ԵՐԵՎԱՆ, 27 փետրվար — Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես գրում է shamshyan.com–ը, վթարի ենթարկված 31–ամյա կնոջ դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
«Ժամը 03։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 20 մետր ծառերին բախվելով, հայտնվել ոլորանի 4-րդ հատվածում։Վթարի հետևանքով ուղևոր՝ 31-ամյա Կարինե Կ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են հրշեջ-փրկարարները»,–գրում է կայքը։
Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին։
Գավառում կորած երիտասարդ տղամարդուն մահացած են հայտնաբերել
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: