00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջություն, թե փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա

© Sputnik / Aram NersesyanМегри открытие свободной экономической зоны
Мегри открытие свободной экономической зоны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները պարզաբանել են, թե ինչու է Հայաստանի կողմից Իրանի հետ սահմանի փակումը չարյաց փոքրագույնը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Կորոնավիրուսի պատճառով Իրանի սահմանի ժամանակավոր փակումը և օդային փոխադրումների սահմանափակումը Հայաստանի համար նոր տնտեսական խնդիրների կծնի, սակայն սա այն դեպքն է, որ տնտեսական որևէ վնաս չի կարող համաճարակային անվտանգությունից կարևոր լինել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նրա խոսքով` անկախ ակնհայտ տնտեսական վնասներից, սահմանը չփակելը Հայաստանի համար ավելի լուրջ հետևանքներ կունենար, մանավանդ անխուսափելի խուճապային տրամադրությունների և տարատեսակ ասեկոսեների ֆոնին։

Медицинский персонал проверяет пассажиров в Международном аэропорту Наджаф после того как Иран объявил о случаях заражения коронавирусом в Исламской Республике (21 февраля 2020). - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը համաշխարհային համավարակի վերածվելու հեռանկար ունի. ԱՀԿ

Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց երկու շաբաթով փակել Իրանի հետ ցամաքային սահմանը։ Օդային հաղորդակցության հետ կապված ևս որոշակի սահմանափակումներ կմտցվեն։ Մինչև սահմանի փակումը Հայաստան եկած Իրանի բոլոր քաղաքացիները կկարողանան վերադառնալ, ինչպես նաև Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները տուն կգան առանց որևէ սահմանափակման։ Բեռնափոխադրումները չեն դադարեցվի։ Բայց բեռնատարների վարորդների նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանվի։

Տնտեսագետը նշեց, որ կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակը բացասաբար է անդրադարձել նույնիսկ հայ–չինական առևտրային և տնտեսական հարաբերությունների վրա։ Բնականաբար, Հայաստանի հարևան և կարևոր գործընկեր Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումը առավել ևս բացասական հետևանքներ կունենա։

«Բավական է միայն ասել, որ առաջիկայում Նովրուզի հետ կապված դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում։ Հույս ունենք, որ մինչև մարտի 20-ը, երբ տոնը կմեկնարկի, արգելքը կհանվի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Միևնույն ժամանակ նա դժվարացավ ասել, թե արդյոք կառավարությունը միջոցներ ձեռնարկել է Իրանի հետ սահմանը փակելուց առաջացող բացասական հետևանքները մեղմացնելու համար։

Հայաստանյան ԲԿ–ները պատրա՞ստ են կորոնավիրուսի բռնկմանը. ԱՀԿ փորձագետը ՀՀ–ում էր

«Նախադեպ նախկինում չի եղել, և այժմ շատ դժվար է գնահատել պոտենցիալ վնասը` հետագայում փոխհատուցման մեխանիզմներ մշակելու համար», – ասում է Խաչատրյանը։

Իրանը Հայաստանի համար ոչ միայն կարևոր տնտեսական գործընկեր է, այլև արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություններից մեկը։ Իսլամական հանրապետության տարածքով է իրականացվում Հայաստանի առևտրի առյուծի բաժինը Պարսից ծոցի որոշ երկրների, մասնավորապես` Արաբական Միացյալ Էմիրությունների։

Здание цирка - Sputnik Արմենիա
Երբ կբացվի Երևանի կրկեսը, և ինչ կապ ունի դրա հետ կորոնավիրուսը

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, կառավարությունը շատ ճիշտ է վարվել` որոշելով արգելքը չտարածել բեռնափոխադրումների վրա։

«Իրանական ուղղությունը հարկ է դիտարկել ոչ միայն երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Կատարը, ԱՄԷ–ն և Պարսից ծոցի կարևոր այլ երկրներ մեզ հետ առևտուր են անում Իրանի տարածքով։ Բեռնափոխադրողների համար աահմանը փակելու հետևանքով հայկական բինզեսը լուրջ վնաս կկրեր, կտուժեին հայ փոխադրողները», – ասաց նա։

Եթե Էմիրատներից Հայաստանը ներկրում է տեքստիլ, կահույք, կենցաղային տեխնիկա, ապա Իրանից պլաստիկ իրերի համար հումք ենք ներմուծում։

Ինչ վերաբերում է զբոսաշրջային ոլորտին, ապա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը առայժմ վատատես է։ Նա հույս ունի, որ մինչև մարտի կեսերն իրավիճակը կկարգավորվի։ Եթե ոչ, ապա բացասական միտումներ կգրանցվեն նաև զբոսաշրջության ոլորտում։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

«Բայց այլ տարբերակ չկա։ Մեր քաղաքացիների առողջությունն ամենից կարևորն է։ Եվ եթե անհրաժեշտություն կա բնակչությանը համաճարակից պաշտպանելու, ապա պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, այդ թվում նաև փակեն սահմանը։ Եթե աստված չանի, վիրուսը Հայաստան ներթափանցի, մենք արդեն բազմաթիվ այլ երկրներից զբոսաշրջային հոսք կկորցնենք», – ասաց Ապրեսյանը մեզ հետ զրույցում։

Նա նկատեց, որ սովորաբար Նովրուզի շրջանում Հայաստան միջինում մինչև 20 հազար իրանցի է գալիս։ Այդ հոսքից զրկվելը լավագույն հեռանկարը չէ, բայց այդպիսին է իրողությունը։

Հայաստանը բոլոր միջոցները ձեռնարկում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. փորձագետ

Միևնույն ժամանակ Ապրեսյանը չի կարծում, որ եթե այս տարի իրանցիները Հայաստան չգան, ապա հետագա տարիներին զբոսաշրջային հոսքի այդ աղբյուրը «կվերանա»։ Այդ ավանդույթի խաթարման համար Ապրեսյանը նախադրյալներ չի տեսնում։

Լրահոս
0