ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Հայաստանի ԱԳՆ–ն կորոնավիրուսի հետ կապված նոր հայտարարություն է տարածել
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը, փետրվարի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև: