00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է լինելու Հայաստան–Իրան էլեկտրագծի հետ, եթե սահմանը երկար փակ մնա

© Sputnik / Nelli DanielyanСтроительство армяно-иранской высоковольтной электрической сети
Строительство армяно-иранской высоковольтной электрической сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարձր հզորություն ունեցող նոր գծի շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել։ Բայց եթե այն գործարկվի, Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրականություն արտահանել Իրան ու նույնիսկ մտածել Իրաքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրուցում ասաց, որ իրանցի շինարարները կշարունակեն կառուցել Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման նոր գիծը։

Самолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
Իրանից վերադառնալու ցանկություն է հայտնել 65 ՀՀ քաղաքացի. ինչ տրամադրություն է նրանց մոտ

Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստան–Իրան սահմանը երկու շաբաթով փակվել է։ Իրանցի գործընկերների հետ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցներ են մշակվելու։

Բեռների փոխադրման վրա սահմանափակումներ չեն դրվելու, բայց մարդիկ չեն կարող սահմանը հատել (նույնիսկ բեռնատարների վարորդները սահմանին ուժեղացված հսկողություն են անցնելու)։ Բացառություն չեն անելու նաև Իրան–Հայաստան գծի շինարարների համար։

Խաչատրյան. «Իրանի հետ սահմանի փակումը տեղին ու ժամանակին ընդունված որոշում է»

Sunir իրանական կապալառու ընկերությունը կառուցում է 400 կիլովոլտ լարմամբ` Հայաստանում առաջին էլեկտրահաղորդման գիծը։ Իրանի հետ սահմանային հատվածի ԷՀԳ–ն պետք է հասնի Հրազդան քաղաքի մոտակայքում գտնվող Դդմաշեն գյուղ։ Այստեղից կշարունակվի 400 կՎ լարմամբ մեկ այլ գիծ` արդեն դեպի Վրաստան գնացող։Այսպիսով Հայաստանում դեպի Իրան ու Վրաստան (իսկ Վրաստանի միջոցով` նաև Ռուսաստան) էլեկտրաէներգիայի վաճառքի ու տարածման համար միջանցք կհայտնվի։ Գծի կառուցումը սկսվել է 2015 թվականին, սակայն շահագործման հանձնելը երեք անգամ հետաձգվել է. սկզբում ասում էին, որ այն կսկսի աշխատել 2018 թվականին, հետո` 2019–ին ու վերջում` 2020–ին։

«Ամենայն հավանականությամբ, մենք գծի այս ճանապարհի ենթակայանների կառուցումը չենք ավարտի։ Բայց բուն գիծն ուզում ենք անպայման ավարտել»,– ավելացրեց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է սահմանը փակվելուն` փոխնախարարը նշեց, որ երկու շաբաթ կարելի է սպասել։ Նա հավելեց, որ եթե ստիպված լինեն երկարացնել սահմանափակումների ժամկետը, անհրաժեշտ կլինի մտածել` ինչ միջոցներ է պետք ձեռնարկել, որ իրանցիները կարողանան շարունակել աշխատանքը։

Тест по выявлению коронавируса в Национальном центре по контролю и профилактике заболеваний - Sputnik Արմենիա
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Գիծը 270 կիլոմետր երկարություն կունենա, հավանաբար, դրա մոտ 700 հենակետ կդնեն։ Դրանցից մոտ 500–ն արդեն բետոնապատված են, մոտ 350–ը տեղադրված են։ Շինարարությունը երկարաձգվում է մեծ մասամբ այն պատճառով, որ լեռնային շրջաններում դժվար է շինարարության հատվածներ տանող ճանապարհներ սարքել։ Բացի այդ, հողատարածքները, որոնց վրա հենակետերն են կառուցում, պետք է գնել սեփականատերերից։ Ճիշտ է, հիմնականում գիծն անցնում է անմարդաբնակ լեռնային տարածքով, սակայն այդ տարածքները սեփականատեր ունեն (հիմնականում դրանք ձևակերպված են որպես արոտավայրեր ու գտնվում են համայնքապետարանների տիրապետության ներքո)։

Որոշվեց` Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը դադարեցվում է 2 շաբաթով. Փաշինյան

Հիմա աշխատանքն իրականացվում է Կապանից Իրանի սահման տանող հատվածում։

Ինչ վերաբերում է Սիսիանի հարևանությամբ Նորավան գյուղի մոտ գտնվող ենթակայանին` այնտեղ հիմքի համար բետոն է լցվում։ Ենթակայանի սարքավորումներն ուշանում են Իրանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների պատճառով։

«Մի քանի տրանսֆորմատոր ուշանում են։ Իրանական կապալառուն դրանք Siemens–ից է պատվիրել», – ավելացրեց Վարդանյանը։

Ամեն դեպքում, նույնիսկ եթե Նորավանի ենթակայանը պատրաստ լինի, այն չի կարող աշխատել։ Այն Հայաստանի ընդհանուր էներգացանցին կապելու համար պետք է ճանապարհի վերջում` Դդմաշենում, ենթակայան կառուցվել։

Мегри открытие свободной экономической зоны - Sputnik Արմենիա
Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա

Կայանը կառուցում է իրանական կողմը` իրանական միջոցներով (մոտ 110 միլիոն եվրո)։ Իրանցիները միայն մեկ պայման են դնում. մինչ 2026 թվականը գիծը պետք է ամբողջովին բեռնված լինի Հայաստանից Իրան մատակարարվող էլեկտրականությամբ։ Հայաստանն արդեն էլեկտրականություն է մատակարարում Իրանին, բայց դա գումարի դիմաց չի արվում։ Իրանական գազով են աշխատում Երևանի ու Հրազդանի ջերմակայանները։ Իրանական գազի մեկ խորանարդ մետրից 4 – 4,5 կՎտ/ժամ էլեկտրականություն է արտադրվում, որից երեքը տրվում է Իրանին, մնացածը` Հայաստանի էներգահամակարգին։

Իրանում կորոնավիրուսի հետևանքով 8 մարդ է մահացել. վարակվածների թիվն ավելանում է

Իրանի իշխանությունն էլեկտրաէներգիա գնելու հարցով արդեն դիմել է Հայաստանին։ Տեսականորեն դա հնարավոր է անել սվոփային մատակարարումների միջոցով. Հայաստանն էլեկտրականություն է տալիս Իրանին, Իրանը Իրաքի հետ սահմանակից շրջաններից նույնքան էլեկտրականություն է տալիս Իրաքին։ Իրաքը գումարը տալիս է Հայաստանին, իսկ Իրանը միջնորդավճար է ստանում։

Իրաքում էլեկտրականության պակաս կա, դրա համար էլ երկիրը մեկ օրում 1200-1500 մեգավատ–ժամ էլեկտրաէներգիա է ներկրում, նաև 38 միլիոն խորանարդ գազ` էլեկտրակայաններն աշխատեցնելու համար։

«Եթե Իրանը հրաժարվի իր ամրագրած հզորությունների մի մասից, մենք կկարողանանք դրանք օգտագործել դեպի Իրաք արտահանումների համար», – ավելացրեց փոխնախարարը։

Նշենք` հիմա Հայաստանն ու Իրանը կապում են 220 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման երկու գիծ։ Նոր գիծը, որը 400 կՎ լարում կունենա, երեք անգամ կավելացնի երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի հոսքերի միջանցքի հզորությունը։

Լրահոս
0