացված դասընթացներին մասնակցելուց հետո տեղափոխվում է Նյու Յորք: Տարբեր կենսագրական աղբյուրների համաձայն՝ սկզբում ընդունվում է բիզնես դպրոց, բանկային գործ է ուսումնասիրում, զուգահեռաբար բարմեն է աշխատում տեղական ռեստորաններից մեկում։ Դե, օտար երկրում ապրել ու վաստակել էր պետք։ Մի օր էլ իմանում է, որ Նյու Յորքի համալսարանն ընդունելություն է սկսում նորաբաց կինոդպրոցում: Մարտինը հասկանում է՝ սա է իր շանսը, թողնում է բիզնես դպրոցը, հանձնում քննություններն ու ընդունվում։ Նա ընտրում է սցենարական բաժին, որտեղ նրա դասախոսն է դառնում հայրենակից Հայկ Մանուկյանը։ Խոսելով այն մասին, թե ինչու ընտրեց սցենարական գործը, ոչ թե ռեժիսուրան՝ Մարտիկ Մարտինն ասել է, որ դա արել է շատ պրակտիկ պատճառով՝ կինոխցիկն ու ժապավենը բավականին թանկ էին, իսկ թուղթը՝ էժան:

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Ուսման տարիներին էլ Մարտինն ընկերանում է այն ժամանակ դեռ սկսնակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ:

«Մենք ամբողջ գիշեր չէինք քնում, ֆիլմեր էինք դիտում»,- իրենց ուսանողական տարիների մասին «The Times»-ին տված հարցազրույցում պատմել է Սկորսեզեն:

«Մենք այնքան գաղափարներ ունեինք. անվերջ գրում ու գրում էինք»,- ավելացնում է Մարտիկ Մարտինը:

Շատ տարիներ անց Սկորսեզեն, խոսելով իր և Մարտիկի ընկերության մասին, ասել է.

Ученик 11 класса гимназии Квант Давид Гюламирян - Sputnik Արմենիա
Հայ պատանիներն իրենց հավակնոտ ծրագրերով Մարս կհասնեն, իսկ առայժմ մեդալներ են շահում

«Այն, որ մենք շատ արագ ընդհանուր լեզու գտանք, մեծամասամբ պայմանավորված էր մեր արմատներով։ Իմ ընտանիքը եկել էր Սիցիլիայի փոքրիկ գյուղից, իսկ Մարտիկինը՝ Հայաստանից։ Մենք հեռավոր փոքրիկ վայրերից էինք եկել, երկուսով լինելը Նյու Յորքում շատ հարմար էր»։

Շուտով Մարտին-Սկորսեզե տանդեմը սկսում է ստեղծագործել: Նրանց առաջին լիամետրաժ, հաջողված, զույգին ճանաչում բերած համագործակցության արդյունքում ծնվում է «Չար փողոցներ» ֆիլմը։ Այս ֆիլմի պրեմիերայից հետո Մարտիկ Մարտինի, Մարտին Սկորսեզեի կյանքը Նյու Յորքում 180 աստիճանով փոխվում է։ Մի քանի տարի անց այս թիմն արդեն Հոլիվուդի կենտրոնում էր՝ Metro-Goldwyn-Mayer-ում, որտեղ Մարտիկը ոչ միայն աշխատում էր որպես սցենարիստ, այլև նրա ձեռքի տակով էին անցնում բոլոր այն սցենարները, որոնք ստուդիա էին բերվում։

«Եթե մեկն ինձ՝ 18-ամյա ներգաղթյալիս ասեր, որ 20 տարի անց ես կհայտնվեմ Metro-Goldwyn-Mayer-ում, ես նրան խելագար կհամարեի։ Դա անիրական մի բան էր թվում»,-այդ տարիները հիշելով՝ ասում էր Մարտինը։

Մարտին-Սկորսեզե թիմին ամենամեծ հռչակը բերեց «Գազազած ցուլը»: Ֆիլմը պատմում էր 1950-ականներին հայտնի բռնցքամարտիկ Ջեյք ԼաՄոտտայի մասին: Ֆիլմի սցենարը Մարտիկ Մարտինը գրեց Փոլ Շրոդերի հետ: Համասցենարիստներն ամիսներ շարունակ աշխատեցին պատմությունը ամբողջացնելու համար, նրանք հանդիպում էինք ոչ միայն հենց ԼաՄոտտայի, այլև նրան ճանաչած, նրա հետ հանդիպած հնարավոր բոլոր մարդկանց հետ:

Коридор тюрьмы с камерами - Sputnik Արմենիա
Համբիկ Սասունյանի ճակատագիրը մեկ մարդու ձեռքում է, կամ ինչով կարող է հայրենիքն օգնել նրան

Մարտիկ Մարտինն ասում է, որ տարի ու կես անցկացրեց բոքսի մասին հնարավոր բոլոր ֆիլմերը դիտելով ոչ թե ոգեշնչվելու, այլ համոզվելու համար, որ իր սցենարը բացառիկ է: Նա ժամեր շարունակ թափառում էր Նյու Յորքի փողոցներում՝ լսելով փողոցային զրույցները, մարմնավաճառներին վճարում 100 դոլար ոչ թե հարաբերությունների, այլ նրանց հետո զրուցելու համար: Մարտին Մարտիկը ցանկանում էր լսել այն բառերը, որ օգտագործվում էին փողոցում: Դա պետք էր իրական, ուժեղ երկխոսություններ գրելու համար: Արդյունքում «Գազազած ցուլն» իսկապես ստացվեց։ Ֆիլմը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների առաջադրվեց, արժանացավ երկու «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի», 2 «Բաֆտայի» և այլն: Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտն այն դասել է ամերիկյան 100 լավագույն թրիլլերների շարքի 51-րդ տեղը։

Մարտին Մարտիկը հայտնի էր իր ռեալիստական սցենարներով և ուժեղ, լարված դիալոգներով. 1980-ականների նրա համար մեծ խնդիր դարձավ աշխատանք գտնելը: Հոլիվուդը փոխվում էր, կինոինդուստրիան տարված էր գիտաֆանտաստիկ ֆիլմերով: Աշխատանքի փնտրտուքին գումարվեց նաև թմրանյութերից կախվածությունը: Հոլիվուդում հայտնի լինելն այնքան էլ հեշտ բան չէ, կարողանալ ապրել այդ հռչակի հետ, շարունակել ստեղծագործել կամ էլ ընդունել, որ Հոլիվուդին այլ բան է պետք՝ այն չէ, ինչին սովոր ես, պետք է փոխվել կամ էլ ընդունել, որ դու այլևս պետք չես։ Շատերը չեն դիմանում այդ ճնշմանը: Մարտիկը նրանցից մեկն էր: Խոսելով իր կախվածության մասին՝ նա նշում էր, որ կոկաին է օգտագործում ամբողջ գիշեր արթուն մնալու, գրելու համար: Մարտիկ Մարտինի ստեղծագործական ճգնաժամը գնալով խորանում էր: Հետաքրքիր է, որ նա շատ անկեղծորեն է խոսում ու պատմում իր մարդկային թուլությունների մասին 2008 թվականին նկարահանված «Մարտիկ. Բաղդադից Հոլիվուդ» վավերագրական ֆիլմում: Ֆիլմը 82 րոպեում պատմում էր Մարտիկի Մարտինի անհավանական կյանքի պատմությունն ու այն, թե ինչպես նա Իրանից Հոլիվուդ հասավ:

Гор Ованнисян - Sputnik Արմենիա
Ճամփորդ Գոռի խենթ նախաձեռնությունը. ինչպես 62 օրում 16 երկիր տեսնել ու շատ գումար չծախսել

Ի վերջո, Մարտիկը որոշեց՝ այլևս սցենար չի գրելու, փոխարենը իր փորձն ու գիտելիքներն է փոխանցելու երիտասարդներին։ 1990 թվականից նա սկսեց դասավանդել Հարավային Կալիֆոռնիայի Կինոարվեստի դպրոցում։ Իր դասախոսական աշխատանքի մասին մի առիթով ասել է.

«Ես արդեն բավականին ծեր եմ, էներգիան չի բավականացնում աշխատանքի վերադառնալու համար, փոխարենն իմ ուսանողներն են շատ բանի հասնում և այդպիսով մեծամասամբ փոխարինում են կինոյի իմ աշխատանքին ու ընտանիքիս»։

Թեպետ Մարտիկ Մարտինն ամուսնացել էր մի քանի անգամ, բայց այդպես էլ զավակ չունեցավ: Դա այն էր, ինչի համար նա զղջում էր արդեն պատկառելի տարիքում:

Նրան պարգևատրել են Ջոն Քենեդին ու Իրանի շահը․ ինչպես հաշմանդամ տղան փոխեց աշխարհը

Իր վերջին սցենարը գրել է Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի համար 2014 թվականին։ Այս ֆիլմը Հայոց ցեղասպանությունից փրկված մի հայի պատմություն է, որը Վենետիկի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե առյուծի»։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերային՝ 2015թ.-ին, ներկա էր նաև հայազգի սցենարիստը՝ Մարտիկ Մարտինը: Արդեն առողջական լուրջ խնդիրներով, անվասայլակով տեղաշարժվող, Իրանում ծնված, Իրաքում մեծացած, ԱՄՆ-ում ամբողջ կյանքն ապրած հայը հայրենիքում էր առաջին ու վերջին անգամ։Դրանից 4 տարի անց Մարտիկ Մարտինի դժվարություններով, հիասթափություններով, սթրեսով, ցավով, բայց և հաղթանակներով, ճանաչումով լի աստղային ուղին ավարտվեց։

Լրահոս
0